Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Читать далее «Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը»

Մանկավարժական գարնանային բաց ճամբար. օր երրորդ

Հյուսիսային դպրոց-պարտեզում նախատեսված աշխատանքներն ընթանում են օրացույցին, անհատական աշխատակարգին համապատասխան:

Մանկավարժական ճամբարի 3-րդ օրը շատ հագեցած էր։ Դասասենյակների, միջավայրի խնամքին հաջորդեց քանդակի դպրոցում Ալիս Գևորգյանի հետ աշխատանքները։ 2022-2023 ուս տարվա դասվարները «Մուտք»-ի ճամբարի նախագծով աշխատում էին վեց տարեկանների հետ։

Читать далее «Մանկավարժական գարնանային բաց ճամբար. օր երրորդ»

Միջավայրի խնամք

Պուրակների խնամք`

Քանդակի պուրակի մաքրում, փոցխում, հյուսիսային֊արևելյան հատվածի ճանապարհի փոցխում

Կարինե Խառատյան, Մանուշակ Աբրահամյան, Ալիսա Գևորգյան

Արևմտյան պուրակ` գլխավոր մուտքի, տեխնոլոգիայի հատվածի մաքրում, փոցխում, տուաների բաժակների հարթեցում,

Ազնիվ Մանուկյան, Կարինե Մամինոնյան, Լիանա Ռոզիկյան

Հյուսիսային պուրակ` վարդերի պուրակի խնամք, հյուսիսային պատի հատվածի փոցխում

Ռիմա Քեքեջյան, Տաթև Աթոյան, Անի Միրզոյան

Հարավային պուրակի փոցխում, երաժշտական սրահի հատվածի փոցխում, նախակրթարան հատվածի փոցխում, Սիենայի պուրակի փոցխում

Քրիստինե Աբրահամյան, Նարե Արիստակեսյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան

Ներքին բակ

Քրիստինե Շահբազյան, Անժելա Բլեյան