Առաջին մակարդակի երրորդ, չորրորդ, փորձարարական առաջադրանքները, երկրորդ մակարդակի հինգերորդ առաջադրանքը, երրորդ մակարդակի երրորդ առաջադրանքը, չորրորդ մակարդակի երկրորդ առաջադրանքը:
Առաջին մակարդակի երրորդ, չորրորդ,
3. Որո՞նք են Լուսնի փուլերը:
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, Արեգակը լուսավորում է Լուսնի՝ Երկրից չերևացող կողմը: Քանի որ Լուսնի՝ դեպի Երկիր ուղղված կողմը այդ ընթացքում չի լուսավորվում, ուստի այն տեսանելի չէ: Այս վիճակը, երբ Լուսնի՝ դեպի Երկիր ուղղված կողմը տեսանելի չէ, կոչվում է նորալուսնի փուլ:
Երկիր շուրջը Լուսնի պտույտի ընթացքում՝ նորալուսնի փուլից երկու օր անց, սկավառակը աջ կողմում երևում է լուսավոր մահիկ, որն սկսում է աստիճանաբար մեծանալ: Մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը: Այդ փուլը կոչվում է առաջին քառորդ: Հաջորդ շաբաթվա ընթացքում սկավառակի լուսավոր մասը մեծանում է, իսկ շաբաթվա վերջում Լուսնի՝ դեպի Երկիր ուղղված մասն ամբողջովին լուսավորվում է: Դա լիալուսնի փուլն է: Դրանից մեկ շաբաթ անց երևում է Լուսնի ձախ կեսը: Այդ փուլը կոչվում է վերջին քառորդ: Հաջորդ 7 օրվա ընթացքում Լուսինը վերադառնում է սկզբնական՝ նորալուսնի փուլ: