1. Ջրով բաժակի մեջ մի գդալ շաքարավազ լցնենք և խառնենք (կարող եք և՛ տաք, և՛ սառը ջրով փորձել): Ու՞ր կորավ շաքարավազը:
2. Վերցրու՛ մեկ բաժակ ջուր, մեկ հում ձու և մի քանի գդալ աղ: Ձուն ընկղմի՛ր ջրի մեջ: Հետո քիչ-քիչ ջրին աղ ավելացրու: Ի՞նչ տեսար, նկարագրի՛ր:
3. Վերցրու՛ երեք կարճ մոմ, թափանցիկ բաժակ և երկու լիտրանոց բանկա: Սեղանին դնենք և մոմերը վառենք: Ապա մոմերից մեկի վրա զգուշությամբ իջեցնենք բաժակը, մյուսի վրա՝ երկու լիտրանոց բանկան, իսկ երրորդը թողնենք բաց: Մի փոքր սպասենք: Ի՞նչ կատարվեց:
4. Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածքն անվանում են …..:
5. Մենք գիտենք, որ աղը պետք է օգտագործենք չափավոր, իսկ եթե ընդհանրապես չօգտագործենք աղ, ի՞նչ տեղի կունենա մեր օրգանիզմի հետ:
6. Ի՞նչ նյութ են պարունակում կարտոֆիլը և հացը, եթե նրանց վրա յոդի լուծույթ կաթեցնելու հետևանքով նրանք ստանում են կապույտ գույն:
7.Պարզել` խնձորի բաղադրության մեջ կա՞ այդ նյութից՝ յոդ կաթեցնելով:
8. Ընտրի՛ր մի քանի մթերք և յոդի միջոցով պարզի՛ր` պարունակո՞ւմ են օսլա, թե` ոչ:
Հողի բաղադրությունը՝
Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը ——— է, որտեղ աճում են բույսերի մեծ մասը:
1.Վերցրեք հողի մի կտոր և լցրեք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպես բացատրել դա, ո՞րն է դրա պատճառը….
Պատասխան՝
Այսինքն՝ հողում օդ կա:
2. Լավ խառնեք ջրում եղած հողը և թողեք մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք….:
Պատասխան՝
Որոշ ժամանակ անց հատակին կնստի ավազը, վրայից էլ՝ կավը:
3. Վերցրեք մի փոքր հող, լցրեք հրակայուն տարրայի մեջ և տաքացրեք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք…:
Պատասխան՝
Շուտով կնկատենք, որ ապակու վրա գոլորշի է նստել: Այսինքն՝ հողում ջուր կա:
4. Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն`…:
Պատասխան՝
Բույսերի և կենդանիների մնացորդներն են այրվում, դրա համար տհաճ հոտ է գալիս:
5. Վերլուծեք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ի՞նչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ:
Հողի կազմության մեջ մտնում են՝ ————:
Պատասխան՝ Հողի կազմության մեջ կա օդ, ավազ, կավ, ջուր, բույսերի և կենդանիների մնացորդներ՝ հումուս:
Փորձերի ընթացքը, արդյունքներն ու պատասխանները կարող եք ներկայացնել տեսանյութի ձևով: