«Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև խթանել Հայաստանի և Կովկասյան ամբողջ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախագծային տարբեր խմբեր մասնակցում են հանրապետությունում իրականացվող տարբեր նախագծերի, մեր գործընկերներն են նաև «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի կազմակերպիչները: Սեբաստացիները մի քանի տարի շարունակ ուսումնական գծով մասնակցում են «Արևորդի» միջազգային փառատոնին: