Ճամբարային երկրորդ օրը հետաքրքիր էր ծիրանաթափով, ծիրանագովքով և ազգային խաղերով: Ճամբարականները սիրով մասնակցեցին ծիրանաթափին, ծիրանները այնպես էին ընկնում, կարծես երկնքից անձրև էր թափվում:
Ճամբարականները մի լավ գովեցին ծիրանին և անցան ազգային խաղեր խաղալուն:
Այնուհետև եկավ ճամբարականների սպասված լողի ժամը: Մի լավ լողալուց հետո ճամբարականները գնացին տուն: