Անգլերենի առցանց դաս դասավանդողների հետ մարտի 2-ին

Ածականների գործածումը –

an old man – ծեր մարդ, a young man – երիտասարդ (մարդ)

The opposite of a young man is an old man.

an old hat – հին գլխարկ, a new hat – նոր գլխարկ

The opposite of a new hat is an old hat. Rome is an old city. Charentsavan is a new city.

Читать далее «Անգլերենի առցանց դաս դասավանդողների հետ մարտի 2-ին»

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Читать далее «Բջջի կառուցվածքը»

Հեռավար սովորող. 5-րդ դասարան

Սովորողի անուն ազգանուն՝ Հակոբյան Դավիթ

Էլեկտրոնային հասցե՝ davidhakobyan@mskh.am

Բլոգի հասցե՝ https://davidhakobyan.school.blog/

Բնագիտության առարկայի առաջադրանքների էջ

Читать далее «Հեռավար սովորող. 5-րդ դասարան»

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Читать далее «Մթնոլորտի տաքացումը»