День: 25 января 2023
Բնագիտական փորձ հողի մասին
Բնագետների ջոկատով այցելեցինք 2-3 ջակատին և կատարեցինք բնագիտական փորձ հողով՝
Դդմացան
Հյուսիսի պարտեզիկների հետ բնագետների ջոկատի հետ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում իրականացրեցինք սերմնացան։
Ազգային խաղեր`դրոշակ և թունել
Ազգային խաղերը շարունակվում են։Այս անգամ ճամբարականները ընկեր Հասմիկի հետ խաղացին`դրոշակ և թունել ազգային խաղերը։
Տեսանյութը՝ Շողիկ Զեյնալյանի
Կայծակ
Կայծակ: Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Յուրաքանչյուրս երկնակամարի վրա տեսել ենք կայծակի բռնկումը և լսել ենք որոտի խլացուցիչ ձայնը:
Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:
Ճանապարհորդություններ Աֆրիկայով
Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպատակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա հասավ Հնդկաստան և միաժամանակ ապացուցեց, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անանցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի 30 տարի կատարած ուսումնասիրությունները: