Առարկայական բաղկացուցիչ՝ 45 ժամ։
- Դասավանդվող առարկան և ուսումնական բնագավառը՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի
Գործնական պարապմունք` 4 ժամ (0, 5 կրեդիտ)
Պարապմունք -1.
Առարկան` բնագիտություն
Համեմատություններ՝ նմանություններ, տարբերություններ.
- հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի և չափորոշչում ներկայացված հենքային ուսումնական պլանի,
- առարկայական ծրագրի գնահատում՝ չափորոշչում ներկայացված սովորողի արդյունքների գնահատման սկզբունքների,
- առարկայական ծրագրի չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ:
Գործնական 1.
Անդրադարձ հանրակրթության պետական չափորոշչին
Կարդալ Հանրակրթության պետական չափորոշիչ, քննարկել՝ համապատասխանություն, անհամապատասխանություն, հիմնավորել
Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված ՝
1.Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից՝ ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ,
իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրեր, առանց բաղադրիչների՝ ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները:
2. Կառավարության 2021թ․ 136-ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ). իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում գրված է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների, այստեղ կարողունակություններ (կոմպետենցիաներ), ակնկալվող վերջնարդյունքները բացակայում են:
Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չգտա հանձնաժողովի, խմբերի մասին, միայն ասվում է Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Իմ կարծիքը Հանրակրթության պետական չափորոշչի մասին
Հանրակրթության պետական չափորոշիչը դա մի անհրաժեշտ փաստաթուղթ է, որով ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության սահմանվում է ակնկալվող վերջնարդյունքներ: Լավ ներկայացվում է, Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը , որը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը: Իմ կարծիքով դա շատ կարևոր կետ է, որտեղ շեշտը դրվում է ներառական և որակյալ կրթությանը:
Չափորոշիչով նաև սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում և արժեքային բաղադրիչ: Մինչդեռ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չափորոշիչները ներկայացված չէին, ներառական և որակյալ կրթության, ինչպես նաև գիտելիք, հմտություն, դիրքորոշում և արժեքային բաղադրիչի մասին կետեր չգտա և չես կարողանում ճիշտ հասկանալ, թե ինչպե՞ս պետք է անես և ինչպե՞ս պետք է աշխատես, որպեսզի ճիշտ արդյունքի հասնես:
Շատ կարևոր կետերից է Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի համար, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
Չափորոշիչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։
Իմ կարծիքով չափորոշիչը մանկավարժական աշխատողի ուղեցույցը է, որը հեշտացնում է մանկավարժի աշխատանքը, երբ լինում է մատչելի և նշվում է այն դրույթները և կետերը, որոնցով կարող ես առաջնորդվել, դա պարզ և մատչելի նկարագրված են Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչում, քան Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում:
Գործնական 2.
Անդրադարձ/ ծանոթություն հեղինակային ծրագրի ուսումնական պլանին
Կարդալ, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլան, նշումներ կատարել՝ համապատասխանություն, անհամապատասխանություն
Հեղինակային կրթական ծրագրում կան կետեր, որ չկան հանրակրթական պետական չափորոշչում, թվարկեմ դրանք՝
Ուսումնական պլանը « Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ( այսուհետ՝ Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից:
Ուսուցումը կազմակերպվում է դպրոցի ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական, ուսումնական նախագծերով:
Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից: Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ:
Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանի համաձայն բնագիտությանը շաբաթական հատկացվում է 2 ժամ: Ուսումնական պլանի պարզաբանումներում գրված է. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:
Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:
Հեղինակային կրթական ծրագրում կան կետեր, որոնք համապատասխանում են հանրակրթական պետական չափորոշչին՝
Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպականիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։
Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
7) թեմաները և դրանց բովանդակությունը.
8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:
Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով Չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա սահմանված կարգով մշակվում են թեմատիկ և անհատական ուսուցման պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր:
Գործնական 3.
Պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների համեմատություն:
Նշել պետական չափորոշչի և հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի նմանությունները և տարբերությունները
Պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների նմանությունը կայանում է նրանում, որ չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար: Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։
Իսկ պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների տարբերությունը կայանում է նրանում, որը նաև արտացոլված է ուսումնական պլանի պարզաբանումներում. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:
Սովորողի ընտրությամբ շաբաթական 4 ժամով՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն:
Բնագիտության ուսուցումը իրականացվում է ճամփորդությունների, ստուգատեսների, ֆլեշմոբների, նախագծերի իրականացմամբ:
Գործնական 4.
Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներին (գիտելիք, հմտություն , դիրքորոշում, արժեքային բաղադրիչ):
Կարդալ, նշել ընդհանրական բաղադրիչները և կոնկրետ առարկայով պայմանավորված բաղադրիչները
Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերի և դրույթների համաձայն:
Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են:
Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
Հանրակրթական պետական չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:
Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.
1․ Տարրական շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար. (գիտելիք, հմտություն)
10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.(հմտություն)
13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը. (գիտելիք, հմտություն)
2․ Հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ. (հմտություն)
9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար. (գիտելիք, հմտություն)
10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.(դիրքորոշում)
11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը. (գիտելիք, հմտություն)
17) նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը. (գիտելիք, հմտություն)
3․ Միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
Հանրակրթական միջնակարգ ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝
6) վերլուծի բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն. (դիրքորոշում)
9) նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ. (գիտելիք, հմտություն):
10) բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար. (գիտելիք, հմտություն):
Պարապմունք — 2.
Առարկայական հեղինակային ծրագիր
Տեսական՝ 1, գործնական պարապմունք` 4 ժամ (0, 5 կրեդիտ)
- Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հեղինակային ծրագրի բաղկացուցիչները
- Ինչպե՞ս կազմել առարկայական հեղինակային ծրագիր
- Հեղինակային ծրագրի կազմում
Հարց 1. Անդրադարձ, ծանոթություն կրթահամալիրում իրականացվող Հեղինակային մանկավարժությանը, ծրագրերին
Հրապարակել բլոգում, կարդալ նյութը
- Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում — Ներկայացնում են հեղինակային մանկավարժության հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը
Հրապարակել եմ և կարդացել եմ հետևյալ նյութը:
Հարց 2.
Կարդալ, բլոգում հրապարակել, գրավոր վերլուծել նշված հոդվածները
Ըստ Իվետա Ջանազյանի հոդվածի արդյունավետ եմ համարում բնագիտություն և հայրենագիտություն առարկաների դասավանդումը կրտսեր դպրոցներում: Նոր լուծումներ է առաջարկել, բնագիտություն առարկան դասավանդվել է մոդուլներով: Նորամուծությունն էր բնագիտության առարկայի նորովի կազմակերպումը, մինչ այդ չի եղել:
Բնագիտության ուսումնական միջավայրն է աստղացուցարանը, բուսաբուծության լաբորատորիան, ուսումնական ագարակը, կրթական պարտեզը: Կարևոր բաղադրիչ է նաև, որ դասարանը կիսվում է երեք խմբի և յուրաքանչյուր խումբ իր աշխատանքն է կատարում և ավելի արդյունավետ է: Նաև կարևոր բաղադրիչ է ճամփորդությամբ ուսուցումը: Պարզ նկարագրված է բնագիտության առարկան ինչ միջավայրում և ինչպես դասավանդել:
- Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ։-Անժելա Բլեյան
Իմ կարծիքով հետևյալ հոդվածի էությունը նա է, որ բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի խնամքի նախագծերի ձևով, սովորողի ընտրությամբ գործունեությունը՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեության խմբերով։
Երկրագործությունը, որպես կրթահամալիրյան լայն ու բազմաբովանդակ նախագիծ, իր մեջ ներառում է միջավայրի խնամք, հողի փորում, փոցխում, բույսերի տնկում, ջրում, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնացան, սերմնահավաք և այլն: Համագործակցային հոդված է, որը ներգրավեց ծնողներին, սովորողներին, դասավանդողներին և դարձավ ուսուցողական:
- Ստուգատես բոլոր տարիքի մասնակիցների համար։-Էմանուել Ագջոյան
Այս հոդվածի իմաստը կայանում է նրանում, որ ստուգատեսը դառնում է յուրօրինակ հարթակ, որը ներգրավում է սովորողներին ու ծնողներին: Քանի որ ստուգատեսներին մասնակցում են տարատարիք սովորողներ, այստեղ կարևոր կետ էին առանձնացրել նորովի սահմանելու յուրաքանչյուր տարիքային խմբի նպատակներն ու այդ նպատակին հասնելու միջոցները:
Ձեռքբերումների շարքում ինձ համար ամենակարևորը, իհարկե, ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների, դասվար-դաստիարակների և դասավանդողների մասնակցությունը: Յուրաքանչյուր տարիքային խմբի ստուգատեսի մասնակցության նպատակն է, և խիստ անհրաժեշտ պայման է դասվարի օգնությունը, իսկ աշխատանքը կներկայացվի որպես դասարանական նախագիծ:
Սովորողները կարող են ներկայացնել նաև անհատական կամ ընտանեկան նախագծեր՝ ծնողների օգնությամբ:
Աշխատանքների հիմնական ուղղությունները շատ կարևոր են՝
- բույսերի և կենդանիների խնամք
- սովորողի օգտագործած խաղալիքները
- սովորողների հավաքած մակետներն ու խաղալիքները։
- Իմ փոքրիկ ջերմոց-լաբորատորիան
- Բույսերի ու կենդանիների շուրջտարյա խնամքի նախագծեր
- Իմ ստեղծած կանաչ անկյունը
- Լաբորատոր փորձեր
Սովորողը համար իմ կարծիքով ամենալավը նա է, որ մեկ անգամ ավելի լավ է տեսնի, փորձը կատարի, քան մի քանի անգամ լսի:
- Հանրակրթական էկոտուր բոլոր տարիքի սովորողների համար-Էմանուել Ագջոյան
Այս հոդվածը վերլուծելով հասկանում եմ, որ հիմնական շեշտը դրված է բնագիտական դասընթացի ուղղությունների վրա: Հիմնական բնագիտական միջավայրի ուղղություններն են՝
- Մեր բակը՝ պարտեզ: Արդեն այս տարիքային խմբի համար ավելի ընդունելի են բակային աշխատանքները, այդ թվում՝ ծառատունկը, բույսերի խնամքը, ծառերի ոռոգումը:
- Շրջակա միջավայրի բարելավում: Շրջակա միջավայր բարելավում ասվածը տվյալ տարիքային խմբի համար կարող է ընդգրկել դպրոցական բակն ամբողջությամբ, իսկ որպես գործունեության ձև՝ կարող է կիրառվել նաև ուսումնական ճամփորդությունների ժամանակ:
- Կոմպոստ: Այս տարիքային խումբը կարող է մասնակցել կոմպոստի ստացման միանգամից մի քանի փուլի, այդ թվում՝ տերևների հավաքում, հատուկ հորերի փորում, ընթացքի հետևում:
- Ներքին հարդարման ու բարելավման աշխատանքեր: Սովորողները իրականացնում են ներքին հարդարման աշխատանքներ, աշխատանք ջերմոցներում, ծաղիկների և բույսերի խնամք, դասասենյակի, դահլիճի կանաչապատման աշխատանքներ:
4-5-րդ դասարաններում ուսպլանի կարևոր դասընթացներից է «Բնագիտություն» դասընթացը, որը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով:
Բնագիտություն ասում ենք մեկ բառով, բայց դա լայն հասկացություն է, և իր մեջ ներառում է մեր կյանքը, առօրյան և շրջակա միջավայրը:
Էկոտուրին մասնակցության և գործունեության ավելի լայն դաշտ է բացվում ավագ դպրոցի սովորողների համար: Ավագ դպրոցներում բնագիտությունը ներկայացվում է ինչպես Էկոլոգիա առարկայի ուսուցմամբ, այնպես էլ սովորողների ընտրությամբ դասընթացներով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն): Ավագ դպրոցների սովորողները կարող են օգնել կրտսեր ընկերներին: Ավագ դպրոցների սովորողների համար կարևոր նախագիծ է նաև իրենց փորձի ու հմտությունների փոխանցումը կրտսեր ընկերներին, որը կարող է իրականացվել համատեղ ուսումնական նախագծերի միջոցով:
Հարց 3. Ծանոթություն առաջատար մանկավարժական փորձին
Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները
Տվյալ հոդվածի հեղինակները ժամանակակից ընթերցողին մատչելի բացատրում են էությունն ու օգտակարությունը հոգեբանական «հայելու», որից ոչ բացահայտ ձևով ծագում են տրված ժանրի՝ աշխարհին հայտնի բոլոր ստեղծագործությունները։
Այսպիսով՝ կրթության հիմնական բովանդակությունը հենց գիտելիքն է անհատի՝ փորձով հարստացող գոյության մասին։ Այս բովանդակության մեջ որպես պարտադիր բաղադրիչ մտնում են կյանքի իմաստի, երջանկության բովանդակության հետ կապված պատկերացումները, փորձառությունն ու սպասելիքները, փորձառությունն ու հասկացությունները, գիտելիքն ու տգիտությունը, ճշմարիտն ու սուտը, իմաստությունն ու հիմարությունը, բարին ու չարը, ուժն ու թուլությունը, ուրախությունն ու տառապանքը, անվտանգությունն ու վախը, հավատն ու անհավատությունը, սերն ու ատելությունը, հույսն ու հուսալքությունը, գլխավորն ու անկարևորը և այլն (կեցության կենտրոնական ընդդիմությունը դիտարկելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց բազմազանությունը և միաժամանակ դրանց համամիասնությունը)։
Մարդկանց կյանքի ուսումնասիրումը հանրակրթության անբաժանելի մասն է։ Դա համապատասխանում է դպրոցից ժամանակակից հանրության սպասելիքներին, ինչպես նաև սովորողների՝ շրջապատող աշխարհն ու ինքն իրեն հասկանալու անձնական պահանջմունքներին։
- Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում— Բորիս Բիմ-Բադ
Տվյալ հոդվածի հեղինակները ժամանակակից ընթերցողին մատչելի բացատրում են էությունն ու օգտակարությունը հոգեբանական «հայելու», որից ոչ բացահայտ ձևով ծագում են տրված ժանրի՝ աշխարհին հայտնի բոլոր ստեղծագործությունները։
Այս հոդվածը, կարդալով հասկանում եմ, որ բացասական մտքեր կային, օրինակ՝ դաստիարակին ու ուսուցչին է պատկանում դատելու, մահապատժի ենթարկելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու, թույլ տալու-չտալու իրավունքը։ Ուսուցիչը փոքր, դասասենյակի մասշտաբով տնօրեն է։ Կարող է հակասեմ, բայց այժմյան սերունդը իր իրավունքներին և պարտականություններին բավարար չափով տիրապետում է, և իրենք շատ դեպքերում կարողանում են իրենց պաշտպանել և ստանում են իրենց հուզող հարցի պատասխանները և օգտվում են տրված հնարավորությունից, ինչ ապահովում է ուսումնական հաստատությունը:
Կավելացնեմ մի միտք, հիշելով Գրիգոր Տաթևացու խոսքերը, ուսանողական տարիներից հուշ մնացած. «Երեխու հոգին մաքուր մագաղաթ է, ինչ կգրես, այն կգրվի»:
Դպրոցը կոչված է սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև երեխաներին մեծերի հետ։
- Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ -Յուրա Գանջալյան
21-րդ դարի ուսուցիչը պետք է միշտ ինքնակրթությամբ զբաղվի, տիրապետի տեղեկատվական տեխնոլոգիաներին, հաճախակի օգտվի համացանցից: Եթե չքայլի ժամանակին համընթաց, ապա ետ կմնա մասագիտական զարգացման կարևոր փուլից:
Ինձ հետաքրքրեց կարևոր հարցերը, որ յուրաքանչյուրս կարող ենք ուղղել ինքներս մեզ.
- իմ սովորողների բլոգներում գերակշիռ մաս են կազմում իրե՞նց ստեղծած նյութերը, թե՞ արտատպումները.
- ուսումնական շրջանի վերջում ամփոփու՞մ եմ սովորողների ձեռք բերած կարողությունները.
- իմ բլոգը բացողը կարո՞ղ է այնտեղ գտնել իմ ստեղծած ուսումնական նյութերը, իմ սովորողների իրականացրած նախագծերի արդյունքները.
- ե՞րբ է վերջին անգամ «Դպիրում» հրապարակվել իմ մեթոդական մշակումը, թարգմանությունը:
Դրանք շատ կարևոր կետեր են, ուսուցիչը ուշադիր պետք է լինի սովորողի բլոգում տեղադրված նյութերին, շատ կան դեպքեր, երբ սովորողը արտատպում է իր ընկերոջ բլոգից կամ այլ տեղից և հրապարակում իր բլոգում: Արդյունքում սովորողը կատարում է ուղղակի աշխատանք, կարող է նաև չկարդա և չծանոթանա իր բլոգում տեղադրված նյութին:
Այս հոդվածը կարևոր էր ինձ համար, քանի որ կյանքի և մասնագիտական փորձ էր ներառված, և ճիշտ տեղին: Կրթահամալիրում առաջնահերթ մանկավարժական մոտեցումներից է եղել նախագծային ուսուցումը: Իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ուսումնական առարկայական, միջառարկայական համագործակցային, միջազգային կրթամշակութային, ինչպես նաև՝ հանրային նախագծեր: Դա նաև նպաստում է, որ դասավանդողը միշտ ինքնակրթի և մասնագիտական զարգացում ապահովի:
Հարց 4. Ինչպե՞ս կազմել առարկայական հեղինակային ծրագիր։
Տրված հեղինակային ծրագրի
- կառուցվածքը դուրս բերել
- կառուցվածքի վերաբերյալ անել դիտարկումներ, առաջարկներ
- բլոգում հրապարակել ծրագրի կառուցվածը
16. Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝
1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.
2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.
4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.
5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
7) թեմաները և դրանց բովանդակությունը.
8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:
Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով Չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա սահմանված կարգով մշակվում են թեմատիկ և անհատական ուսուցման պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր:
Հարց 5.
Առարկայական հեղինակային ծրագրի ստեղծում
Օգտվելով առաջարկվող ուղեցույցներից՝ կազմել որևէ թեմայի հեղինակային ծրագիր, հրապարակել բլոգում
- 2021թ. հեղինակային կրթական ծրագրի բովանդակություն
- հանրակրթության պետական չափորոշիչների առարկայական ծրագրի նկարագրությունից (VI ենթակետ, 16-րդ կետ)՝
Առարկայական հեղինակային ծրագիր՝
Հեղինակային բնագիտությունը կրտսեր դպրոցում
Պարապմունք — 3.
3․ Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում
Տեսական՝ 1, գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ)
- Ի՞նչ է ուսումնական նյութը։ Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր
- Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութեր
- Թեմատիկ ուսումնական նյութերի ստեղծում
Հարց 1.
- Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ,
- Ծանոթություն Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութի օրինակներին
- Քննարկել. ուսումնական նյութերին տրվող պահանջներ, ում համար են ստեղծվում ուսումնական նյութերը, ինչ նպատակ պիտի ունենան, ինչ խնդիրներ լուծեն
- Ծանոթանալ նշված հարթակներին
«Ուսումնական փաթեթ-» «Նախագծեր», «Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան», «Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան»
Ուսումնասիրեցի և ծանոթացա ուսումնական նյութերին, ուսումնական փաթեթներին և նախագծերին:
Հարց 2. Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր
Ուսումնասիրել նշված հարթակները, բլոգում հրապարակել հաջողված նախագծերը, հիմնավորել.
«Ուսումնական փաթեթ-» «Նախագծեր», «Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան», «Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան»
Հաջողված նախագծերից է Պարտիզապուրակային աշխատանքներ նախագիծը, որն իր մեջ ներառում է՝ գազոնի սերմնացան, թփերի և մագլցողների տնկում, ծառատունկ, ծառերի ակոսների մաքրում և պարարտացում: Այս նախագիծը ուսուցողական է, սովորողը կարող է հմտություն կամ կարողություն ձեռք բերել և կիրառել կամ օգտագործել իրենց տանը:
Ինձ համար հաջողված էր իմ նախագծերից Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը, քանի որ իրականացրեցինք համատեղ աշխատանքներ, տարատարիք սովորողների, դասավանդողների հետ: Յուրաքանչյուր սովորող իր տարիքին, իր ուժերի սահմաններում իր մասնակցությունն է ունեցել նախագծին, և կարողացել է օգտակար լինել և հմտություն ձեռք բերել :
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը ներկայացրել եմ հոդվածի տեսքով:
Հարց 3. Ուսումնական նյութերի կազմում
Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում
Հողը ուսումնական նյութը ստեղծված է 4-րդ դասարանի սովորողների համար: Ուսումնական նյութի նպատակն է իմանալ, ո՞ր հողն է բերրի, ո՞րն է հումուսը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար: Հումուսը՝ բույսերի և կենդանիների մնացորդ է:
Ուսումնական նյութի խնդիրն է՝
Երկրի վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք է պահպանենք այդ հարստությունը:
- Անհատական աշխատանքի համար
Հողի մասին փորձեր են սովորողները կատարում: - Խմբային աշխատանքի համար
Սովորողների հետ սերմնացան ենք իրականացնում:
Հարց 4. Ուսումնական նյութերի կազմում
Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում
- Անհատական աշխատանքի համար
- Խմբային աշխատանքի համար
- Ստեղծած նյութերը փորձարկել դասարանում, արդյունքները հրապարակել բլոգում
Ուսումնական նյութերից կառանձնացնեմ հետևյալ նյութը՝
Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը, սովորողներն անհատական աշխատել են և բլոգում հրապարակել: Իսկ խմբային աշխատանքները դպրոցում ենք իրականացնում՝ միջավայրի և բույսերի խնամք, և ուսումնական ճամփորդությունների ժամանակ միշտ հիշում ենք շրջակա միջավայրի խնամքի մասին:
Հարց 5. Կազմած ուսումնական նյութերի գնահատում
Ստեղծած ուսումնական նյութերի գրախոսում.
Բլոգում ներկայացնել փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունները, բացթողումները, զարգացումը)
Հողը ուսումնական նյութը ստեղծված է 4-րդ դասարանի սովորողների համար: Ուսումնական նյութի նպատակն է իմանալ, ո՞ր հողն է բերրի, ո՞րն է հումուսը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Նաև պարտիզապուրակային աշխատանքներ կատարելիս սովորողը կսկսի գործիքների հետ աշխատելու կարողություն ձեռք բերել:
Սովորողը իր ընտանիք կտանի գործնական և տեսական գիտելիքներ, կարող է օգնել տատիկին, պապիկին, ծնողներին իր փոքրիկ օգնությամբ:
Սովորողը իրականացնում է փորձեր, հողի բաղադրության վերաբերյալ և տեսնում է տեսանելի աչքով և զգում, ինչպես է պղպջակներ առաջանում, ինչ տհաճ հոտ է գալիս և ինչ նյութեր է պարունակում հողը:
Սովորողի աշխատանքներից ներկայացնեմ՝ Ալեքսանդր Գևորգյան, որտեղ փորձերը կատարել է տվյալ սովորողը և բլոգում հրապարակել, որտեղ արդյունքները տեսանելի են:
Ուսումնական նյութը իմ կարծիքով հաջողված է, քանի որ սովորողները ծանոթանում են սկզբում տեսական նյութին, հետո իրականացնում են գործնական աշխատանքներ: Տեսնում են փորձնական ճանապարհով հողի բաղադրությունն ու ծանոթանում արդյունքներին: Ուսումնական նյութի զարգացումը երևում է նաև սովորողների կատարած աշխատանքներից:
Պարապմունք — 4.
4. Առարկայական ֆլեշմոբ
Տեսական՝ 1, գործնական` 4 ժամ (0,5 կրեդիտ)
- առարկայական ֆլեշմոբեր. կազմակերպում
- առարկայական ֆլեշմոբերի կազմակերպման կարգ
Հարց 1. Ծանոթություն, անդրադարձ կրթահամալիրում ֆլեշմոբերի կազմակերպմանը
Կարդալ հոդվածները, քննարկել
Կրթահամալիրում ֆլեշմոբների կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» մեկնարկել է 2016-2017 ուսումնական տարվանից։ Յուրաքանչյուր առարկայից ամիսը մեկ անգամ իրականացվում են ֆլեշմոբներ։ Առաջադրանքները տեղադրվում են մասնախմբի, դպրոցի կայքում:
Ֆլեշմոբներին կրթահամալիրի սովորողների մասնակցությունը կարևոր է նրանց զարգացման, ինքնակրթության հմտություններ ձեռք բերելու համար։
Սովորողները ֆլեշմոբներին մասնակցում են տնից, ընտանիքի հետ միասին, քանի որ ֆլեշմոբների նպատակը ոչ թե սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգումն է, այլ սովորողներին տվյալ առարկայով հետաքրքրելը։
Հարց 2. Առարկայական ֆլեշմոբի կազմակերպման, իրականացման ձևերի, գործիքների յուրացում:
Կարդալ հոդվածները, բլոգում գրել դիտարկումներ
- Մեր տանը հյուր կա՝ արդեն երկու ամիս -Ընտանեկան դպրոց
Ընտանեկան դպրոցը բոլորիս բարեկամացրեց, թե՛ սովորող, թե՛ ծնող, թե՛ ուսուցիչ: Ընտանեկան դպրոցը կայացավ միմյանց օգնելու, հասկանալու և փոխըմբռման շնորհիվ: Շատ դեպքերում ուսուցիչը խորհրդատու էր, ծնողը՝ ուսուցիչ: Իսկապես, ընտանեկան դպրոցը հյուր էր բոլորիս օջախներում: Ընտանեկան դպրոցը կայացավ և շարունակվում է…. - Հեռավար ուսուցման գործիքներից. առարկայական ֆլեշմոբ-Լուսինե Փաշայան
Ֆլեշմոբների նպատակը ոչ թե սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգումն է, այլ սովորողներին տվյալ առարկայով հետաքրքրվելը։
Եթե սովորողների համար ֆլեշմոբներն առարկան սիրելու, առարկայով հետաքրքրվելու խթան են, ապա դասավանդողների համար ֆլեշմոբների առաջադրանքների կազմումն ուղղված է մասնագիտական զարգացմանը։
Ինձ համար ֆլեշմոբ կազմելը հետաքրքիր աշխատանք է, քանի որ ընկնում ես փնտրտուքի մեջ և այնպիսի հարցեր ես կազմում, որ պարզ, գործնական լինի, սովորողն էլ հետաքրքրությամբ կատարի առաջադրանքները:
- Մանկության խաղերը՝ բնականոն կրթության ճանապարհ-Հասմիկ Մաթևոսյան
Մանկության խաղերը մարդու կյանքի ամենալուսավոր, պայծառ հիշողություններն են:
Ամենաքաղցր հիշողությունները մանկական անհոգ տարիներն են, որ չես կարող փոխարինել ոչնչով:
Այսօր ակնհայտ երևում է, որ բակում ճչացող մանուկների խաղը պակասել է: Բակային խաղերին փոխարինում են համակարգչային խաղերը: Երեխան մնում է տանը՝ համացանցի տիրույթում, չի իջնում բակ, այնտեղ չի խաղում և ընկերներ էլ ձեռք չի բերում: Այսինքն՝ դադարում է մանկության խաղեր ունենալուց, և հետևապես՝ կորցնում է բնական ճանապարհով հմտությունների ձեռք բերել:
Ծնողները ավելի երջանիկ մանկություն են անցկացել, սիրով ու նվիրումով են պատմում խաղերի մասին, իսկ սովորողները ինչ հրճվանքով են լսում, սովորում և խաղում դրանք: Մասնակից ծնողները հասկանում էին, որ այն խաղային ինֆորմացիան, որը փոխանցելու են, շատ կարևոր է հատկապես իրենց երեխաների համար:
Երևի կգա մի ժամանակ, որ բակերից կլսվի մանկան ուրախ և զրնգուն ձայները:
- Երբ այլընտրանքային երաժշտությունը այցելեց ընտանիքներ-Սեդա Թևանյան
Այլընտրանքը միշտ ուղեկցում է մեզ ուսումնական բոլոր գործընթացներում։ Ընտանեկան դպրոցները սկսեցին հանդես գալ ավելի գործուն, ինչն էլ իր հերթին բերեց նոր մոտեցումներ, գաղափարներ և առաջարկներ։ Սեբաստացիների ընտանեկան դպրոցները առցանց տիրույթում ավելի ճկուն և համարձակ դարձան և ավելի մասնագիտորեն սկսեցին մոտենալ երաժշտական յուրաքանչյուր նախագծի։ Հաղթահարվեցին խոչընդոտները, և ժամանակի ընթացքում նկատվեց, որ երաժշտական այլընտրանքի կարիք կա։ Նախագծի ընթացքում ներգրավեցին ծնողները, ընտանեկան ելույթներ ունեցան: Ընտանեկան դպրոցն աստիճանաբար ավելի հմուտ, մասնագիտացված, ինքնատիպ դարձավ և դառնում է։
- Ֆլեշմոբը՝ որպես ուսուցման կազմակերպման ձև— Էմանուել Ագջոյան
Բնագիտական առարկաների ֆլեշմոբը կազմակերպվում է սկսված 4-12-րդ դասարանի սովորողների համար և յուրաքանչյուր տարիքային խմբում ունի իր առանձնահատկությունները: Յուրաքանչյուր ֆլեշմոբ կազմակերպվում է կրթահամալիրի օրացույցով նախատեսված օրը, ժամը՝ 19:00: Ֆլեշմոբը, որը հասնում է սովորողի ընտանիք, հնարավորություն է տալիս ծնողին ևս ընդգրկված լինելու ուսումնական պրոցեսում: Այսպիսով, ծնողը ոչ միայն հնարավորություն է ունենում ծանոթանալու կրթահամալիրում իրականացվող ծրագրերին, այլ նաև հետևելու սեփական երեխայի գիտելիքներին: Ֆլեշմոբի ընտանիք թափանցելու լավագույն արդյունքը կարելի է համարել այլն, երբ սովորողն ու ծնողը կատարում են համատեղ ուսումնական աշխատանք:
Հարց3. Առարկայական ֆլեշմոբի կազմակերպման, իրականացման ձևերի, գործիքների յուրացում:
Ընտրել առարկայական ֆլեշմոբերի մեկ ամսվա առաջադրանքների շարք, կատարել առաջադրանքները, հրապարակել բլոգում, գրել դիտարկումներ
Բնագիտության ֆլեշմոբ, երկրորդ մակարդակ
1. Երկրի մակերևույթի հիմնական ձևերը …… ու……. են: (Հարթավայրերն ու լեռներն):
2. Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասերը, որոնք ծովի մակարդակից մի քանի մետր բարձրության վրա են, կոչվում են ……: (Լեռներ)
3. Ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրությունը անվանում են …..: (Բացարձակ բարձրություն)
4. …. բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են …..: ( Լեռան, հարաբերական բարձրություն)
5. Երիտասարդ …. ունեն համեմատաբար մեծ բարձրություն, սրածայր գագաթներ և զառիթափ լանջեր: ( Լեռներ )
6. Պատմի՛ր և տեսանյութ պատրաստիր այդ տեղամասի մասին, որտե՞ղ դու այցելել ես:
Հարց 4. Առարկայական ֆլեշմոբի առաջադրանքների կազմում
Կազմել առաջադրանքների փաթեթ առաջիկա ամսվա համար, փորձարկել սովորողների հետ. Առաջադրանքները, արդյունքների մասին վերլուծությունը հրապարակել բլոգում
Բնագիտության ֆլեշմոբի համար կազմել եմ հետևյալ առաջադրանքները, քանի որ սովորողները հաճախ են բարձունք հաղթահարում, կարողանան տարբերել լեռները, հարթավայրերը, բացարձակ և հարաբերական բարձրությունները: Եթե չգիտեն էլ, կարող են համացանցից տեղեկություն դուրս բերել:
Բնագիտության ֆլեշմոբ երկրորդ մակարդակ
Առաջադրանք.
Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը ——— է, որտեղ աճում են բույսերի մեծ մասը:
Կատարենք հետևյալ փորձերն ու հետազոտությունները: Ծանոթանանք նրա բաղադրությանը, տեսնենք թե ի՞նչ նյութեր կան նրա կազմի մեջ:
Զգուշացում. Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում փորձերն իրականացնել մեծահասակների ներկայությամբ, պատշգամբում:
1.Վերցրեք հողի մի կտոր և լցրեք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպես բացատրել դա, ո՞րն է դրա պատճառը….
Պատասխան՝
Այսինքն՝ հողում օդ կա:
2. Լավ խառնեք ջրում եղած հողը և թողեք մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք….:
Պատասխան՝
Որոշ ժամանակ անց հատակին կնստի ավազը, վրայից էլ՝ կավը:
3. Վերցրեք մի փոքր հող, լցրեք հրակայուն տարրայի մեջ և տաքացրեք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք…:
Պատասխան՝
Շուտով կնկատենք, որ ապակու վրա գոլորշի է նստել: Այսինքն՝ հողում ջուր կա:
4. Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն`…:
Պատասխան՝
Բույսերի և կենդանիների մնացորդներն են այրվում, դրա համար տհաճ հոտ է գալիս:
5. Վերլուծեք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ի՞նչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ:
Հողի կազմության մեջ մտնում են՝ ————:
Պատասխան՝ Հողի կազմության մեջ կա օդ, ավազ, կավ, ջուր, բույսերի և կենդանիների մնացորդներ՝ հումուս:
Փորձերի ընթացքը, արդյունքներն ու պատասխանները կարող եք ներկայացնել տեսանյութի ձևով:
Բնագիտության համար շատ արդիական թեմա է հետևյալ ֆլեշմոբը : Քանի որ սովորողների հետ նախագծեր ենք իրականացնում, որ պետք է գաղափար ունենան հողի մասին: Մատչելի հարցերը ներկայացված են և սովորողը հեշտությամբ կարող է պարզել հողի բաղադրությունը: Կներկայացնեմ սովորողի աշխատանք՝ Ալեքսանդր Գևորգյան:
Պարապմունք — 5.
5. Առարկայական նախագիծ
Տեսական պարապմունք՝ ժամ, գործնական պարապմունք՝ ժամ (1,5 կրեդիտ)
- Ուսումնական օրացույցը՝ կրթության բովանդակության ուղեցույց
- 2020-2021 ուստարվա ուսումնական օրացույցը և հավելվածները (ըստ ամիսների, օրերի)
- 2021-2022 ուստարվա կրթահամալիրի օրացույցը՝ նոր ուստարվա պլանավորման ուղեցույց
Հարց 1. Նախագծային ուսուցման փորձի յուրացում
Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, քննարկել
- Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց -Հասմիկ Ղազարյան
Ինձ համար այդ հոդվածը հետաքրքիր էր, որ նկատում ես յուրաքանչյուր սովորողի հաջողությունը, անհանգստությունը, վախը, ձախողումը, դա կյանքի դպրոց է, որ միշտ սովորում ես և պատրաստ պետք է լինես ցանկացած դժվարության:
Նախագիծն ազատ գործելու հնարավորություն է տալիս, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու և առաջ գնալու ։ Դրա համար էլ նախագիծ սկսելիս սովորողի տարիքը, դասարանը, անգամ դպրոցը նշանակություն չունեն։ Ընդհակառակը, որքան բազմազան է ընդգրկվածների կենսափորձը, այնքան հետաքրքիր է անցնում նախագծի իրագործումը։
Կան սովորողներ, ում աշխատանքի մեջ ներգրավելն առանձին ջանքեր է պահանջում։ Այս սովորողների համար հեղինակություն են իրենց ծնողները, տատիկ-պապիկները, իսկ նրանք չգիտեն՝ ինչ է նախագիծը, ինչպես է հնարավոր սովորել գործն անելու ընթացքում, իսկ ինչպես պիտի սովորեն այն բաները, որոնց տվյալ նախագծի շրջանակներում չեն առնչվում։ Համարում են, որ դա անլուրջ մոտեցում է կրթությանը, ջանք չի պահանջվում, ուրեմն և ոչինչ չի յուրացվում։
Բայց դա այդպես չէ: Ինձ համար նախագծային ուսուցման արդյունքներ են թե՛ սովորողների ակնառու հմտությունները, կարողությունների ձեռք բերումը և կիրառումը:
Հարց 2.
Նախագծային ուսուցման փորձի յուրացում: Նախագիծ հասկացություն, բնագիտական նախագծերի կազմում
Կարդալ հոդվածները, բլոգում հրապարակել, գրախոսել՝ դիտարկումներ,առաջարկներ, հարցեր
Իվետա Ջանազյանի հոդվածի արդյունավետ եմ համարում բնագիտություն և հայրենագիտություն առարկաների դասավանդումը կրտսեր դպրոցներում: Նոր լուծումներ է առաջարկել, բնագիտություն առարկան դասավանդվել է մոդուլներով: Նորամուծությունն էր բնագիտության առարկայի նորովի կազմակերպումը, մինչ այդ չի եղել:
Բնագիտության ուսումնական միջավայրն է աստղացուցարանը, բուսաբուծության լաբորատորիան, ուսումնական ագարակը, կրթական պարտեզը: Կարևոր բաղադրիչ է նաև, որ դասարանը կիսվում է երեք խմբի և յուրաքանչյուր խումբ իր աշխատանքն է կատարում և ավելի արդյունավետ է: Նաև կարևոր բաղադրիչ է ճամփորդությամբ ուսուցումը: Պարզ նկարագրված է բնագիտության առարկան ինչ միջավայրում և ինչպես դասավանդել
- Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ։-Անժելա Բլեյան
Իմ կարծիքով հետևյալ հոդվածի էությունը նա է, որ բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի խնամքի նախագծերի ձևով, սովորողի ընտրությամբ գործունեությունը՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեության խմբերով։
Երկրագործությունը, որպես կրթահամալիրյան լայն ու բազմաբովանդակ նախագիծ, իր մեջ ներառում է միջավայրի խնամք, հողի փորում, փոցխում, բույսերի տնկում, ջրում, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնացան, սերմնահավաք և այլն: Համագործակցային հոդված է, որը ներգրավեց ծնողներին, սովորողներին, դասավանդողներին և դարձավ ուսուցողական:
Հարց 3.Նախագծային ուսուցման փորձի յուրացում
Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, գրախոսել՝ դիտարկումներ, առաջարկներ, հարցեր
- Մոդուլային բնագիտությունը և ճամփորդությամբ ուսուցումը կրտսեր դպրոցում։-Իվետա Ջանազյան
- Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ։-Անժելա Բլեյան
Ուսումնական ջերմոց. Բույսերի բազմացում, խնամք
Երկու հոդվածների մասին գրախոսել եմ նախորդ հարցում, իսկ ինչ վերաբերվում է ուսումնական ջերմոցին և բույսերի բազմացմանն ու խնամքին, սովորողների հետ միշտ իրականացնում ենք, ինչպես դպրոցում, նաև իրենց տանը սովորողները բույսերը խնամում են և հրապարակում բլոգում:
Հարց 4. Փորձի յուրացում կենդանի միջավայրում
Մասնակցել ուսումնական պարապմունքներին, գրառել, մեկնաբանել տեսածը
Ուսումնական ագարակ, կենդանիների խնամք, պարարտանյութ, հողի, ջրի, որակական հատկանիշներ
Սովորողների հետ այցելում ենք ուսումնական ագարակ, խնամում և կերակրում ենք կենդանիներին, սովորողների մոտ ձևավորվում է սեր կենդանական աշխարհի հանդեպ, և տիրապետում են խնամքի ու կերակրման հմտությանը:
Գարնանը, երբ սերմնացան ենք իրականացնում, հողը գոմաղբով պարարտացնում ենք, որպեսզի որակյալ աշխատանք իրականացնենք, և սերմերը կամ բույսերը որակյալ աճեն: Բույսերի աճմանը նաև նպաստում է ջրելը, ինչպես ես ջրում և ինչ հաճախականությամբ:
Հարց 5. Փորձի յուրացում կենդանի միջավայրում
- Մասնակցել ուսումնական պարապմունքներին, գրառել, մեկնաբանել տեսածը
Մինի այգու, ծաղկանոցի, տնկարանի ստեղծում
Բնագիտության ուսուցումը փորձերի օգնությամբ
Բնագիտության ուսուցման ընթացքում իրականացվում է մի շարք նախագծեր :
Ուսումնական գործընթացի ժամանակ ծաղկանոցներ ենք ստեղծել, տնկարան ենք պատրաստել, ծառեր ենք տնկել, դպրոցի տարածքը նաև մինի այգի է, կանաչով պատված:
Կատարել և կատարում ենք ծաղիկների տնկման, ծաղկանոցների ստեղծման, թփերի և մագլցողների տնկման աշխատանքներ:
Ինչպես նաև բնագիտության ուսուցումը իրականացրել ենք փորձերի օգնությամբ, այդ ընթացքում հետաքրքիր փորձեր ենք իրականացրել տարատարիք ճամբարականների հետ:
Բնագիտության առարկայի բաղկացուցիչ է փորձեր իրականացնելը, այցելում ենք ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիա և իրականացնում ենք փորձեր:
Հարց 6. Նախագծերի տեսակները
«Դպիր» մանկավարժական ամսագրում որոնել, գտնել մշակումներ, հոդվածներ թվարկված նախագծերի օրինակների մասին: Հրապարակել դրանք բլոգում:
- Կարճատև նախագիծ,
Աննա Գանջալյանի հոդվածը՝ Անգլերենի կարճաժամկետ հոդվածները կրտսեր դպրոցում - Երկարատև նախագիծ,
Իվետա Ջանազյանի հոդվածը՝ Մոդուլային բնագիտությունը և ճամփորդությամբ ուսուցումը կրտսեր դպրոցում - Շուրջտարյա նախագիծ,
Մարգարիտ Սարգսյանի հոդվածը՝ Շուրջտարյա ճամբար. սա է մեր իրականությունը - Համագործակցային նախագիծ, Իրինա Ապոյանի հոդվածը՝ Համագործակցային կրթություն
- Սովորող- սովորեցնող նախագիծ, Մարգարիտ Սարգսյանի հոդվածը՝ Սովորող- Սովորեցնողի զարգացումը
- Ընտանեկան նախագիծ, Լիլիթ Սահակյանի հոդվածը՝ Ընտանեկան դպրոցի նախագծեր
Հարց 7. Նախագծերի տեսակները
Բլոգում գրավոր համառոտ ներկայացնել թվարկված նախագծերի տեսակների առանձնահատկությունները
Նախագծերը լինում են տարբեր ժամկետներով՝
Կարճատև նախագիծը իրականացվում մեկ, երկու կամ երեք շաբաթվա ընթացքում:
Երկարատև նախագիծը իրականացվում է մի քանի ամիս կամ մեկ տարի տևողությամբ:
Շուրջտարյա նախագծերը անընդհատ են, իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում:
Համագործակցային նախագծերը կարող են երկարաժամկետ լինել, միշտ համագործակցել, նոր ծրագրեր մշակել:
Սովորող-սովորեցնող նախագծերը երկարաժամկետ են կամ շուրջտարյա, քանի որ միշտ կա սովորելու և սովորեցնելու նոր կարողություններ և հմտություններ:
Ընտանեկան նախագիծը շուրջտարյա նախագիծ է, դասավանդողը, ընտանիքը, սովորողը մշտական կապի մեջ են և միասնական առաջ են գնում:
Հարց 8.
Առարկայական նախագծերի կազմում
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ կարճատև նախագիծն հրապարակել բլոգում, ներկայացնել, քննարկել
Իմ բույսը, իմ կենդանին նախագիծը կարճատև է, սովորողները պատմում են իրենց խնամած բույսի և կենդանու միասին:
Հարց 9.
Առարկայական նախագծերի կազմում
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ երկարատև նախագիծն հրապարակել բլոգում, ներկայացնել, քննարկել
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը երկարատև է, ստուգատեսերով ամիսներին բնորոշ, որ ամփոփել ենք և ներկայացրել ենք՝ քայլք-շրջայցով, ուսումնական TV-ով հաղորդում, պրեզենտացիաներ, ցուցանիշների գրանցում։
Ինձ համար հաջողված էր Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը, քանի որ իրականացրեցինք համատեղ աշխատանքներ, սովորողների, դասավանդողների հետ, դեռ շարունակելի է:
Հարց 10. Առարկայական նախագծերի կազմում
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ համագործակցային նախագիծ հրապարակել բլոգում, ներկայացնել, քննարկել
Ծառզարդար, ծաղկազարդ նախագիծը համագործակցային էր, աշխատել ենք սովորողների և տեխնոլոգ ուսուցչի հետ:
Նախագծի ուղղություններն են` ծառերի էտ, տնկարանից թփերի տեղափոխում և համալրում նոր բույսերով, ծառերի կրապատում, ծաղկոցների ստեղծում, մագլցողների ավելացում, մուտքերի ծաղկային վերաիմաստավորում։
Արդյունքում՝ գործնական պայմաններում ձեռք բերված գիտելիքների կիրառում դպրոցում, տանը:
Կունենանք խնամված ծաղիկներով խնամված միջավայր:
Հարց 11. Առարկայական նախագծերի կազմում
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ սովորող- սովորեցնող նախագիծ, հրապարակել բլոգում, ներկայացնել, քննարկել
Սովորող- սովորեցնող նախագիծ, այս նախագիծը հետաքրքիր է և ուսուցողական, քանի որ սովորողները սիրով էին մասնակցում և արդյունքները հրապարակված են, կշարունակենք 2022 թվականին էլ նոր կարողություն և հմտություն ձեռք բերել:
Հարց 12. Առարկայական նախագծերի կազմում
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ շուրջտարյա նախագիծ, հրապարակել բլոգում, ներկայացնել, քննարկել
Կրթական պարտեզի խնամք 2021-2022 նախագիծը, շուրտարյա նախագիծ է, ուսուցողական և այնպիսի նախագիծ է, որ յուրաքանչյուր սովորողի, դասավանդողի պարտքն է խնամի իր շրջակա միջավայրը:
Հարց 13.Առարկայական նախագծերի կազմում
2021-2022 ուստարվա համար կազմել մեկ ընտանեկան նախագիծ, հրապարակել բլոգում, ներկայացնել, քննարկել
Իմ երկրագործական ամառ նախագիծ
Այս նախագիծը ամառվա համար էի կազմել, որ սովորողները իրենց փոքրիկ օգնությամբ ծնողներին, տատիկին ու պապիկին օգտակար լինեն:
Հարց14. Առարկայական նախագծերի իրականացում՝ պլանավորումից արդյունքների ներկայացում, ամփոփում
Կազմած նախագծերից առնվազն երկու նախագիծ իրականացնել սովորողների հետ, արդյունքները հրապարակել բլոգում:
Իմ երկրագործական ամառ նախագծի ամփոփումը հետաքրքիր էր, թե ամռան ընթացքում յուրաքանչյուր սովորող ինչպես է օգնում ծնողներին և պատմում այդ մասին:
Հարց 15. Առարկայական նախագծերի իրականացում՝ պլանավորումից արդյունքների ներկայացում, ամփոփում
Կազմած նախագծերից առնվազն երկու նախագիծ իրականացնել սովորողների հետ, արդյունքները հրապարակել բլոգում:
Կրթական պարտեզի խնամք 2021-2022 նախագիծը, ուսուցողական և այնպիսի նախագիծ է, որ յուրաքանչյուր սովորողի, դասավանդողի պարտքն է խնամի իր շրջակա միջավայրը:
Սովորող- սովորեցնող նախագիծ, այս նախագիծը հետաքրքիր է և ուսուցողական, քանի որ սովորողները սիրով են մասնակցում և արդյունքները հրապարակված են, կշարունակենք 2022 թվականին էլ նոր կարողություն և հմտություն ձեռք բերել:
Հարց16. Առարկայական նախագծերի իրականացում՝ պլանավորումից արդյունքների ներկայացում, ամփոփում
Կազմած նախագծերից առնվազն երկու նախագիծ իրականացնել սովորողների հետ, արդյունքները հրապարակել բլոգում:
Ծառզարդար, ծաղկազարդ նախագիծը համագործակցային է, աշխատել ենք սովորողների և տեխնոլոգ ուսուցչի հետ:
Նախագծի ուղղություններն են` ծառերի էտ, տնկարանից թփերի տեղափոխում և համալրում նոր բույսերով, ծառերի կրապատում, ծաղկոցների ստեղծում, մագլցողների ավելացում, մուտքերի ծաղկային վերաիմաստավորում։
Արդյունքում՝ գործնական պայմաններում ձեռք բերված գիտելիքների կիրառում դպրոցում, տանը:
Կունենանք խնամված ծաղիկներով խնամված միջավայր:
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը երկարատև է, ստուգատեսերով ամիսներին բնորոշ, որ ամփոփել ենք և ներկայացրել ենք՝ քայլք-շրջայցով, ուսումնական TV-ով հաղորդում, պրեզենտացիաներ, ցուցանիշների գրանցում։
Ինձ համար հաջողված էր Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը, քանի որ իրականացրեցինք համատեղ աշխատանքներ, սովորողների, դասավանդողների հետ, դեռ շարունակելի է:
Նախագծի արդյունքների գնահատում
Թերությունների կամ բացթողումների մասին չեմ կարող խոսել, քանի որ տարատարիք սովորողների հետ եմ իրականացրել, յուրաքանչյուր սովորող իր տարիքին, իր ուժերի սահմաններում իր մասնակցությունն է ունեցել նախագծին, և կարողացել է օգտակար լինել և հմտություն ձեռք բերել :
Բլոգում ամփոփել իրականացված նախագծերը. Ակնկալվող արդյունք, հաջողություններ, բացթողումներ, դժվարություններ, զարգացում
Բլոգումս նախագծերն ամփոփված են, դեռ շարունակում եմ իրականացնել նախագծերն և ամփոփել, յուրաքանչյուր նախագիծ ունի իր հաջողությունները, լինում են նաև դժվարություններ, իսկ զարգացումները անընդհատ են:
Պարապմունք — 6.
Գնահատում
Տեսական պարապմունք ՝ 1 ժամ , գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ)
- Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները. հանրակրթական պետական չափորոշիչ
- Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
- Ուսումնական աշխատանքի գնահատում, հետադարձ կապ
Առաջադրանք1.Ծանոթանալ, անդրադառնալ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված՝ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին
Կարդալ չափորոշչի համապատասխան գլուխը, քննարկել.
Ուսումնառության արդյունքների գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:
1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
Քանի որ եթե գնահատանիշ դնի ուսուցիչը սովորողների մոտ մրցակցություն է առաջանում, ավելի լավ տարբերակ է խրախուսական բառերով բնութագրել սովորողներին:
Առաջադրանք 2. Ծանոթանալ, անդրադառնալ կրթահամալիրի գնահատման փորձին
Կարդալ հոդվածներից առնվազն երկուսը, բլոգում հրապարակել, գրախոսել
- Գործունեության գնահատման համակարգ— Նունե Մովսիսյան
- Խարտոց—Սուսան Մարկոսյան
- Քննություն—Գևորգ Հակոբյան
- Նորից նույն թեմայով—Սուսան Մարկոսյան —
- Գնահատում հանուն արդարությա՞ն, թե՞ արդար գնահատում—Աշոտ Տիգրանյան
- Սուսան Մարկոսյան՝ հատվածներ Ջոն Թեյլոր Գատոյի «Մարիոնետների ֆաբրիկա»-ից
- Հասմիկ Ղազարյան — Գնահատումը կրթությունը կազմակերպելուն օժանդակ միջոց
- Քնարիկ Ներսիսյան — Որտեղի՞ց է սկսվում ինքնագնահատումը
Քննություն—Գևորգ Հակոբյան
Ինձ համար հարազատ էր այդ թեման, այն առումով, իմ դպրոցական և ուսանողական տարիներից հիշում եմ, թե ինչ է իրենից ներկայացնում քննությունը: Շատ դեպքերում վախի է վերածվում, թե ի՞նչ գնահատական քեզ պետք է նշանակեն, գոհ կլինես արդյունքից, թե ո՞չ:
Իմ կարծիքով գնահատման ակտիվ մասնակիցը սովորողն է (ինքնագնահատում), նրա ծնողը: Սովորողի գործունեությունը գնահատվում է ուսումնական տարվա չորս շրջաններից յուրաքանչյուրում (ընթացիկ գնահատում): Ամփոփիչ գնահատումը կատարում է դասավանդողը՝ ընթացիկ գնահատման արդյունքերով:
Կարող է սովորողը միշտ առաջադեմ է, գալիս է քննության օրը , լարվում է, հուզվում է, աշխատանքը թերի է կատարում, արդյունքում սովորողը կարող է սթրես տանել ցածր գնահատականից: Դրա համար ամփոփիչ գնահատումը կատարում է դասավանդողը՝ ընթացիկ գնահատման արդյունքերով:
Քննությունը չպետք է վերածել ծանր փորձության, այլ գտնել ուղղություն և չվտանգել սովորողի սովորելու հնարավորությունը: - Բնագիտության գնահատում
Բնագիտություն առարկան գնահատանիշով չի գնահատվում։ Սա բավականին լավ է, քանի որ սովորողների մեջ մրցույթ չկա, բոլորը հավասար են: Բնագիտություն առարկան գնահատելիս հաշվի ենք առնում սովորողի բլոգային աշխատանքը, գործնական աշխատանքը, այսինքն մասնակցությունը պարտիզապուրակային գործունեությանը, բանավոր խոսքը, երբ սովորողը բանավոր ներկայացնում է տեսական նյութը, մասնակցությունը նախագծերին, ֆլեշմոբի մասնակցությունը։
Առաջադրանք 3.Գնահատման սեփական փորձի, եղանակների ներկայացում
Բլոգում հրապարկել, ներկայացնել գնահատման սեփական փորձը, հաջողությունը
Իմ սեփական փորձից ներկայացնեմ, որ աշխատել եմ տարբեր տարիքի սովորողների հետ: էլ մատյանում գրանցվում է սովորողների մասնակցությունը բակային, այսինքն՝ պարտիզապուրակային աշխատանքներին: Գնահատումը իրականացնում եմ հեղինակային կրթական ծրագրին համապատասխան, այսինքն՝ սովորողի գործունեությունը գնահատվում է նրա ստեղծած արդյունքներով, ստուգատեսների, ճամփորդությունների, ճամբարների, ֆլեշմոբերի մասնակցությամբ։ Յուրաքանչյուր սովորող իր չափով մասնակցում է աշխատանքներին, թույլ և ուժեղ սովորող չկա: Ինձ համար ամենալավ տարբերակը նա է, որ գնահատանիշ չենք դնում, ստուգված ենք դնում, և յուրաքանչյուր սովորող մասնակցում է որևէ աշխատանքի և իր կատարած աշխատանքից մի օգտական բան սովորում: Եթե սովորողը շատ է ցանկանում իմանա, իր կատարած աշխատանքի արդյունքը, ապա խրախուսական բառերով կամ փոքրիկ միավորով ոգևորում եմ: