Լողափնյա ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփումը

InCollage_20220629_010600758

Ամառային ճամբարի երրորդ շաբաթը մեկնարկեց: Ճամբարային զանազան նախագծերով: Խնամեցինք միջավայրը, ծանոթացանք ճամբարականների հետ: Իրականացրեցինք մի շարք գործունեություններ: Ընկեր Հասմիկի հետ  « Ծիրանագովք, ծիրանաքաղի ծես» իրականացրեցինք:

Այնուհետև ծիրանաթափից հետո հավաքեցինք ծիրանները, անցանք չիր պատրաստելու գործին:

Ավարտելուն պես մի լավ լողացինք:

Անցանք ճամբարային երկրորդ օրվան:

Ճամբարային երկրորդ օրը հետաքրքիր էր ծիրանաթափով, ծիրանագովքով և ազգային խաղերով: Ճամբարականները սիրով մասնակցեցին ծիրանաթափին, ծիրանները այնպես էին ընկնում, կարծես երկնքից անձրև էր թափվում:
Ճամբարականները մի լավ գովեցին ծիրանին և անցան ազգային խաղեր խաղալուն:

Այնուհետև եկավ ճամբարականների սպասված լողի ժամը: Մի լավ լողալուց հետո ճամբարականները գնացին տուն:

Ճամբարային երրորդ օրը

Ճամբարային երրորդ օրը հագեցած էր գործունեություններով, օրվա բաղկացուցիչ էր համարվում ծիրանահավաքը: Ճամբարականներն ակտիվ մասնակցում էին և ուրախության ճիչեր արձակում:

Այնուհետև մեզ միացավ ընկեր Հասմիկը և սովորեցինք գինինա-գինինա ազգային խաղերը: Ավելին տեսանյութում:

Ճամբարային չորրորդ օրը սովորեցինք ճոպան-ճոպան ազգային խաղը:

Ճամբարային հինգերորդ օրը:

Ճամբարականները անցան ճամբարային օրվա աշխատանքներին: Սկսեցինք լողավազանը բացել, միջավայրը մաքրել, նախաճաշել և մի լավ լողալ:

Այնուհետև մաքրեցինք, դասավորեցինք լողի պարագաները, միջավայրը խնամեցինք և լողափը պատրաստեցինք հաջորդ շաբաթվա ճամբարի համար:

InCollage_20220703_220508971

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s