Աշխատանքային շաբաթը ավարտվեց բնապահպանական նախագծի մեկնարկով՝ կայացավ առաջին հանդիպումը Էկո Աղբ ընկերության կամավոր Վահե Սալահյանի հետ: Հանդիպման ընթացքում կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ հերթական անգամ բարձրացրեցին և քննարկեցին աղբի վերամշակման, տեսակավորման խնդիրը: Կիսվեցին կատարված աշխատանքների փորձով և հյուրի հետ միասին փորձեցին պարզել, թե ինչն է հանդիսանում խոչընդոտ բազմիցս ձեռնարկված և այդպես էլ չիրագործված աղբ տեսակավորելու խնդրի վերջնական լուծման մեջ:
Ուսանողները և սովորողները ակտիվ մասնակցեցին քննարկմանը: Աղբի տեսակավորումը բոլորին էլ հուզում է:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա քայլերի վերաբերյալ, մասնավորապես խոսքը գնում է բնապահպանություն առարկայի «մեկ ժամյա ֆլեշմոբի» մասին, որի նախագիծը կներկայացվի մոտ օրերս:
Տեսանյութը՝ Նելլի Գեղամյանի