Մեր Երկիր մոլորակը. օզոնային շերտ

Բնապահպանական քննարկում

Հարգելի՛ սովորողներ, ընկերների և ընտանիքի անդամների հետ դիտում եք օզոնային շերտի մասին պատմող բնագիտական մուլտֆիլմը: Ձեր կարծիքը գրում եք   Ձեր բլոգում

  • ի՞նչ վտանգ է ներկայացնում մարդու ոչ խելացի վարքագիծը
  • ի՞նչն է վնասում օզոնային շերտին
  • ի՞նչ սովորեցրեց մուլտֆիլմը
  • ինչպե՞ս պաշտպանել օզոնային շերտը և ի՞նչու:

Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

Читать далее «Մաքուր պահենք մեր օդը»

Հաստատուն մագնիսներ

Որոշ մարմիններ երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, դրանք կոչվում են հաստատուն մագնիսներ, կամ մագնիսներ:
Մագնիսները լինելով իրարից հեռու, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել: Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:

Читать далее «Հաստատուն մագնիսներ»