Բուսաբան-կենդանաբանի ընտրությամբ գործունեություն
Պարտիզապուրակային գործունեություն
Բույսերի խնամք ընտրությամբ գործունեությունը կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարաններում նախատեսվում է շաբաթական 4 ժամ:
Բուսաբան- կենդանաբանի ընտրության գործունեության նպատակն է՝ սովորողին փոխանցել տանը, բակում և ընդհանրապես շրջակա միջավայրում բույսերին և կենդանիներին խնամելու, պահելու կարողություններ և հմտություններ:
Բույսերի և կենդանիների խնամքի ուսումնական միջավայր է`
- կրթահամալիրի Ագարակ
- ջերմոց-լաբորատորիա
- դպրոցի արտաքին և ներքին բակեր
- խաղողի և գինու դպրոց
Ընտրությամբ գործունեության բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողները դառնում են իրենց տարածքի պարտիզպանները, նրանք դառնում են ավելի ուշադիր իրենց շրջապատող աշխարհի նկատմամբ և սովորում են պահպանել շրջակա միջավայրը:
Բույսերի և կենդանիների խնամք. ընտրությամբ խումբ 2021-2022
Բույսերի խնամք ընտրությամբ գործունեության ժամանակ սովորողները իրականացնում են հետևյալ նախագծերը.
Բույսերի խնամք, տնկում և սերմնահավաք. 2022-2023
Վերածնունդ
Հյուսիսային պուրակի աշխատանքներ. նախագիծ
Ծառատունկ, ծաղկատունկ
Սերմնացան ուսումնական նախագիծ