
Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտ- ապրիլ
Նպատակը՝ Այս նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել սենյակային բույսերի կարևորության և բուժիչ հատկությունների մասին: Դրսում բույսերը խնամքի, տեղափոխման, տնկման, համալրման կարիք ունեն, հետևաբար շրջանը լավ ժամանակ է վերը նշված աշխատանքների իրականացման համար և կշարունակենք ամբողջ տարի: Սովորողները կսովորեն մշակել, ջրել, խնամել բույսերը:
Նախագծի ընթացքը — Նախագծի ընթացքում սովորողները կիմանան, թե ո՞ր բույսերն են օգտագործվում բժշկության մեջ, որ բույսն է առողջարար: Կծանոթանանք նաև, թե որ բույսերից պահել տանը, որն է մաքրում օդը մանրէներից ու փոշուց:
Սովորողների հետ կուսումնասիրենք՝
- Բույսերի օգտակար և բուժիչ հատկությունները
- Բույսերի էկոլոգիական նշանակությունը մարդու կյանքում
- Բույսերի տնկում բակում
- Բակային բույսերի խնամք
Նախագծի արդյունքները՝ այստեղ: