Մանկավարժական ճամբար․ Օր չորրորդ

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը սկսեցինք միջավայրի, դասասենյակների մաքրման աշխատանքներով։ Այնուհետև քանդակի դպրոցում  Ալիս Գևորգյանի հետ շարունակեցինք կիրառական իրերի մշակման և գունավորման աշխատանքները։ Օրվա երկրորդ հատվածում մասնակցեցինք մարզական ակումբի պարապմունքին։

Читать далее «Մանկավարժական ճամբար․ Օր չորրորդ»

Բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջներ

Յուրաքանչյուր բնագետ ուսուցիչ, ով դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այնպես պետք է ատեստավորվի, որը կհամապատասխանի հեղինակային կրթական ծրագրին:
 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցիչը պետք է կարողա մշակել ուսումնական նյութեր, ստուգատեսային նախագծեր, ֆլեշմոբեր, կարողանա ուսումնական միջավայրը ծառայեցնի ուսումնական գործընթացին, իրականացնի բնագիտական փորձեր յուրաքանչյուր տարիքին համապատասխան:
Դիտարկելով ուսուցչի բլոգը, իրականացրած նախագծերը, մշակած ուսումնական փաթեթները, կերևա ուսուցչի կատարած աշխատանքը, դա կլինի իրական և տեսանելի արդյունք, կարծում եմ այդպես ավելի լավ կլինի ատեստավորումը:

Ուսպլանների առաջարկ

1.Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանի համաձայն բնագիտությանը շաբաթական հատկացվում է 2 ժամ: Ուսումնական պլանի պարզաբանումներում գրված է. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:
Կարող ենք ավելացնել խաղողի ու գինու դպրոցում, բաց միջավայրում, բակ-պարտեզում:

2.Սովորողի ընտրությամբ շաբաթական 4 ժամով՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն:

Առաջարկում եմ ընտրությունը անվանել, օրինակ՝ բույսերի-կենդանիների խնամք կամ այլ անվանում, քանի որ մի շարք աշխատանքներ են կատարվում և ներառված է մի քանի գործունեություն, հստակ անուն ունենա ընտրություն:

3.Սովորողներին ներկայացվող նախագծերի ուղղություններն են.
պարտիզապուրակային գործունեություն. կազմակերպվում են դպրոց-պարտեզների տարածքներում, ղեկավարում է դպրոց-պարտեզի պարտիզպանը, սովորողների խումբը մինչև 10 հոգի
Կառաջարկեմ փոքրաթիվ խումբ լինի, քանի որ աշխատում են գործիքներով, դժվար է վերահսկել սովորողներին, և փոքրաթիվ լինելով ավելի շատ աշխատանք է արվում և արդյունավետ է լինում, քան մեծ խմբով լինելու դեպքում:



Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Читать далее «Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը»

Մանկավարժական գարնանային բաց ճամբար. օր երրորդ

Հյուսիսային դպրոց-պարտեզում նախատեսված աշխատանքներն ընթանում են օրացույցին, անհատական աշխատակարգին համապատասխան:

Մանկավարժական ճամբարի 3-րդ օրը շատ հագեցած էր։ Դասասենյակների, միջավայրի խնամքին հաջորդեց քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի հետ աշխատանքները։ 2022-2023 ուս տարվա դասվարները «Մուտք»-ի ճամբարի նախագծով աշխատում էին վեց տարեկանների հետ։

Читать далее «Մանկավարժական գարնանային բաց ճամբար. օր երրորդ»