Ուսումնական նյութեր՝
1. Մեխանիկական շարժում , արագություն
Բնության մեջ մշտապես կատարվում են տեղափոխություններ: Փողոցներում շարժվում են ավտոմեքենաները և մարդիկ, երկնքում լողում են ամպերը, թռչում են թռչուններն ու ինքնաթիռները, ջրում լողում են ձկները: Տեղափոխելով մի տեղից մյուսը՝ մարմինները փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ: Այդպիսի տեղափոխությունն անվանուն եմ մեխանիկական շարժում:
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ:
Մարմինները կարող են շարժվել արագ կամ դանդաղ, հավասարաչափ ու անհավասարաչափ, ուղղագիծ կամ կոր գծով:
Հարցեր՝
1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
2.Բերել բնության մեջ հանդիպող մեխանիկական հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ։
3.Ի՞նչ է ցույց տալիս արագությունը, որ բանաձևով է այն հաշվարկվում:
4.Ո՞րն է արագության չափման միավորը:
2.Մարմինների փոխազդեցությունը: Ի՞նչ է ուժը:
2.2 Մարմինների փոխազդեցություն: Ուժ
Հաստատուն արագությամբ հավասարաչափ շարժում հազվադեպ է լինում: Հաճախ մարմինները շարժվում են անհավասարաչափ. շարժման ընթացքում նրանց արագությունը մեծանում կամ փոքրանում է:
Օրինակ սեղանի վրայով գլորվող գնդի բախումը սեղանի վրա դրված անշարժ գնդի հետ: Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել:
- Ի՞նչ է փոխազդեցությունը, կարողանալ օրինակներ բերել
- Ի՞նչ է ուժը, ինչ տառով են այն նշանակում:
- Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը: