
День: 23 ноября 2022
Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը
Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:
Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը
Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ,
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում,
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին:
Տեղանքի հետազոտում. Կողմնորոշում
Եթե Երկրին տիեզերքից նայենք, չենք կարողանա հասկանալ, թե որն է վերևը, որը՝ ներքևը, որն է աջը, որը՝ ձախը: Ուրեմն ինչպե՞ս բացատրես, թե ինչը որտեղ է: Դրա համար Երկրի պատկերները ծածկել են ուղղահայաց և հորիզոնական գծերի երևակայական մի ցանցով, որն ասես մասերի է բաժանում Երկրի մակերևույթը: Այդ գծերն անվանել են միջօրեականներ և զուգահեռականներ: Դրանց ծայրերին տառեր և թվեր են գրել, որոնք հեշտացնում են մեզ հետաքրքրող վայրը գտնելը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր և լեռներ
Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն: Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
Читать далее «Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր և լեռներ»
Ծառերի վերատնկում
Հյուսիսային դպրոցի մի քանի սովորողների հետ Հյուսիսային պուրակից բալերի ծառերը տեղափոխեցինք և վերատնկեցինք։