Լույս և ձայն

Աշխարհի մասին տեղեկությունները մենք հիմնականում ստանում ենք տեսնելով:  Մեզ  շրջապատող առարկաները, նրանց ձևն ու  չափը  տեսնում ենք լույսի  շնորհիվ:  Լույս արձակող մարմինները  կոչվում են լույսի  աղբյուրներ:
Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
Կարո՞ղ  ես  մի  քանիսը  թվարկել:
Լույսը  տարածվում է ուղիղ գծերով՝  ճառագայթներով: Տեսե՞լ  եք,  թե  ինչպես  է արևի ճառագայթը  լուսամուտից ներս  ընկնում: Լույսն անցնում  է  ապակու միջով, որովհետև ապակին թափանցիկ  է: Մարմինների   մեծ  մասը անթափանց  են:
Այդպիսի մարմինների հետևի մասում, ուր լույսը չի  կարող ընկնել, ստվեր է  գոյանում:  Ստվերի  օգնությամբ կարելի  է իմանալ  ժամանակը.  կեսօրին,  երբ Արեգակը մեր  գլխավերևում է, ստվերները  կարճ են,  իսկ  առավոտյան և  երեկոյան՝  երկար:

Читать далее «Լույս և ձայն»

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Читать далее «Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը»