Մասնագիտական զարգացման մասին

Մասնագիտական զարգացման վերապատրաստումը շարունակվում է, կարդում ենք հոդվածներ, կարգեր, գրախոսում ենք: Ընդհանուր բաղկացուցիչով վերապատրաստումը ընթացում է հեռավար տարբերակով։  Վերապատրաստող մասնագետը՝ սիրելի Մարգարիտ Սարգսյանն է:
Դպիրում հոդվածներին կարծես ժամանակի սղության պատճառով չի լինում հաճախակի անդրադառնալ, ուսումնասիրել, բայց վերապատրաստումը այդ հնարավորությունը տվեց հաճախակի կարդալ, նոր փորձ ձեռք բերել և կիրառել ուսումնական գործընթացում:
Ուսումնասիրել եմ մի շարք ուսումնական նախագծեր, կարգեր, կարդացել եմ հոդվածներ, ամեն մի հոդված իր ուսուցողական բաղադրիչն է պարունակում:
Վերապատրաստումն ինձ համար նրանով էր օգտակար նորից անդրադառնալ, ծանոթանալ ավագ և փորձառու գործընկերներիս հոդվածներին, ծանոթանալ ստուգատեսներին և ճամփորդական նախագծերին:
Ամեն մի առաջադրանք կատարելիս, նոր միտք և գաղափար է ծնվում:

Հարավային Ամերիկա

հարավային ամերիկա.jpg

Մեծությամբ 4-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:

Հարավային Ամերիկայում, որը  ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:

Читать далее «Հարավային Ամերիկա»

Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ

Մենք ապրում ենք Երկրի վրա: Երկիրը մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:
Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Читать далее «Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ»