6-5, 6-8, 6-9 դասարաններ
Նախագիծ՝
Բնագիտական աշխատանքների ուսումնասիրում և իրականացում
Ուսումնական նյութեր՝
1 ժամ դ. 2.5. Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, կենցաղում
Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:
1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:
2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:
3. Բնագիտական մի փորձ կատարիր:
2ժամ. Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը
Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:
Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ,
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին: