Հյուսիսային դպրոց-պարտեզի բնագիտատեխնիկական ստուգատես, 2023թ․
Կազմակերպիչը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ
Համակարգող՝ Անժելա Բլեյան (anjelableyan@mskh.am)
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ
Տևողությունը՝ հունվարի 9-27-ը
Տեղեկատվության հիմնական աղբյուրներ՝
- Ստուգատեսներ: Մանկավարժության կենտրոն
- Կայքը
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- Հյուսիսային դպրոց
- Օրացույցը
Կազմակերպումը՝
- ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
- ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
- համագործակցային հանդիպում
- վարպետության պարապմունք
- կլոր սեղան
- արտագնա նախագիծ
Մասնակիցը ներկայանում է՝
- մենակ
- խմբով
- ջոկատով
- ընտանիքով
- նախագծային խմբով
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես
Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:
Ստուգատեսային ուղղությունները Հյուսիսային դպրոց—պարտեզում
- Ինքնաշեն խաղալիքներ
- բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ՝ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն))
- իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
- ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն
- դպրոցը՝ բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր
- բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում
- պարտեզապուրակային գործունեություն
Ինքնաշեն խաղալիքներ: Տարբեր նյութերից խաղալիքների ստեղծման ընթացքը, խաղի կանոնները, ցուցադրումը:
Բնատեխնիկական կամ բջջային հավելվածներ: Սովորողների հետ փնտրել, գտնել հեռախոսային հավելվածներ, որոնք կարելի է կիրառել բնագիտական ուսումնական պարապմունքների ժամանակ։ Յուրաքանչյուր հավելվածի համար ստեղծել ուղեցույց, որը կօգնի տվյալ հավելվածից օգտվողին։
Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում: Սովորողները ներկայացնում են տանը կամ դպրոցում իրենց կողմից ստեղծված գործիքները, որոնք կիրառելի են առօրյա կյանքում, կարելի է նաև հին իրերին, թափոններին նոր կիրառություն տալ։ Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ ստեղծված գործիքները:
Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն: Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, որոնք օգնում են ուսումնական պարապմունքերի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը:
Դպրոցը՝ բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր: Դասավանդողները սովորողների խմբի հետ ներկայացնում են դպրոց պարտեզում ստեղծված միջավայրը, ներքին, արտաքին ջերմոցները, ծաղկանոցները, իրենց կողմից կատարած բնագիտական փորձերը։
Դասավանդողը (բնագիտական գործունեությունը իմացումի հրճվանք ծրագրի) սովորողների խմբի հետ փաթեթով ներակայացնում է վերջին մեկ տարում կատարված բնագիտական աշխատանքները։
Բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում: Սովորողները ներկայացնում են փորձեր, որոնք իրականացրել են ընտանիքի անդամների հետ: Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ կատարված փորձերը:
Սովորողն իր ընտանեկան դպրոցում ներկայացնում է իր բնագիտական գործունեությունը (բնագիտական փորձեր, կանաչ անկյուն կամ ծաղկանոց, բույսի կամ կենդանու խնամք և այլն)։
Պարտեզապուրակային գործունեություն: Դասավանդողները սովորողների խմբի հետ ներկայացնում են դպրոց- պարտեզում ստեղծված միջավայրը, ներքին, արտաքին ջերմոցները, ծաղկանոցները, կանաչ անկյունները։ Ներկայացնում են շուրջտարյա իրականացված պարտիզապուրակային գործունեությունը:
Ստուգատեսի ժամանակացույց հունվարի 9-27
- լուսաբանումը՝ Հյուսիսային դպրոցի ենթակայքում, համակարգողի բլոգում:
- մասնակիցը դառնալու համար լրացնել հայտը՝ ստուգատեսային ճամբար 2023:
Հյուսիսային դպրոցի-պարտեզի նախագծերը դասավանդողների բլոգներից.
Բնագիտական փորձերի ուսումնասիրում և իրականացում — Անժելա Բլեյան և ընկերներ
Բնագիտական փորձերի իրականացում— Կարինե Մամիկոնյան և ընկերներ
Scratch ծրագրի ուսուցում — Անի Միրզոյան և ընկերներ
Ժամանակացույցը՝
Հունվարի 11
Դասընթաց՝ քարտեզագրություն
Դասընթացի պատասխանատու՝ 3-րդ կուրսի սովորողներ Հրաչուհի Մանվելյան, Լիլիթ Գրիգորյան, Բելա Մարտիրոսյան
Համագործակցություն՝ Անժելա Բլեյան և ընկերներ
Վայրը` Հյուսիսային դպրոց-պարտեզ
Ժամը` 12։00
Հունվարի 13
Դասընթաց՝ Բջջային հավելվածներ
Դասընթացի պատասխանատու` Հասմիկ Ուզունյան և սովորողներ
Համագործակցություն՝ Անժելա Բլեյան և ընկերներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
ժամը՝ 10։00-11։00
Հունվարի 16-20
Հունվարի 17
Մասնակիցներ՝ 2․3դասարանի սովորողներ, 5 տարեկաններ
Օրը՝ հունվարի 17, ժամը՝ 12․20-13․00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ
Պատասխանատուներ՝ Անուշ Աթայան, Լիանա Ռոզիկյան
Հունվարի 18
Դասընթաց՝ Պատանի Հետազոտողների Ակումբ
Դասընթացի պատասխանատու՝ Նունե Թեմուրյան և ընկերներ
Համագործակցություն՝ Անժելա Բլեյան և ընկերներ
Վայրը՝ Միջին դպրոց
Ժամը՝ 11:00
Հունվարի 25
ժամը՝ 11:00-12․00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց
Պատասխանատուներ՝ Անուշ Աթայան, Անժելա Բլեյան