«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ը կրթահամալիրյան ուսումնական նախագիծ է, որի նպատակն է, որպես ուսումնական գործունեություն, սովորողների մեջ արթնացնել սեր բնության, երկրագործության, շրջակա միջավայրի նկատմամբ։
Կրթահամալիրում այն միշտ էլ եղել է ուսումնական ամենակարևոր ու հետաքրքիր նախագծերից մեկը, միշտ շարունակելի՝ նորանոր լուծումներով, նորանոր ուղղություններով և համագործակցություններով: Նախագիծն իրականացվում է բնագիտության, սովորողի ընտրությամբ գործունեության, տեխնոլոգիայի, «Ես և շրջակա աշխարհը» դասաժամերի ընթացքում՝ ուսումնական գործունեության տարբեր ձևերով, եղանակներով։
Բնագիտության ուսուցումը (շաբաթական 2 ժամ) կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի խնամքի նախագծերի ձևով, սովորողի ընտրությամբ գործունեությունը (շաբաթական 4 ժամ)՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեության խմբերով։
Երկրագործությունը՝ որպես կրթահամալիրյան լայն ու բազմաբովանդակ նախագիծ, իր մեջ ներառում է միջավայրի խնամք, հողի փորում, փոցխում, բույսերի տնկում, ջրում, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնացան, սերմնահավաք և այլն:
Երկրագործական նախագծերի ժամանակահատված՝ շուրջտարյա
Երկրագործության ուղղությունները.
Ներկայացվում են՝
- Կրթական պարտեզում անվտանգ, լուսավոր, խնամված, ոռոգվող ճեմուղի-անցումները, ընդլայնված լանդշաֆտը, կանաչ գոտիները, պուրակները, խաղողի վազերի խնամք
- Ծառատունկ
- Կրթական պարտեզի նոր զարգացումները, լուծումներ
- Երկրագործական աշխատանքներ Հյուսիսում
Ներկայացման միջոցը՝ քայլք-շրջայց, ուսումնական TV-ով հաղորդում, ռեպորտաժ, առանձին պրեզենտացիաներ, աուդիտ (ցուցանիշների գրանցում), այլ նախագծեր։
Նպատակը՝ Մաքուր և խնամված պահել միջավայրը, որում մենք ապրում ենք, իրականացնել բույսերի խնամք, լանջերը ջրել, ինչպես նաև գործիքների հետ աշխատելու հմտություններ ձեռք բերել:
Իրականացնել բերքահավաք, սերմնացան, սերմնահավաք:
Արդյունքը՝ Գործնական պայմաններում ձեռք բերված գիտելիքների կիրառում դպրոցում, տանը:
Ուսումնական նյութերի, տեսանյութերի, ֆոտոպատումների տեղադրում բլոգներում:
Նախագծի արդյունքներն՝ այստեղ:
Հոդված ՝ Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ
Մի փոքր կներկայացնենք մի քանի բուսատեսակների աճման տեսակներ։ Սա լոբին է, այդպես է աճում`
Իսկ սա կարտոֆիլն է`
Այս նկարում չորս տեսակի մշակաբույսեր են, դրանք են հազարը, ստեպղինը (գազար), բազուկը և արևածաղիկը։
Երկրագործությունը նախակրթարանում
2-4 տարեկանների խումբ
Նախակրթարանի սաների համար իրականացվող նախագծեր՝
Աշնանը՝ սերմնահավաք, ծաղկատունկ-ծառատունկ:
Նախակրթարանի սաների և ծնողների հետ իրականացնել ծաղկատունկ-ծառատունկ:
Մի քանի տեսակի բույսերի կտրոններ դնել ջրի մեջ, որոշ ժամանակ անց, երբ կտրոնները կարմատակալի, տնկել թաղարների մեջ սաների մասնակցությամբ՝
Բույսի կտրոնների տնկում
Մարտ ամսին իրականացնել սերմացան
Գարնանը՝
Մարտ _ ապրիլ ամսից (հաշվի առնելով եղանակային պայմանները) կատարել ծաղկատունկ- ծառատունկ, բույսերի սածիլների տեղափոխում բակ, իրականացնել ծաղկանոցներ: Շարունակում են մայիս, հունիս ամսին խնամել և այդպես շարունակական…
Երկրագործական աշխատանքները նպաստում է նրան, որ սովորողները կարողանում են ծառերի խուրձ կապել, բույսեր տնկել, խնամել, ջրել, սերմնացան իրականացնել: Նաև նպաստում է նրան, որ իրենց տանը կարող են ծնողներին, տատիկներին և պապիկներին օգնել իրենց փոքրիկ ներդրումով:
Անժելա Բլեյան, Սուսաննա Պետրոսյան, Շողիկ Պողոսյան