Կենսաբանության լաբորատորիայում

Այսօր  սովորող-սովորեցնող նախագիծ ունեցանք Անուշ Ասատրյանի հետ՝ միկրոօրգանիզմների բազմազանությունը  թեմայով:

Կենսաբանության լաբորատորիայում այսօր կատարեցինք հետաքրքիր փորձ, նախ պարզեցինք ինչ են միկրոօրգանիզմները, դրանց տեսակները, հասկացանք ինչ է նշանակում գաղութ, հետո անցանք բուն գործին։ Նախ 1,5գ սննդային ագարից ստացանք միջավայր, որտեղ պետք է աճեցնենք մեր միկրոօրգանիզմներին։ Սովորեցինք աշխատել կշեռքով, 1,5գ ագարը լուծեցինք 100մլ ջրում, անընդհատ խառնելով ստացանք դոնդողանման զանգված, որը լցրեցինք Պետլիի թասերի մեջ, այնուհետև վերցրեցինք նմուշներ` մատերից, չեխոլից և կատարեցինք ցանք թասիկների մեջ։ Վերցված նմուշներից պիտի աճեն մանրէներ մի քանի օրվա ընթացքում, որոնք մենք կհետազոտենք մանրադիտակով։ Լաբորատորիայում կային արդեն աճած սնկեր, մենք դրանք ուսումնասիրեցինք մանրադիտակով, պարզ երևում էին սնկի թելանման մարմինները և կլոր սպորերը, որոնցով սնկերը բազմանում են:

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝    Հարավայինը, որը  ողողում է Անտարկտիդայի ափերը:Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Читать далее «Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը»