Մարմնամարզություն ուսումնական նախագիծ

Մարմնամարզական վարժություններ և շարժախաղեր

Նախագծի մասնակիցներ՝  տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել արագաշարժության, ճարպկության, ցատկունակության, ուշադրության կենտրոնացման, հավասարակշռության զարգացմանը
  • Նպաստել առողջ ապրելապերպի զարգացմանը
  • Քայլքի և վազքի կեցվածքի ձևավորում
  • Համաձայնեցված շարժումներ և
    տարածության զգացողություն:

 1.Մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ

Շարվել միասյուն, շարափոխում տողանից շրջանի, շարափոխում միասյունից երկսյունի, աջ դարձ, դարձումներ տեղում, քայլով մարշ, կանգառ, կից քայլերով բացազատվել՝ ձեռքերի լայնությամբ

Քայլք ոտնաթաթերի, կրունկների վրա

Քայլք կիսակքանստած

Նապաստակի ցատկ

Գորտի նման ցատկում ենք կողքից կողք՝ 10 անգամ:

Սարդի նման պառկում ենք ձեռքերի վրա, ոտքերը մեկ ու մեջ բարձրացնում ենք վերև՝ 10 անգամ:

Թեթև վազք

Շնչառական վարժություններ` քայքի ընթացքում

Շրջանաձև ձեռքերի լայնությամբ բացված դիրք

Պարանոցի, ուսագոտու, կոնքի, մեջքի, ծնկների պտույտներ

Նստել հատակին, բացել ոտնաթաթերը, ոտքը կպցնել որովայնին, ճակատին, հասցնել պարանոցին։

Ոտքերը միացրած ձեռքերը հասցնել ոտնաթաթերին, լայն բացել ոտքերը և ձեռքերով հասնել ոտնաթաթերին՝ առանց ծնկները ծալելու՝ աջ, ձախ, մեջտեղ։

Թիթեռ

Կողով

Ճոճք

Կամուրջ

Գլուխկոնծիներ՝ առաջ, հետ

2. Շարժախաղեր ( Ազգային խաղեր)

Նպատակը

Շարժախաղերի միջոցով զարգացնում և մշակում ենք շարժողական ընդունակություններ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, հավասարակշռություն, ցատկունակություն, կոորդինացիա։

Բովանդակությունը
Վազքի ունակության ամրապնդման խաղեր, ցատկերի ունակության ամրապնդման
խաղեր, նետումների ունակության ամրապնդման խաղեր, գնդակ վարելու և
փոխանցելու ունակության ամրապնդման խաղեր, հավասարակշռությունը մշակող
խաղեր:

Խնդիրները
Վազքի, ցատկերի, գնդակի վարումների, փոխանցումների և նետումների
ամրապնդում, փոխօգնության համագործակցության և կողմնորոշման
կարողություններ:

Ձեռքերը տարածել կողք, հետո աջ ձեռքով հետևի կողմից բռնել աջ ոտնաթաթը: Վարժությունը կատարել նաև ձախ կողմից՝ մեկական անգամ:

Թափահարել ոտքերն ու ձեռքերը՝ թուլացնելով մկանների լարվածությունը:

Տեղում թեթև վազք, ծնկները փոքր ինչ բարձրացնել:

Երկու ոտքով ցատկել վերև՝ ձեռքերը բռունցք արած պահելով կրծքավանդակի դիմաց:

Ձեռքերը նույն դիրքով պահած ոտքերը ցատկի մեջ երկու անգամ բացել կողք և երկու անգամ մոտեցնել իրար՝ զսպանակելով ծնկները:

Ոտքերը միացնում ենք իրար: Մեկ հաշվին կքանստում ենք, երկու հաշվին ընդունում ձգումներ անելու դիրք, երեք հաշվին ոտքերը հետ են գալիս՝ կքանիստ, չորս հաշվին ցատկում ենք վերև: Կատարում ենք 5 անգամ:

Ձեռքերի վրա մարմինքը պահելով մեկ ու մեջ ծնկները ծալելով, ոտքերը մոտեցնել ձեռքերին: Կատարել 10 անգամ:

Նախավարժանքները` Սուսաննա Պետրոսյանի բլոգից։

Оставьте комментарий