Ջուրը

Երկրի վրա ջուրը ամենուր է: Ջուր կա հողում, օդում, բույսերի ու կենդանիների մեջ, մարդու օրգանիզմում:
Ջուրը կարող է լինել ոչ միայն հեղուկ վիճակում, այլև պինդ՝ սառույցի, կարկուտի, ձյան տեսքով, և գազային՝ գոլորշի, ինչը հաճախ եք տեսել թեյնիկով ջուր եռացնելիս: Մի վիճակից մյուսին անցնելով՝ ջուրն անընդհատ շարժվում է:
Գործնական աշխատանք՝
1.Հոտ քաշենք և համտեսենք ջուրը և կհամոզվենք, որ այն անհոտ ու անհամ է:
2.Վերցնենք թափանցիկ բաժակ և մեջը գոլ ջուր լցնենք: Մեկ այլ բաժակում նախապատրաստենք սառը ջուրը և գունավորենք այն: Ապա զգուշությամբ, բաժակի եզրով սառը ջուրը լցնենք տաք ջրի վրա: Կտեսնենք, որ սառը ջուրը նստել է հատակին, այսինքն՝ ավելի ծանր է:
3. Ջրով բաժակի մեջ մի գդալ շաքարավազ լցնենք ու խառնենք: Ու՞ր կորավ շաքարը: Մի կում անենք և կհամոզվենք, որ ջուրը քաղցր է: Շաքարը լուծվել է ջրի մեջ: Ջուրը լուծիչ է:

Կատարեք տվյալ փորձերը և հրապարակեք բլոգում:

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Читать далее «Սննդառություն և մարսողություն»

Շնչառություն

Բոլոր կենդանի օրգանիզմները  շնչում  են:  Շնչառությունն  օրգանիզմի և շրջակա  միջավայրի  միջև տեղի  ունեցող  գազափոփոխանակությունն  է, որի ժամանակ  օրգանիզմը օդից կլանում  է թթվածին և  արտաշնչում  ածխաթթու  գազ:

Շնչառություն

Գրականության հղումը

Հարցեր՝

1.  Ի՞նչ  է  շնչառությունը:
2.  Շնչառական  ի՞նչ  օրգաններ  գիտեք:
3. Ի՞նչ  դեր  ունի  շնչառությունը  բույսերի  և կենդանիների  կյանքում:
4.  Շնչառության ո՞ր  եղանակն է կոչվում  կրկնակի:

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները, գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը  մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Читать далее «Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը»

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Читать далее «Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը»