Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

FB_IMG_1622228136687

Ուսումնական առաջին շրջանը բավականին հագեցած էր տարբեր գործունեությամբ: Մասնակցեցի վերապատրաստման ատեստավորմանը, որը բավականին ժամանակատար էր և օգտակար: Այդ ընթացքում կարդացինք և վերլուծեցինք մեր ավագ գործընկերի հոդվածները: Վերապատրաստման ընթացքում վերհիշեցինք հանրակրթության օրենքի մասին և այլն : Սովորեցինք և կիրառեցինք տարբեր օնլայն ծրագրեր, որոնք արդյունավետ են մեր աշխատանքային առօրյայում:
Ուսումնական առաջին շրջանում սկսեցինք շարունակել «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» նախագիծը:
«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ը կրթահամալիրյան ուսումնական նախագիծ է, որի նպատակն է, որպես ուսումնական գործունեություն, սովորողների մեջ արթնացնել սեր բնության, երկրագործության, շրջակա միջավայրի նկատմամբ։ Կրթահամալիրում այն միշտ էլ եղել և շարունակվում է ուսումնական ամենակարևոր ու հետաքրքիր նախագծերից մեկը, միշտ շարունակելի՝ նորանոր լուծումներով, նորանոր ուղղություններով և համագործակցություններով: Նախագիծն իրականացրել ենք բնագիտության, սովորողի ընտրությամբ գործունեության, տեխնոլոգիայի դասաժամերի ընթացքում՝ ուսումնական գործունեության տարբեր ձևերով, եղանակներով։ Այդ նախագծի շրջանակում իրականացրել ենք հետևյալ աշխատանքները սեպտեմբեր ամսին՝
Մագլցողների տնկում
Մագլցողների կապում
Բույսերի խնամք
Բուսաբուծության լաբորատորիայում
Կարևոր նախագծերից էր Ուսումնական աշուն 2021 նախագիծը, որին մասնակից դարձան Հյուսիսային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողները, նաև Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողները: Ներկայացնում եմ արդյունքները ՝
Ուսումնական աշուն 2021 նախագիծ Հյուսիսային դպրոց 4-րդ, 5-րդ դասարան

«Ուսումնական աշուն» 2021 նախագիծ Միջին դպրոց 6-րդ դասարան

Նոյեմբեր ամսին կառանձնացնեմ հաջողված նախագծերից մի քանիսը՝ մեկը «Վերածնունդ» նախագիծն է, այս նախագիծը սկիզբ դրեցինք նոյեմբեր ամսին բալենիների տեղափոխում հյուսիս-արևմուտք ուղղությամբ, նախապատրաստական աշխատանքներ կատարեցինք գարնանը ընդառաջ: Դալմայի այգիներից տեղափոխած խաղողի տնկիների վերատնկում կիրակացնենք Հյուսիսային դպրոց պարտեզում:

Արդյունքներն են՝

Միջավայրի բարեկարգման աշխատանքներ, նոյեմբեր 1-5

Աշնանային աշխատանքներ

Կտրոնների տնկում թաղարներում

Աշխատում ենք տնկարանում

Հյուսիսի կրթական պարտեզը

Վարդերի տնկում

Բալենիների վերատնկում

Շարունակում ենք բալենիները վերատնկել

Կարևոր նախագծերից մեկն էլ Ծառատունկ Հյուսիսային դպրոցում նախագիծն է, սովորողների, ծնողների հետ ծառատունկ իրականացրեցինք: Միասնական սիրով ծառերը տնկեցինք, քննարկեցինք ծառեր տնկելու խորհուրդը որն է : Տնկեցինք բալենի, կեռասենի և սև սալոր:

Ավելի կարևոր նախագծերից էր Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը, որը նախատեսված էր նոյեմբերի 14-18-ի համար, միասնական սիրով դիտեցինք և քննարկեցինք 4-րդ , 5-րդ և 6-րդ դասարանի սովորողների հետ: Սովորողները իրենց կարծիքները հրապարակեցին բլոգում, հետաքրքիր էր կարդալ սովորողների մեկնաբանությունը՝

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն. ֆիլմերի դիտում Հյուսիսային դպրոց և Միջին դպրոց:

Հասանք դեկտեմբեր ամսին, հաջողված նախագիծ էր, Իմ բույսն, իմ կենդանին նախագիծ, որտեղ սովորողները ներկայացնում են, թե ինչպես են խնամում բույսերը, ինչ կենդանիներ են պահում և ինչպես են կերակրում: Հոգատար վերաբերմունք են ցուցաբերում բուսական և կենդանական աշխարհի հանդեպ: Սովորողների աշխատանքները՝ այստեղ:

Ուսումնական առաջին շրջանի ամփոփումը ըստ ամիսների

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s