Գնահատում
Տեսական պարապմունք ՝ 1 ժամ , գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ)
- Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները. հանրակրթական պետական չափորոշիչ
- Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
- Ուսումնական աշխատանքի գնահատում, հետադարձ կապ
Առաջադրանք1.Ծանոթանալ, անդրադառնալ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված՝ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին
Կարդալ չափորոշչի համապատասխան գլուխը, քննարկել.
Ուսումնառության արդյունքների գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:
1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:
Քանի որ եթե գնահատանիշ դնի ուսուցիչը սովորողների մոտ մրցակցություն է առաջանում, ավելի լավ տարբերակ է խրախուսական բառերով բնութագրել սովորողներին:
Առաջադրանք 2. Ծանոթանալ, անդրադառնալ կրթահամալիրի գնահատման փորձին
Կարդալ հոդվածներից առնվազն երկուսը, բլոգում հրապարակել, գրախոսել
- Գործունեության գնահատման համակարգ— Նունե Մովսիսյան
- Խարտոց—Սուսան Մարկոսյան
- Քննություն—Գևորգ Հակոբյան
- Նորից նույն թեմայով—Սուսան Մարկոսյան —
- Գնահատում հանուն արդարությա՞ն, թե՞ արդար գնահատում—Աշոտ Տիգրանյան
- Սուսան Մարկոսյան՝ հատվածներ Ջոն Թեյլոր Գատոյի «Մարիոնետների ֆաբրիկա»-ից
- Հասմիկ Ղազարյան — Գնահատումը կրթությունը կազմակերպելուն օժանդակ միջոց
- Քնարիկ Ներսիսյան — Որտեղի՞ց է սկսվում ինքնագնահատումը
Քննություն—Գևորգ Հակոբյան
Ինձ համար հարազատ էր այդ թեման, այն առումով, իմ դպրոցական և ուսանողական տարիներից հիշում եմ, թե ինչ է իրենից ներկայացնում քննությունը: Շատ դեպքերում վախի է վերածվում, թե ի՞նչ գնահատական քեզ պետք է նշանակեն, գոհ կլինես արդյունքից, թե ո՞չ:
Իմ կարծիքով գնահատման ակտիվ մասնակիցը սովորողն է (ինքնագնահատում), նրա ծնողը: Սովորողի գործունեությունը գնահատվում է ուսումնական տարվա չորս շրջաններից յուրաքանչյուրում (ընթացիկ գնահատում): Ամփոփիչ գնահատումը կատարում է դասավանդողը՝ ընթացիկ գնահատման արդյունքերով:
Կարող է սովորողը միշտ առաջադեմ է, գալիս է քննության օրը , լարվում է, հուզվում է, աշխատանքը թերի է կատարում, արդյունքում սովորողը կարող է սթրես տանել ցածր գնահատականից: Դրա համար ամփոփիչ գնահատումը կատարում է դասավանդողը՝ ընթացիկ գնահատման արդյունքերով:
Քննությունը չպետք է վերածել ծանր փորձության, այլ գտնել ուղղություն և չվտանգել սովորողի սովորելու հնարավորությունը: - Բնագիտության գնահատում
Բնագիտություն առարկան գնահատանիշով չի գնահատվում։ Սա բավականին լավ է, քանի որ սովորողների մեջ մրցույթ չկա, բոլորը հավասար են: Բնագիտություն առարկան գնահատելիս հաշվի ենք առնում սովորողի բլոգային աշխատանքը, գործնական աշխատանքը, այսինքն մասնակցությունը պարտիզապուրակային գործունեությանը, բանավոր խոսքը, երբ սովորողը բանավոր ներկայացնում է տեսական նյութը, մասնակցությունը նախագծերին, ֆլեշմոբի մասնակցությունը։
Առաջադրանք 3.Գնահատման սեփական փորձի, եղանակների ներկայացում
Բլոգում հրապարկել, ներկայացնել գնահատման սեփական փորձը, հաջողությունը
Իմ սեփական փորձից ներկայացնեմ, որ աշխատել եմ տարբեր տարիքի սովորողների հետ: էլ մատյանում գրանցվում է սովորողների մասնակցությունը բակային, այսինքն՝ պարտիզապուրակային աշխատանքներին: Գնահատումը իրականացնում եմ հեղինակային կրթական ծրագրին համապատասխան, այսինքն՝ սովորողի գործունեությունը գնահատվում է նրա ստեղծած արդյունքներով, ստուգատեսների, ճամփորդությունների, ճամբարների, ֆլեշմոբերի մասնակցությամբ։ Յուրաքանչյուր սովորող իր չափով մասնակցում է աշխատանքներին, թույլ և ուժեղ սովորող չկա: Ինձ համար ամենալավ տարբերակը նա է, որ գնահատանիշ չենք դնում, ստուգված ենք դնում, և յուրաքանչյուր սովորող մասնակցում է որևէ աշխատանքի և իր կատարած աշխատանքից մի օգտական բան սովորում: Եթե սովորողը շատ է ցանկանում իմանա, իր կատարած աշխատանքի արդյունքը, ապա խրախուսական բառերով կամ փոքրիկ միավորով ոգևորում եմ: