Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտ
Նպատակը՝ Սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել բնության նկատմամբ։
Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ, «Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում առաջարկում եմ
կատարել հետևյալ աշխատանքները.
- Սովորողները իրենց այգում ( տատիկի, պապիկի, ծնողների հետ) ծառերի էտ, ծառերի կրապատում, ծաղկանոցների ստեղծում իրականացնելուց հետո, աշխատանքները հրապարակում են ուսումնական բլոգում:
- Սովորողները իրենց բակում, այգում ( տատիկի, պապիկի գյուղում) սկսում է մշակել խաղողի վազեր և համացանցից տեղեկություն դուրս բերում խաղողի տեսակի մասին տեղեկություն։ Ուսումնական բլոգում պատմում է իր կամ իր ընտանիքի կողմից մշակվող խաղողի վազի մասին:
- Սովորողները կատարում են սերմնացան, ածիկացան, բույսերի խնամք և հրապարակում բլոգում:
Նախագծի արդյունքները՝ այստեղ: