
Մանկավարժական գարնանային բաց ճամբարը շարունակվում է:
Հյուսիսային դպրոցում օրն սկսեցինք միջավայրի խնամքով:
Ապա ստեղծեցինք աշխատանքային փոքր խմբեր. մի խումբը «Մեխ» պուրակն էր մաքրում կուտակված աղբից, մի այլ խումբ Խաղողի և գինու դպրոցում գինի էր շշալցնում, մյուսներն էլ աշխատում էին Քանդակի ակումբում:
Այսօր կրթահամալիրը հյուրընկալել էր Գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմէզեանին: Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի, արևմտահայերեն և արաբերեն դասավանդող Հուրի Աթթարյանի, քոլեջի լուսանկարչության բաժնի ուսանողների ուղեկցությամբ կրթահամալիրով շրջայցից հետո Մայր դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում Գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոսի հետ:
Տեսանյութը՝ Քրիստինե Շահբազյանի