Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:
Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:
День: 1 марта 2023
Մեր Երկիր մոլորակը. օզոնային շերտ
Բնապահպանական քննարկում
Հարգելի՛ սովորողներ, ընկերների և ընտանիքի անդամների հետ դիտում եք օզոնային շերտի մասին պատմող բնագիտական մուլտֆիլմը: Ձեր կարծիքը գրում եք Ձեր բլոգում
- ի՞նչ վտանգ է ներկայացնում մարդու ոչ խելացի վարքագիծը
- ի՞նչն է վնասում օզոնային շերտին
- ի՞նչ սովորեցրեց մուլտֆիլմը
- ինչպե՞ս պաշտպանել օզոնային շերտը և ի՞նչու:
Մաքուր պահենք մեր օդը
Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաքներում այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարաններից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգավոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մարդիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություններով:
Քամի: Քամու տեսակները
Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջանում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այսինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:
Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա
Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առարկաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը: