Կամավոր ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ» — e-draft.am

Ատեստավորում լսելուց միշտ մտածում եմ, էլի՞ քննություն: Դպրոցական և ուսանողական տարիներից հետո, իմ մեջ տպավորվել է, թե ինչպես էինք ընկերներիս հետ հուզվում քննությունից առաջ, այ ցածր միավոր հանկարծ չստանանք, հանկարծ մի հարց սխալ չպատասխանենք: Երբ հիմա աշխատում եմ, որպես բնագիտության դասավանդող, լսում եմ նույն արտահայտությունները՝ քննասենյակ, բողոքարկում, գրավոր և բանավոր քննություն, և էլի նմանատիպ բառեր…

Կարծես մեր կյանքում ոչինչ չի փոխվել, անգիր սովորել որոշ թեստային առաջադրանքներ և գրել, դա օգուտ չի տա, ավելի լավ է այլ բան մտածել:

Եվ կարևորը վերջում ատեստավորման արդյունքում, ինչ որ տոկոս հավաքելու դեպքում ուսուցչի աշխատավարձը կբարձրանա, ինչ որ չափով, իս՞կ եթե ուսուցիչը որոշակի տոկոս չստանա, էլի առարկայական թեստեր պետք է պարապի ու մտածի ատեսատավորման ուղղությամբ:

Կարծում եմ ուսուցչին պետք է նոր ծրագրեր, մշակումներ, նախագծեր, որպեսզի քայլի ժամանակին համընթաց, ձեռք բերի նոր գիտելիքներ, վերապատրաստվի նոր մեթոդներով, այ դա կլինի մանկավարժություն, դա կլինի իրական ատեստավորում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s