Բնագետների ջոկատով այցելեցինք 3.1 ջոկատի սովորողների մոտ և իրականացրեցինք մի քանի փորձեր:
Փորձ 1.Ջրով բաժակի մեջ մի գդալ շաքարավազ լցնենք և խառնենք (կարող եք և՛ տաք, և՛ սառը ջրով փորձել): Ո՞ւր կորավ շաքարավազը:
Փորձ 2.Վերցնում ենք երեք կարճ մոմ, թափանցիկ բաժակ և մեկլիտրանոց տարա: Սեղանին դնենք և մոմերը վառենք: Ապա մոմերից մեկի վրա զգուշությամբ իջեցնենք բաժակը, մյուսի վրա՝ մեկլիտրանոց տարան, իսկ երրորդը թողնենք բաց: Մի փոքր սպասենք։