Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:
День: 26 марта 2022
Բույսի գեներատիվ օրգանները
Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:
Գրականության հղումը
Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:
2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:
Հողը. բնագիտական փորձեր
Փորձե՛նք պարզել, թե ինչից է կազմված հողը:
Առաջադրանք. Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը ________ է, որտեղ աճում է բույսերի մեծ մասը:
Հիշեցում. անվտանգության նկատառումներից ելնելով` խորհուրդ է տրվում փորձերն իրականացնել մեծահասակների ներկայությամբ, պատշգամբում:
1.Վերցրե՛ք հողի մի կտոր և լցրե՛ք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպե՞ս բացատրել այդ երևույթը, ո՞րն է դրա պատճառը:
2. Լավ խառնե՛ք ջրում եղած հողը և թողե՛ք` մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք ———:
3. Վերցրե՛ք մի փոքր հող, լցրե՛ք հրակայուն տարրայի մեջ և տաքացրե՛ք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք ———:
4. Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն՝ ———:
5. Վերլուծե՛ք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ինչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ: Հողի կազմության մեջ մտնում են՝ ———:
Մթնոլորտային տեղումներ
Ամպերում ջրային գոլորշիները սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնոլորտային տեղումներ:Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:
Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպքում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:
Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր
Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտներում, այդ թվում և՝ մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլորշացման շնորհիվ: Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսերից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը մեծ է:
Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ: