Ընդհանուր բաղկացուցիչ

Մասնագիտական զարգացում

Ընդհանուր բաղկացուցիչ` 36 ժամ։

Առաջադրանք  1.  4 ժամ ( 0,5 կրեդիտ) 

Տեսական պարապմունքի թեման՝ «Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Ուսումնասիրվող նյութը՝

Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը

Հեղինակայինը կրթահամալիրում․ մշակումների փաթեթ

Գործնական աշխատանք 1.  Ծանոթացել եմ կրթահամալիրի հեղինակային ծրագրերին։

Գործնական 2. Առանցքային մտքերի առանձնացում։ Բլոգում մտքերի ընտրանիների կազմում-հրապարակում։

Առանցքային մտքեր կառանձնացնեմ ներկայացված նյութերից՝

Դպրոցը բացում է իր դռները համայնքի առաջ՝ մարզահրապարակները և մարզադահլիճները, արհեստանոցներն ու լաբորատորիաները, հանդիսությունների դահլիճը:

Ծրագիրը՝ առանց «ինչպես»-ի, առանց կազմակերպման, չի դառնում ուղեցույց՝ համայնքի, ուսուցչի, սովորողի համար, շրջանցում է մարդուն։ Յոթ հրաշալիք՝ միավորող աշխատանք, որ դպրոցը համայնք ստեղծող բաց կենտրոն կդարձնեն. սրանով՝ իմ առաջարկած այս կազմակերպմամբ, փորձեմ մասնակցել կառավարության ծրագրի ուղեցույցի ստեղծմանը կամ վերաձևակերպմանը։

Գյուղական (միջգյուղական. խոշորացված համայնքների դեպքում՝ համայնքային) հանրակրթական ծրագրի յոթ կետերից մեկը՝ մաքուր գետն է՝ ակունքից-առաջացումից մինչև ջրաթափ-գետաբերան, ողջ ընթացքում մաքուր հոսելը՝ հանրակրթությամբ ապահովվող-ձեռք բերվող շարունակական արդյունք։

Հաջորդը, իհարկե, գյուղական դպրոցը՝ իր բակով, հողամասով, շրջակա միջավայրի նկատմամբ խնամքով-գուրգուրանքով-ճաշակով, տնկարանով, ծաղկանոցով, այգիներով պտղատու, մարզահրապարակով, լուսավոր… գեղջկական-պարզ… որպես երրորդ հրաշալիք…

Դպրոցը նպաստում է համայնքի բարբառի, սովորությունների, երաժշտության, բանահյուսության վերածննդին։​

Գործնական 3, 4

Գրախոսականի կամ մտորման հրապարակում․ հեղինակայինը իմ ուսուցման գործընթացում կամ դրա տարրերի ներդրումը իմ դպրոցում։

Որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական աշխատող, իմ ուսումնական գործընթացում ներդրված է հեղինակայինը: Ինչպես դասավանդողը, այսպես էլ սովորողը ունեն իրենց անհատական գործիքը՝ համակարգիչը: Ունեն իրենց բլոգները, էլ. հասցեները և օգտվում եմ այլ առցանց ուսումնական հարթակներից:
Որպես մանկավարժական աշխատող աշխատում եմ ուսումնական նախագծերով, նախագծերը կազմում են ըստ օրացույցի, մասնակցում եմ ֆլեշմոբների կազմելուն և ստուգելուն, ուսումնական ճամփորդություններին, ինչպես նաև մշակում եմ ուսումնական նյութեր:

Առաջադրանք

Մասնագիտական զարգացում

Հարց 1. Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ 

Ուսումնական նախագծերը որոշվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, որը մանկավարժական աշխատողի աշխատանքը կարգավորում է, քանի որ աշխատողը այնպիսի նախագծեր պետք է կազմի կամ մշակի, որ կարողանա ուսումնական պարապմունքն իրականացնել։ 

Կարևոր է, որ ուսումնական նախագծերը բաց են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և սովորողների համատեղ ուսումնական աշխատանք։ Նախագծերի մշակման ընթացքում սովորողները կարող են իրենց մտքերով, առաջարկություններով օգնել և հանդես գալ:

Նախագծերը, արդյունքները ներկայացվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, հրապարակային հաշվետվությունը՝ հեղինակային կրթական ծրագրի ստեղծագործական հավաքներին, ամփոփվում են կլոր սեղան-հավաքով։ Կարևոր է նաև, որ սովորողի և ուսուցչի մեկ տարվա գործունեությունը ամփոփում ենք ստուգատեսով:

Առաջարկություններդիտարկումներ 

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգում առաջարկություններ և դիտարկումներ չունեմ, քանի որ ուսումնական նախագծի մշակման կարգը պարզաբանված է:
Իրականացնում ենք մանկավարժական աշխատողների և սովորողների հետ համատեղ նախագծեր, ֆլեշմոբեր, եթե լինում են անհասկանալի հարցեր կամ դժվարություններ, ապա քննարկում եմ գործընկերներիս հետ կամ մասնախմբի սեմինարների ժամանակ:

Հարց 2.Կարդալ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը՝ 

Կարդացել եմ բոլոր հոդվածները, կվերլուծեմ հետևյալ հոդվածը՝

Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է

Ինձ համար հարազատ է ընտանեկան դպրոցը, և տրված հոդվածն էլ է հոգեհարազատ, որի մասին կարող ենք երկար խոսել, վերլուծել, մեկնաբանել, լսել և այդպես առաջ գնալ: Ընտանեկան դպրոցն էլ ավելի կայացավ, երբ կորոնավիրուսը մտավ մեր կյանք, այդ ընթացքում կարողացանք անխռով և մի փոքր դժվարությամբ առաջ գնալ, ավելի մտերմացանք սովորողների ընտանիքների հետ:

Ինձ համար չորս տարիների կրթահամալիրյան աշխատանքի ընթացքում առանձնացան 2020-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսները, որ աշխատեցինք սովորողների, ինչպես նաև ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ: Դարձա ուսուցիչ և խորհրդատու. ինքս ինձ անընդհատ վերլուծում էի՝ ինչը հաջողվեց, ինչը փոխեմ, առաջ գնում շաբաթ-շաբաթ։ Լավ է, անհաղթահարելի դժվարության չբախվեցի, միայն ժամանակը չէի զգում. ինչքա՜ն արագ էր անցնում հեռավար ուսուցման ընթացքում, ակնթարթի պես:

2020-ի ապրիլ ամսում էլ ավելի կարևորվեցին ընտանեկան նախագծերը: Ընտանեկան նախագծերի համար ծնողը դարձավ ուսուցիչ, իսկ ուսուցիչը՝ խորհրդատու: Սկսեցինք միասնական, համերաշխ առաջ գնալ: Իրականացրեցինք «Իմ այգի» նախագիծը, այդ նախագծի ընթացքում բույսեր ենք տնկումծառերն ենք կրապատումգարնանային աշխատանքներ ենք կատարում, իսկ ընտրության խմբի սովորողների հետ իրականացրեցինք «Իմ այգին» նախագիծը:

Հետաքրքիր նախագծերից էր նաև բնագիտական փորձերի ուսումնասիրությունը: Այդ նախագծի ընթացքում սովորողները ընտանիքի անդամների հետ և նրանց օգնությամբ կատարեցին հետազոտական աշխատանքներ և նոր կարողություն ձեռք բերեցին փորձերի արդյունքում՝ հիշելով մի խորհուրդ, որ ընտրում ենք այնպիսի փորձեր, որոնք անվնաս են և անվտանգ:

Սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ մասնակցեցինք ապրիլի 24-ի կրթահամալիրային Կանաչ օր նախաձեռնությանը: Հյուսիսային դպրոցում իրականացրեցինք ծառատունկ, իսկ Սիենայի պուրակում՝ ծաղկատունկ: Հյուսիսային դպրոցի սովորողները նույնպես, հետևելով օրվա խորհրդին, իրենց ընտանիքի անդամների հետ ծառատունկ և ծաղկատունկ են իրականացրել իրենց բակերում՝ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:

Այսպիսի հնարավորություն տվեց Microsoft Teams հարթակը և հեռավար աշխատանքը, որպեսզի սովորողներին ավելի լավ ճանաչենք, և ներթափանցենք սովորողի ընտանիք, դառնանք սովորողի խորհրդատուն՝ հիշելով Գրիգոր Տաթևացու խոսքերը, ուսանողական տարիներից հուշ մնացած. «Երեխու հոգին մաքուր մագաղաթ է, ինչ կգրես, այն կգրվի»:


Առաջադրանք 2.

Ուսումնական նախագծի կառուցվածք

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում)սեպտեմբերի 20-28

Ուսումնասիրվող նյութըՄեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը: 

Մեդիագրադարանից հաջողված նախագծերը դժվար էր առանձնացնել,  պարզապես առանձնացրեցի Իվետա Ջանազյանի «Ծաղկատունկ-ծառատունկ» ուսումնական նախագիծը, քանի որ կրթահամալիրում ամեն տարի իրականացվում է հետևյալ նախագիծը, սովորողները նաև իրենց տանը, ընտանիքի անդամներին են ներգրավում, ծնողների հետ ծառեր, ծաղիկներ են տնկում, իրենց կատարած աշխատանքները սիրով ներկայացնում են բլոգում: Կատարարում են իրական աշխատանք և հետևում են արդյունքներին:

Գործնական հեռավար պարապմունքներ`  4 ժամ ( 0,5 կրեդիտ)

Գոծնական աշխատանք 1․ Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր  շարադրել  ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։

Նախագիծն ունի  մի շարք բաղկացուցիչներ՝ ուղղություններ,  նպատակ, խնդիրներ, ընթացք ուսումնական գործընթացում այն հնարավորություն է տալիս ուսուցչին՝ սովորողին բազմաբովանդակ գործունեության  ձևերով, որի  իրականացման ընթացքում էլ ունենում ենք գիտելիքների, կարողությունների, հմտությունների ամբողջական փաթեթ։ Նախագծային ուսուցման առավելությունն այն է, որ միաժամանակ կարող ենք համատեղ նախագծեր իրականացնել այլ առարկաների դասավանդողների հետ։

Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ՝ 

  • Նախագծի անվանում
  • Մասնակիցներ /տարիքային խումբ/
  • Իրականացման տևողություն /ժամանակահատված/
  • Իրականացման վայր
  • Նպատակ, խնդիրներ
  • Անհրաժեշտ նյութեր /գործիքներ, պիտույքներ/
  • Նախապատրաստական աշխատանք
  • Ընթացք
  • Օգտագործվող գրականության ցանկ, հղումներ
  • Ակնկալվող արդյուքներ, ամփոփում /ստեղծված նյութերի հրապարակում, հանրայնացում/

Նախագիծ հասկացությունը սիրում է հստակություն՝ համակարգ:
Անհրաժեշտ է հստակեցնել ուսումնասիրման թեման. պարզ է, որ յուրաքանչյուր անհատ՝ դասավանդող, սովորող, նույն թեմայի տակ տարբեր մոտեցումներ, տեսանկյուններ կարող է ներկայացնել: Աշխատանքի պլանավորումը նույնպես կարևոր փուլ է. այս փուլում կարող են աշխատել դասավանդողը, դասավանդողն ու սովորողը, սովորողները:
Գնահատելիս պետք է հիշել, որ նախագիծն ուսումնական է. սովորողը նախագծի միջոցով սովորում է, հարկ չկա համեմատություններ անելու. պետք է տեսնել կոնկրետ սովորողին, կոնկրետ ջանքը, կոնկրետ արդյունքը:

Գործնական աշխատանք 2․
Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։

Կազմել եմ և իրականացրել եմ հետևյալ նախագիծը՝

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Գործնական աշխատանք 3․
Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները 

Ինձ համար հաջողված էր Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը, քանի որ իրականացրեցինք համատեղ աշխատանքներ, սովորողների, դասավանդողների հետ:

Թերությունների կամ բացթողումների մասին չեմ կարող խոսել, քանի որ տարատարիք սովորողների հետ եմ իրականացրել, յուրաքանչյուր սովորող իր տարիքին, իր ուժերի սահմաններում իր մասնակցությունն է ունեցել նախագծին, և կարողացել է օգտակար լինել և հմտություն ձեռք բերել :

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը ներկայացրել եմ հոդվածի տեսքով:

Առաջադրանք 3.


Ուսումնական գործի կազմակերպումը բլոգներով․ 1 կրեդիտ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 24-30

Վերապատրաստման ընթերցարան
Ծանոթանալ, անդրադառնալ բլոգի ուսումնական հարթակ և գործիք լինելուն 
Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի-Անահիտ Հարությունյան 
Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ-Նվարդ Սարգսյան 
Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը— Աշոտ Բլեյան 
մանկվարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ 

Գործնական 1
Կարդալ  Ուսուցումը բլոգով  նյութը, գրավոր ներկայացնել  նկատառումները,  առաջարկները՝

Բլոգային ուսուցումը  անհրաժեշտ գործիք է հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի ու այդ ծրագրով սովորողի համար: Ուսումնական բլոգները ձևավորում են ուսուցման բաց, թափանցիկ համակարգ: Բլոգավարը ցանկացած պահի կարող է խմբագրել իր բլոգը՝ ոչինչ վերջնական և հաստատուն չէ: Յուրաքանչյուր վրիպում ուղղելի է, յուրաքանչյուր չիմացած բան՝ ենթակա յուրացման։
Հետաքրքիր է բլոգային ուսուցումը, անընդհատ զարգանալու ու առաջ գնալու հնարավորություն է տալիս: Հետաքրքիր է, որովհետև ուսուցումն անընդհատ է ու անընդմեջ, և մենք սովորելու, սովորածը միմյանց փոխանցելու, յուրացնելու, ինքնակրթությամբ զբաղվելու հնարավորություն ու ցանկություն ունենք:

Առաջարկություններ կամ նկատառումներ չունեմ:

Գործնական 2
Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը․

Բլոգս համապատասխանեցված է մանկավարժական աշխատողի բլոգի ներկայացվող պահանջներին՝ Անժելա Բլեյանի բլոգ:

Առաջադրանք 4.


1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ․ 0,5 կրեդիտ
2․Ուսումնական ճամփորդություն․  0,5 կրեդիտ
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6

1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ

Հարց 1․ Ծանոթանալ Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 
Կարդացել և ծանոթացել եմ:

Հարց 2․Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել։

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող»:
Կրթահամալիրում միջավայրը ներառող, զարգացնող, բաց է: Կարևոր բաղադրիչներից է նաև, որ սովորողի անհատական պլանում որպես հանրակրթական ծառայություն կարող են ներառվել թերապևտիկ պարապմունքներ ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում՝ շաբաթական մեկ անգամ:
Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը, այսինքն՝ ընտանեկան դպրոցը, և դա շատ արդյունավետ է, քանի որ այդպիսի փորձ ունեցել եմ և արդյունքը տեսանելի է եղել:

Հարց 3. Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ  աշխատանքի  հաջողած  մեկ փորձ. Հաջողություն, դժվարություններ,զարգացում։ 

Սեպտեմբեր ամսից սկսած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մի սովորողի հետ եմ աշխատում: Տվյալ սովորողի մոտ դժվարություն կա, ուղեկցող մանկավարժի հետ ենք միաժամանակ աշխատում: Սկսել եմ բույսերի խնամքից, քանի որ դժվարություն կա, ուղեկցող մանկավարժի օգնությամբ է իրականացնում: Կաշխատենք սովորողի ինքնուրույն ծորակը բացի, ջուրը լցնի ցնցուղի մեջ, ինքնուրույն բույսը ջրի, և այդ ամենին հասնելու համար դեռ ժամանակ է անհրաժեշտ, երբ հասնենք արդյունքի, նոր կխոսենք հաջողության և զարգացման մասին: Հուսով եմ աշխատանքը արդյունավետ կլինի, կներկայացնեմ մի աշխատանք՝
Բույսերի խնամք
Հատուկ կարիքով սովորողների ծնողների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքի կազմակերպում։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի և ծնողի հետ հաճախակի է եղել համագործակցությունը և գրանցել ենք արդյունքները: Համագործակցությունը միասնական հաջողված է և զարգացումը տեսանելի: Սովորողի բնագիտության բաժինն եմ կցում և մի քանի աշխատանքներ՝

Իմ թութակները
Իմ ընտանի կենդանին
Ի՞նչ նյութ են պարունակում կարտոֆիլը և հացը
Ածիկացան
Բնագիտական փորձ ջրով

Հարց 4․ Ընթերցարան 

Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածները, տեսանյութը.  

  • Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան 

    Այս հոդվածը իրական մեր կյանքն է, քանի որ շփվելով առանձնահատուկ կարիքով սովորողի հետ, կառանձնացնեմ ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրություններից մի քանի կետեր.
    ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ, նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա, դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ, երբ համակարգչի մարտկոցը նստում է բարկանում են, պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում:
    Հաշվի առնելով ուսումնական հատուկ կարիքով երեխաների նշված ընդհանուր դժվարությունները, պետք է մանկավարժը իր ուշադրության կենտրոնում պահի առանձնահատուկ կարիքով սովորողներին: Եվ կարևոր պայմաններից է, որ
    հաճախակի ստուգի սովորողի հնարավոր առաջընթացը:
    Սովորողը պետք է իմանա, թե որքան է առաջադիմել իր անհատական ծրագրում: Եթե անհրաժեշտ է, մանակավարժը պետք մի քանի անգամ կրկնի առաջադրանքը կատարելու ցուցումները գրավոր և բանավոր կերպով: 
     Բոլոր մնացած սովորողների համար էլ նման հիշեցումները դրականորեն են ազդում: Աուտիզմով երեխաները հաճախ են ունենում ինքնախթանման վարքային դրսևորումներ. անտեղի ծափ տալը, տեղում ճոճվելը, կամ նույնիսկ ինքն իրեն ապտակելը: Դասարանի մյուս սովորողներին պետք է հասկացնել, որպեսզի նրանք ըմբռնումով մոտենան այդ վարքային դրսևորումներին:
    Սկզբում սովորողների հետ դժվար են հարմարվում դասարանում կամ խմբում, ժամանակ անց հարմարվում են, և օգնում են, եթե ընկերները դժվարություն են ունենում:
  • Ներառական կրթություն. կանադական փորձից, թարգմանություն ֆրանսերենից՝ Աննա Մարության 

    Դպրոցում ներառականությունը միայն առանձին սովորողների համար չէ: Ներառական կրթությունը մի մեթոդ է, որը մեզ ստիպում է լինել ավելի ստեղծական, և մեր դպրոցների միջավայրը դարձնել այնպիսին, որ մատչելի լինի բոլոր սովորողների համար: Կրթահամալիրի միջավայրը բաց, ներառող, զարգացնող է, որ դրական և դինամիկ շարժ է ապահովում սովորողի համար:
    Ստեղծականություն ասելով՝ հասկանում ենք այն, որ դասավանդողն այնպիսի մեթոդներ և միջոցներ է կիրառում, որ դասընթացին մասնակցում են բորոր սովորողները: Ճիշտ է, որ երեխաներին  ընդունում են սովորական դասարաններում և ներառում են դպրոցական կյանքին։
    Կրթական արդյունքները պետք է դիտարկել ըստ յուրաքանչյուր երեխայի կարողությունների, քանի որ միևնույն դասարանում սովորողները կարող են ունենալ տարբեր խնդիրներ և արդյունքներ:
    Ներառական կրթությունը հնարավորություն է տալիս բոլոր երեխաներին միմյանց աջակցելու, օգնելու և միմյանց հետ ընկերանալու հնարավորություն:
  • Լավ ընկերը 

    Այս տեսանյութը տեսնելով հասկացա, թե մեր սովորողներն, ինչ հոգատար են իրենց ընկերների հանդեպ: Սովորողները ինչ հաճույքով էին պատմում իրենց ընկերոջ մասին: Չեն ուզում իրենցից տարբերվի, ուզում են իրենց պես քայլի, վազի, խաղա, իրենցից ետ չմնա: Այ սա է մեր կյանքը, իրականությունը և ամենակարևորը սովորողները իրենց մաքրամաքուր մաղթանքներն էին հնչեցնում: Կցանկանամ Վիկին և իր ընկերներին կատարվեն իրենց փոքրիկ երազանքները և ապրեն խաղաղ երկնքի տակ:

    2․Ուսումնական ճամփորդություն 
  • Հարց 1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ։

Ուսումնական ճամփորդությունը  կրթական ծրագրի բաղկացուցիչ է, ուսումնական պարապմունքի տեսակներից մեկը։
Ճամփորդության ղեկավարը  կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է։ Ղեկավարի օգնականը կարող է լինել կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողը կամ կրթահամալիրում կամավորական աշխատանք կատարողը:
Ճամփորդության մասնակիցը նախօրոք ծանոթանում է նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իր հարցերը: Մասնակիցը ճամփորդության ընթացքում և հետո իր բլոգում հրապարակում է տպավորություններ՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և իր հաշվետվությունը.
Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է ենթակայքում, նաև mskh.am-ում։

Հարց 2․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը 

Իմ բույսն, իմ կենդանին նախագիծ և ամփոփում
Արատեսում. նախագիծ և ամփոփում


Առաջադրանք 5.

1․ Ճամբարի կազմակերպում․ 0,5 կրեդիտ
2․ Ստուգատեսներ․ 0,2 կրեդիտ

Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). հոկտեմբերի 6-11

1․ Ճամբարի կազմակերպում

Հարց 1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ Ուսումնական ճամբարի(աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային) կազմակերպման կարգ 

Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգը պարզ ներկայացված էր, դիտարկումներ և առաջարկներ չունեմ:

Հարց 2․ Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 

Հարց 3. Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և բլոգում գրավոր գրախոսել

Հարց 1.

  • Կարդալ , գրավոր գրախոսել նյութը. Դիտարկումներ, առաջարկներ, համեմատություն 
    կարդացած մշակումների բովանդակության հետ 
    Ստուգատեսի` որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ

    Ստուգատեսը նախապատրաստում և կազմակերպում են դասավանդողները և սովորողները միասին` որպես ուսումնական նախագիծ: Ստուգատեսի կարգը պարզ է, քանի որ մասնակցում ենք բնագիտատեխնիկական ստուգատեսին, և այնպիսի նախագծեր ենք իրականացնում, որոնք կհամապատասխանեն ստուգատեսի պահանջներին: Ստուգատեսին մասնակից են լինում, և՛ դասավանդող, և՛ սովորող:

Հարց 2.

Կարդալ հոդվածները, ընտրել մեկը և գրախոսել

Այս հոդվածի իմաստը կայանում է նրանում, որ ստուգատեսը դառնում է յուրօրինակ հարթակ, որը ներգրավում է սովորողներին ու ծնողներին: Քանի որ ստուգատեսներին մասնակցում են տարատարիք սովորողներ, այստեղ կարևոր կետ էին առանձնացրել նորովի սահմանելու յուրաքանչյուր տարիքային խմբի նպատակներն ու այդ նպատակին հասնելու միջոցները:

Ձեռքբերումների շարքում ինձ համար ամենակարևորը, իհարկե, ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների, դասվար-դաստիարակների և դասավանդողների մասնակցությունը: Յուրաքանչյուր  տարիքային խմբի ստուգատեսի մասնակցության նպատակն է, և խիստ անհրաժեշտ պայման է դասվարի օգնությունը, իսկ աշխատանքը կներկայացվի որպես դասարանական նախագիծ:
Սովորողները կարող են ներկայացնել նաև անհատական կամ ընտանեկան նախագծեր՝ ծնողների օգնությամբ:

Աշխատանքների հիմնական ուղղությունները շատ կարևոր են՝

  • բույսերի և կենդանիների խնամք
  • սովորողի օգտագործած խաղալիքները
  • սովորողների հավաքած մակետներն ու խաղալիքները։
  • Իմ փոքրիկ ջերմոց-լաբորատորիան
  • Բույսերի ու կենդանիների շուրջտարյա խնամքի նախագծեր
  • Իմ ստեղծած կանաչ անկյունը
  • Լաբորատոր փորձեր

Սովորողը համար իմ կարծիքով ամենալավը նա է, որ մեկ անգամ ավելի լավ է տեսնի, փորձը կատարի, քան մի քանի անգամ լսի:

Հարց 3․ 

Կազմել ստուգատեսի նախագիծ, հրապարակել բլոգում, իրականացնել սովորողների հետ, արդյունքները գնահատել. հաջողություններ, թերություններ, զարգացում․․․

Կազմել եմ և իրականացրել եմ հետևյալ նախագիծը՝

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը շուրջտարյա էր, ստուգատեսերով ամիսներին բնորոշ, որ ամփոփել ենք և ներկայացրել ենք՝  քայլք-շրջայցով, ուսումնական TV-ով հաղորդում, պրեզենտացիաներ, ցուցանիշների գրանցում։
Ինձ համար հաջողված էր Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը, քանի որ իրականացրեցինք համատեղ աշխատանքներ, սովորողների, դասավանդողների հետ:

Թերությունների կամ բացթողումների մասին չեմ կարող խոսել, քանի որ տարատարիք սովորողների հետ եմ իրականացրել, յուրաքանչյուր սովորող իր տարիքին, իր ուժերի սահմաններում իր մասնակցությունն է ունեցել նախագծին, և կարողացել է օգտակար լինել և հմտություն ձեռք բերել :

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը ներկայացրել եմ հոդվածի տեսքով:



Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s