«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ը կրթահամալիրյան ուսումնական նախագիծ է, որի նպատակն է, որպես ուսումնական գործունեություն, սովորողների մեջ արթնացնել սեր բնության, երկրագործության, շրջակա միջավայրի նկատմամբ։ Կրթահամալիրում այն միշտ էլ եղել է ուսումնական ամենակարևոր ու հետաքրքիր նախագծերից մեկը, միշտ շարունակելի՝ նորանոր լուծումներով, նորանոր ուղղություններով և համագործակցություններով: Նախագիծն իրականացվում է բնագիտության, սովորողի ընտրությամբ գործունեության, տեխնոլոգիայի դասաժամերի ընթացքում՝ ուսումնական գործունեության տարբեր ձևերով, եղանակներով։
Մասնակիցներ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանի սովորողներ, ընտրության խումբ, տարատարիք ճամբարականներ, դասավանդողներ
Ժամկետը՝ երկարատև
Երկրագործության ուղղությունները.
Ներկայացվում են՝
- Կրթական պարտեզում անվտանգ, լուսավոր, խնամված, ոռոգվող ճեմուղի-անցումները, ընդլայնված լանդշաֆտը, կանաչ գոտիները, պուրակները, խաղողի վազերի խնամք
- Ծառատունկ
- Կրթական պարտեզի նոր զարգացումները, լուծումներ
- Հյուսիսային պուրակի աշխատանքներ. նախագիծ
- Հյուսիսի խնամվող պարտեզը
Ներկայացման միջոցը՝ քայլք-շրջայց, ուսումնական TV-ով հաղորդում, ռեպորտաժ, առանձին պրեզենտացիաներ, աուդիտ (ցուցանիշների գրանցում), այլ նախագծեր։
Նպատակը՝ Մաքուր և խնամված պահել միջավայրը, որում մենք ապրում ենք, իրականացնել բույսերի խնամք, լանջերը ջրել, ինչպես նաև գործիքների հետ աշխատելու հմտություններ ձեռք բերել:
Իրականացնել բերքահավաք, սերմնացան, սերմնահավաք:
Արդյունքը՝ Գործնական պայմաններում ձեռք բերված գիտելիքների կիրառում դպրոցում, տանը:
Ուսումնական նյութերի, տեսանյութերի, ֆոտոպատումների տեղադրում բլոգներում:
Նախագծի արդյունքներն՝ այստեղ: