
Մեծությամբ 4-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 12 պետություն:
Հարավային Ամերիկայում, որը ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային: Այս մայրցամաքի հսկայական մասը զբաղեցնում են Ամազոնյան ավազանի արևադարձային անտառները, որոնք կազմում են աշխարհի անտառածածկույթի մեկ երրորդը:
Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենեսուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը` Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։ Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։ Հարավային Ամերիկան հարուստ է պղնձի, անագի, մոլիբդենի, ալյումինի, զմրուխտի, նավթի ու ածուխի հանքերով:
Զարմանալի փաստեր
Նիագարայից վայրկյանում թափվում է 20000 տակառ ջուր:
Այնտեղ է ամենաերկար մայրուղին՝ 5415 կմ:
Մեծ Կանյոնը աշխարհի ամենամեծ կիրճն է:
Աշխարհի ամենաերկար պետական սահմանը ԱՄՆ-ի և Կանադայի միջև է:
Հարավային Ամերիկա՝ տեսանյութը