Հուլիսի 11-ին, 9:00 կազմ-պատրաստ, տիար Բլեյանը մեզ մաղթեց նոր հայրենագիտական բացահայտումներ, այդ մտքերով շարժվեցինք դեպի Վաղաշեն:
Իրական, բնությանը մոտ, հավես ճամփորդություն: Երբ գնում ենք ճամփորդության, ամենակարևորը ունենք, աջակցող, հոգատար ընկերներ: Ճամբարի հոգատար ղեկավար՝ Անահիտ Կիրակոսյան, աջակցող մարզիչ՝ Միքայել Ղազարյան, և տաղանդավոր երաժիշտ՝ Արմենուհի Թամոյան: Մնում է վայելենք մեր հրաշք ճամփորդությունը:
Դե ինչ սկսեցինք բացահայտումները՝ առաջին կանգառը Բերդկունքն էր, քայլեցինք այդ ուղղությամբ՝
Այնուհետև քայլեցինք դեպի Հայրավանք՝
Բացահայտումների հաջորդ կանգառը Ծակքար գյուղի Բնական կամուրջն էր։
Դե ինչ հասանք Վաղաշեն: Հարավային դպրոցը հերթափոխը հանձնեց մեզ ազգային երգ ու պարի ուղեկցությամբ՝
Տեսանյութը՝ Անահիտ Կիրակոսյանի
Անցանք գործին, յուրաքանչյուրս տեղավորվեց իր վրանում և անցանք բնապահպանական աշխատանքներին, հավաքեցինք անտառից փայտ, որպեսզի երեկոյան խարույկ վառենք
Հետո վայելեցինք մեր սիրելի Արմենուհու կատարումները խարույկի շուրջ.
Իրականացրեցինք նաև ընթերցանություն ու անցանք քնի նախապատրաստական աշխատանքներին
Երկրորդ օրը սկսեցինք մարզանքով՝
Հետո նախաճաշեցինք
Մեզ հյուր եկան Մարտունու ինֆոտան մասնակիցները, համատեղ երգեցինք ու պարեցինք, պատրաստվեցինք վարդավառի ծեսին.
Այնուհետև մարզական հանդիպում ունեցանք, ընկեր Միքայելի հետ ընկերական վոլեյբոլ խաղացինք՝
Մեր կարևոր աշխատանքներից էր բնապահպանականը: Համատեղ բնապահպանական աշխատանք իրականացրեցինք Մարտունու ինֆոտան հետ, Սևանա լճի ափին՝
Ճամբարականները մի լավ լողացին, ափը խնամելուց հետո.
Ճամբարային երրորդ օրը նշանավորվեց հերթափոխի հանձնման կարևորությամբ: Հերթափոխը հանձնեցինք քոլեջին, մեր անցկացրած անմոռանալի օրերի նման օրեր ենք մաղթում մեր ավագ ընկերներին: Դիտեք հերթափոխի տեսանյութը՝
Վաղաշենից ճանապարհ ընկանք, դեպի Արծվանիստ գյուղ, Վանեվանի վանական համալիր: 10-րդ դարի կառույց էր՝
Եվ այդպես անցավ մեր ճամփորդությունը մի շարք վայրեր բացահայտելով, հետաքրքիր, բազմաբովանդակ եռօրյա ճամփորդություն…