Փորձ 1. Վերցրենք հողի մի կտոր և գցենք ջուրը: Կտեսնենք, որ հողից պղպջակներ են դուրս գալիս:
Այսինքն՝ հողում օդ կա:
Փորձ 2. Վերցնենք մի փոքր հող և տաքացնենք կրակի վրա: Վերևն ապակի պահենք: Շուտով կնկատենք, որ ապակու վրա գոլորշի է նստել: Այսինքն՝ հողում ջուր կա:
Փորձ 3. Շարունակենք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատենք և տհաճ հոտ կզգանք: Այդ բույսերի և կենդանիների մնացորդներն են այրվում:
Փորձ 4. Մնացած շիկացած հողը լցնենք ջրով բաժակն ու խառնենք: Որոշ ժամանակ անց հատակին կնստի ավազը, վրայից էլ հողը: