Բնագիտություն 6-1, 6-2, 6-3 դասարաններ
Նախագիծ՝ Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
Ֆիզիկական և քիմիական երևույթներ
Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթները:
1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:
2. Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ:
3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.
ա) բենզինի այրվելը, բ) եղյամի առաջացումը, գ) կաթի թթվելը, դ) ջրի եռալը, ե) հայելու կոտրվելը:
4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.
ա) փայտի այրումը, բ) բենզինի թորումը բնական նավթից, գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:
5. Ո՞րն է քիմիական երևույթ.
ա) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,
բ) բենզինի թորումը բնական նավթից,
գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում: