Բույսերի բազմացումը կտրոններով

Ինչպիսի՞ն պետք է լինի կտրոնը:

Կտրոնի նախընտրելի չափը 6-8 սմ է: Իհարկե, փոքրիկ բույսերի կտրոնը կարող է ավելի փոքր լինել։ Ցանկալի է, որ կտրոնը ունենա 2 զույգ տերև: Սակայն, եթե բույսի տեսակը երկար է,կտրոնը կարող է ունենալ միայն 2 տերև:

Ինչպե՞ս անցկացնել արմատակալումը:

Դանակը հատումների համար պետք է լինի սուր, քանի որ չպետք է վնասենք բույսերի հյուսվածքները կտրելու ընթաքում: Մկրատ ավելի լավ է չօգտագործել: Կտրոններով բազմանում են գրեթե բոլոր բույսերը: Հարկավոր է ընտրել ճիշտ ժամանակ՝ ոչ շատ ցուրտ և արմատակալելուց հետո անհրաժեշտ է ընտրել ճիշտ տարա՝ այն իր չափերով պետք է համապատասխան լինի կտրոնի արմատների չափի հետ: Հակառակ դեպքում, եթե տարան շատ մեծ լինի արմատներից, հնարավոր է որոշ ժամանակ անց կորցնել բույսին: Այսինքն, երբ առատ ջրենք բույսին, հնարավոր է այն չհասցնի օգտագործել ավելորդ ջրի քանակը, կարող է առաջանա նեխման պրոցես՝ հատկապես շոգ, կամ ցուրտ օրերին: Կարելի է անել հետևություն,որ բույսը կտրոնով հարկավոր է բազմացնել հիմնականում գարնանը և աշնանը: Կտրոնով բազմացման հաջորդ եղանակը՝ բազմացում անմիջապես հողի մեջ: Այս դեպքում հարկավոր է 2-3 սմ (թեք կտրած) կտրոնը դնել անմիջապես հողի մեջ: Լավ կլինի ծածկել թափանցիկ տարայով, որը կապահովի օդի անհրաժեշտ խոնավությունը: Կարելի է կտրոնը դնել լավ աճող փարթամ արմատներով բույսի կողքին: Հետազոտությունը ցույց է տվել, որ այս դեպքում կտրոնների ավելի մեծ քանակն է արմատակալում : Սա բացատրվում է նրանով, որ մեծ բույսի արմատները արագ օգտագործելով իրենց անհրաժեշտ ջրի քանակը թույլ չեն տալիս կտրոնին նեխել: Լավ արմատակալելուց հետո նոր կարելի է տեղափոխել այլ տարայի մեջ:

Բույսի բազմացումը կտրոններով: Այս տեսաֆիլմը պատմում է բույսերի բազմացման ամենատարածված եղանակի մասին՝ բազմացում կտրոններից: Մասնավորապես քրիզանթեմի մասին, որի արդյունքում ստացվել են տարբեր գույների և չափսերի բույսեր և քանի որ այն համարվում է դիմացկուն բազմամյա, գեղեցիկ ծաղկող բույս, ուստի դրա համար էլ այդ բույսի բազմացումը շատ կարևոր է կրթահամալիրի հետագա լանդշաֆտային ձևավորման համար:

Կտրոնով բազմացումն ունի իր առավելությունները: Այն գենետիկորեն ժառանգում է մայր բույսի բոլոր հատկությունները: Կիտրոնի բազմացման օրինակով կարելի է դրանում համոզվել:Եթե բազմացումը կատարվում է սերմի միջոցով, ապա անպայման բույսը 3-4 տարի հետո հարկավոր է պատվաստել, հակառակ դեպքում բերք չի տա: Սակայն ճյուղով վեգետատիվ ճանապարհով բազմացնելու դեպքում բույսը երկրորդ տարում կարող արդեն բերք տալ:

Արմատակալումը ջրում:

Շատ բույսեր հեշտությամբ են արմատակալում ջրի մեջ: Իհարկե, բազմացման նման ճանապարհը ավելի սթրեսային է բույսերի համար, քանի որ հետագայում նա պետք աճի հողում, այսինքն ՝ ամբողջությամբ փոխելու է միջավայրը: Ուստի, չի կարելի թույլ տալ արմատային համակարգի շատ մեծ զարգացումը: Որոշ բույսեր (լեռնավարդը, սենյակային վարդը) սովորաբար ջրի մեջ չեն արմատակալում: Ջրով արմատակալման ընթացքում կարելի է ջրի մեջ գցել փայտածուխի կտորներ, քանի որ այն ունի հականեխիչ հատկություն: Եթե կտրոնը արմատակալում է ջրի մեջ ապա հարկավոր է ջուրը հաճախակի փոխել:

Հետաքրքիր խթանիչներ

Բույսերի կտրոնները արմատակալման խթանիչներով մշակելը նպաստում է դժվար արմատակալող բույսերի կտրոնների արմատակալմանը, ինչպես նաև այլ բույսերի արմատակալման գործընթացի արագացմանը:

Վաճառքում հանդիպող, պատրաստի խթանիչների փոխարեն հմուտ պարտիզպանները օգտագործում են կտրոնների արմատակալման բնական խթանիչներ:

  1. Ուռենու ջուր

Ջրով լի անոթում, արմատակալման համար տեղադրում են ուռենու ճյուղերի կտրոններ: Արմատակալելուց հետո ուռենու կտրոնները հանում են, իսկ տակի ջուրն օգտագործում որպես արմատակալման բնական խթանիչ: Այդ ջրի մեջ են տեղադրում արմատակալման համար պատրաստված կտրոնները, ընդորում, ընթացքում ջուրը չեն փոխում, միայն լրացնում են գոլորշիացածի տեղը: Ուռենու կտրոնների փոխարեն, նույն ձևով կարելի է կիրառել Կարճաբերձ ուռենու, Բարդու, Սպիտակ խնկենուկտրոնները:

  1. Մեղր

Մեղրը հարուստ է բույսերի աճին նպաստող նյութերով, ինչպես նաև ախտահանող ու իմունային համակարգ ամրապնդող հատկություններ ունի: Սենյակային ջերմաստիճանի 3 լիտր ջրում բացել 2 թեյի գդալ անարատ մեղր:

Արմատակալման համար նախատեսված կտրոնները՝ իրենց երկարության 1/3-ի չափով ընկղմում են այդ լուծույթի մեջ և պահում մեկ գիշեր:

  1. Կարտոֆիլի պալար

Ընտրում են կարտոֆիլի խոշոր և առողջ պալար, կտրում-հանում են բոլոր աչքերը, այնուհետև դանակով երկար ուղղությամբ ճեղքում ու ճեղքի մեջ մտցնում արմատակալելու համար նախապատրաստած բույսի կտրոնը: Կարտոֆիլի պալարը ամեն օր ջրում են: Բացի օսլայից, կտրոնը կարտոֆիլի պալարից արմատակալումը խթանող բազմաթիվ ու բազմազան նյութեր է ստանում:

  1. Հալվեի (ալոե) հյութ

Հալվեի հյութը, խթանելով բջջիջների բազմացումը, լավ նպաստում է արմատակալմանը: Ամրացնում է նաև իմունային համակարգը: Բավարար է 5-7 կաթիլ հալվեի հյութ ավելացնել այն ջրին ուր ընկղմված են արմատակալման համար նախատեսված կտրոնները:

  1. Խմորիչ

Նախքան կտրոններն արմատակալման համար ջրի մեջ դնելը, դրանք 24 ժամով ընկղմում են խմորիչի լուծույթի մեջ: Լուծույթը ստանալու համար 2 լիտր ջրին ավելացնում են 200 գրամ թարմ խմորիչ ու լավ խառնում: 24 ժամ անց կտրոնները լավ լվանում են և, հետագա արմատակալման համար, ընկղմում մաքուր ջրի մեջ: Տերևից բազմացման եղանակը այնքան էլ ընդունված չէ կիրառել: Այս եղանակով Հայաստնում բազմացնում են հիմնականում մանուշակները և գլակսինիան: Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվեց,որ տերևով կարելի է բազմացնել մի շարք հետաքրքիր և էկզոտիկ բույսեր:

Բազմացման այս եղանակի առավելություններից մեկն էլ այն է, որ նոր գոյացող բույսերը ժառանգում են մայր բույսին բնորոշ բոլոր գենետիկ հատկանիշները, ինչը չի կարելի ասել, սերմերով բազմացման դեպքում: Բազմացման այս եղանակի առավելությունների շարքին կարելի է դասել նաև քիչ խնամքի և հոգատարության պահանջ: Դա կարելի է բացատրել նրանով, որ նոր առաջացող բույսը իրեն անհրաժեշտ սնունդ ու հեղուկը վերցնում է հյութեղ տերևից: Սրանից կարելի է անել այն հետևությունը, որ բազմացման այս եղանակը բնորոշ են հյութեղ տերևներ ունեցող բույսերին՝ դրամածառ(kassula), կալանխոե(kalanxoe), էխեվերիա (echeveria) և այլն: Սակայն չի կարելի ասել,որ միայն հյութեղ տերևները կարող են բազմանալ տերևներից, կան դեպքեր, երբ նման

1.Դեկորատիվ կաղամբը դասվում է մեկամյա բույսերի շարքին և բազմանում է միայն սերմերով: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ սենյակային պայմաններում այն կարելի է բազմացնել նաև կտրոններով և ադապտացնելով՝ դարձնել նրան նույնիսկ բազմամյա: Բազմացում կտրոնից, երբ բույսերը բազմացնում են վերևի մասից սուր գործիքով կտրելով 3-4 տերևից կտրոն և դնում անմիջապես հողի կամ ջրի մեջ: Վերջինիս դեպքում, երբ գոյանում է բավականին առողջ արմատային համակարգ, դրվում է հողի մեջ:

Այս եղանակը բացահայտելով՝ ակամա պարզվում է, որ դրանից բխում է բազմացման մեկ այլ եղանակ ևս: Կտրոնը կտրելուց հետո մնացած ցողունի բոլոր թափված տերևների հիմքային մասից աճում են նոր ճյուղեր, որոնք հետագայում կարող են դառնալ պոտենցիալ դեկորատիվ կաղամբներ:

Բազմացում տերևից. Դեկորատիվ կաղամբի բազմացման եղանակը ևս կարելի է համարել հետազոտական աշխատանք: Այն հետազոտման փուլում է: Մի դեպքում տերևը դրվել է ջրի մեջ, մյուս դեպքում՝ հողի մեջ: Երկու դեպքում էլ տերևներն արմատ են արձակել: Բայց սա դեռևս վերջնարդյունք չի կարելի համարել: Սպասում ենք. արմատակալված տերևներից կառաջանա՞ն արդյոք նոր բույսեր: Միայն այս դեպքում կարելի է համարել հաջողված հետազոտական աշխատանք դրական վերջնարդյունքով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s