День: 24 марта 2022
Մանկավարժական ճամբար․ Օր չորրորդ
Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը սկսեցինք միջավայրի, դասասենյակների մաքրման աշխատանքներով։ Այնուհետև քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի հետ շարունակեցինք կիրառական իրերի մշակման և գունավորման աշխատանքները։ Օրվա երկրորդ հատվածում մասնակցեցինք մարզական ակումբի պարապմունքին։
Բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջներ
Յուրաքանչյուր բնագետ ուսուցիչ, ով դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, այնպես պետք է ատեստավորվի, որը կհամապատասխանի հեղինակային կրթական ծրագրին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցիչը պետք է կարողա մշակել ուսումնական նյութեր, ստուգատեսային նախագծեր, ֆլեշմոբեր, կարողանա ուսումնական միջավայրը ծառայեցնի ուսումնական գործընթացին, իրականացնի բնագիտական փորձեր յուրաքանչյուր տարիքին համապատասխան:
Դիտարկելով ուսուցչի բլոգը, իրականացրած նախագծերը, մշակած ուսումնական փաթեթները, կերևա ուսուցչի կատարած աշխատանքը, դա կլինի իրական և տեսանելի արդյունք, կարծում եմ այդպես ավելի լավ կլինի ատեստավորումը:
Ուսպլանների առաջարկ
1.Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանի համաձայն բնագիտությանը շաբաթական հատկացվում է 2 ժամ: Ուսումնական պլանի պարզաբանումներում գրված է. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:
Կարող ենք ավելացնել խաղողի ու գինու դպրոցում, բաց միջավայրում, բակ-պարտեզում:
2.Սովորողի ընտրությամբ շաբաթական 4 ժամով՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն:
Առաջարկում եմ ընտրությունը անվանել, օրինակ՝ բույսերի-կենդանիների խնամք կամ այլ անվանում, քանի որ մի շարք աշխատանքներ են կատարվում և ներառված է մի քանի գործունեություն, հստակ անուն ունենա ընտրություն:
3.Սովորողներին ներկայացվող նախագծերի ուղղություններն են.
պարտիզապուրակային գործունեություն. կազմակերպվում են դպրոց-պարտեզների տարածքներում, ղեկավարում է դպրոց-պարտեզի պարտիզպանը, սովորողների խումբը մինչև 10 հոգի
Կառաջարկեմ փոքրաթիվ խումբ լինի, քանի որ աշխատում են գործիքներով, դժվար է վերահսկել սովորողներին, և փոքրաթիվ լինելով ավելի շատ աշխատանք է արվում և արդյունավետ է լինում, քան մեծ խմբով լինելու դեպքում: