1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ․ 0,5 կրեդիտ
2․Ուսումնական ճամփորդություն․ 0,5 կրեդիտ
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6
1․ Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ
Առաջադրանք 1․ Ծանոթանալ Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Կարդացել և ծանոթացել եմ:
Առաջադրանք 2․Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել։
Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող»:
Կրթահամալիրում միջավայրը ներառող, զարգացնող, բաց է: Կարևոր բաղադրիչներից է նաև, որ սովորողի անհատական պլանում որպես հանրակրթական ծառայություն կարող են ներառվել թերապևտիկ պարապմունքներ ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում՝ շաբաթական մեկ անգամ:
Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը, այսինքն՝ ընտանեկան դպրոցը, և դա շատ արդյունավետ է, քանի որ այդպիսի փորձ ունեցել եմ և արդյունքը տեսանելի է եղել:
Առաջադրանք 3. Բլոգում ներկայացնել հատուկ կարիքով սովորողի հետ աշխատանքի հաջողած մեկ փորձ. Հաջողություն, դժվարություններ,զարգացում։
Սեպտեմբեր ամսից սկսած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մի սովորողի հետ եմ աշխատում: Տվյալ սովորողի մոտ դժվարություն կա, ուղեկցող մանկավարժի հետ ենք միաժամանակ աշխատում: Սկսել եմ բույսերի խնամքից, քանի որ դժվարություն կա, ուղեկցող մանկավարժի օգնությամբ է իրականացնում: Կաշխատենք սովորողի ինքնուրույն ծորակը բացի, ջուրը լցնի ցնցուղի մեջ, ինքնուրույն բույսը ջրի, և այդ ամենին հասնելու համար դեռ ժամանակ է անհրաժեշտ, երբ հասնենք արդյունքի, նոր կխոսենք հաջողության և զարգացման մասին: Հուսով եմ աշխատանքը արդյունավետ կլինի, կներկայացնեմ մի աշխատանք՝
Բույսերի խնամք
Հատուկ կարիքով սովորողների ծնողների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքի կազմակերպում։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի և ծնողի հետ հաճախակի է եղել համագործակցությունը և գրանցել ենք արդյունքները: Համագործակցությունը միասնական հաջողված է և զարգացումը տեսանելի: Սովորողի բնագիտության բաժինն եմ կցում և մի քանի աշխատանքներ՝
Իմ թութակները
Իմ ընտանի կենդանին
Ի՞նչ նյութ են պարունակում կարտոֆիլը և հացը
Ածիկացան
Բնագիտական փորձ ջրով
Առաջադրանք 4․ Ընթերցարան
Գրավոր քննարկել-վերլուծել հոդվածները, տեսանյութը.
- Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան
Այս հոդվածը իրական մեր կյանքն է, քանի որ շփվելով առանձնահատուկ կարիքով սովորողի հետ, կառանձնացնեմ ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրություններից մի քանի կետեր.
ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ, նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա, դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ, երբ համակարգչի մարտկոցը նստում է բարկանում են, պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում:
Հաշվի առնելով ուսումնական հատուկ կարիքով երեխաների նշված ընդհանուր դժվարությունները, պետք է մանկավարժը իր ուշադրության կենտրոնում պահի առանձնահատուկ կարիքով սովորողներին: Եվ կարևոր պայմաններից է, որ
հաճախակի ստուգի սովորողի հնարավոր առաջընթացը:
Սովորողը պետք է իմանա, թե որքան է առաջադիմել իր անհատական ծրագրում: Եթե անհրաժեշտ է, մանակավարժը պետք մի քանի անգամ կրկնի առաջադրանքը կատարելու ցուցումները գրավոր և բանավոր կերպով:
Բոլոր մնացած սովորողների համար էլ նման հիշեցումները դրականորեն են ազդում: Աուտիզմով երեխաները հաճախ են ունենում ինքնախթանման վարքային դրսևորումներ. անտեղի ծափ տալը, տեղում ճոճվելը, կամ նույնիսկ ինքն իրեն ապտակելը: Դասարանի մյուս սովորողներին պետք է հասկացնել, որպեսզի նրանք ըմբռնումով մոտենան այդ վարքային դրսևորումներին:
Սկզբում սովորողների հետ դժվար են հարմարվում դասարանում կամ խմբում, ժամանակ անց հարմարվում են, և օգնում են, եթե ընկերները դժվարություն են ունենում: - Ներառական կրթություն. կանադական փորձից, թարգմանություն ֆրանսերենից՝ Աննա Մարության
Դպրոցում ներառականությունը միայն առանձին սովորողների համար չէ: Ներառական կրթությունը մի մեթոդ է, որը մեզ ստիպում է լինել ավելի ստեղծական, և մեր դպրոցների միջավայրը դարձնել այնպիսին, որ մատչելի լինի բոլոր սովորողների համար: Կրթահամալիրի միջավայրը բաց, ներառող, զարգացնող է, որ դրական և դինամիկ շարժ է ապահովում սովորողի համար:
Ստեղծականություն ասելով՝ հասկանում ենք այն, որ դասավանդողն այնպիսի մեթոդներ և միջոցներ է կիրառում, որ դասընթացին մասնակցում են բորոր սովորողները: Ճիշտ է, որ երեխաներին ընդունում են սովորական դասարաններում և ներառում են դպրոցական կյանքին։
Կրթական արդյունքները պետք է դիտարկել ըստ յուրաքանչյուր երեխայի կարողությունների, քանի որ միևնույն դասարանում սովորողները կարող են ունենալ տարբեր խնդիրներ և արդյունքներ:
Ներառական կրթությունը հնարավորություն է տալիս բոլոր երեխաներին միմյանց աջակցելու, օգնելու և միմյանց հետ ընկերանալու հնարավորություն: - Լավ ընկերը
Այս տեսանյութը տեսնելով հասկացա, թե մեր սովորողներն, ինչ հոգատար են իրենց ընկերների հանդեպ: Սովորողները ինչ հաճույքով էին պատմում իրենց ընկերոջ մասին: Չեն ուզում իրենցից տարբերվի, ուզում են իրենց պես քայլի, վազի, խաղա, իրենցից ետ չմնա: Այ սա է մեր կյանքը, իրականությունը և ամենակարևորը սովորողները իրենց մաքրամաքուր մաղթանքներն էին հնչեցնում: Կցանկանամ Վիկին և իր ընկերներին կատարվեն իրենց փոքրիկ երազանքները և ապրեն խաղաղ երկնքի տակ:
2․Ուսումնական ճամփորդություն - Առաջադրանք 1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ։
Ուսումնական ճամփորդությունը կրթական ծրագրի բաղկացուցիչ է, ուսումնական պարապմունքի տեսակներից մեկը։
Ճամփորդության ղեկավարը կրթահամալիրի մանկավարժական աշխատողն է։ Ղեկավարի օգնականը կարող է լինել կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողը կամ կրթահամալիրում կամավորական աշխատանք կատարողը:
Ճամփորդության մասնակիցը նախօրոք ծանոթանում է նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իր հարցերը: Մասնակիցը ճամփորդության ընթացքում և հետո իր բլոգում հրապարակում է տպավորություններ՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և իր հաշվետվությունը.
Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է ենթակայքում, նաև mskh.am-ում։
Առաջադրանք 2․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութերից մեկը
- Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում -Մարթա Ասատրյան
- Ճամփորդությունները` կրթական ծրագրի բաղկացուցիչ -Տաթև Մելքոնյան
- Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ-Լուսինե Գասպարյան
- Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում — Յուրա Գանջալյան
Ճամփորդությունները` կրթական ծրագրի բաղկացուցիչ -Տաթև Մելքոնյան
Ինձ համար հետաքրքիր էր հետևյալ հոդվածը նրանով, որ սովորողները խմբերի բաժանվեցին և կատարեցին իրենց առաջադրանքները:
Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն, ըստ նախասիրությունների, բաժանվեցին 3-4 հոգիանոց խմբերի:
Կրթահամալիրում ուսուցման առանձնահատկությունն այն է, որ այստեղ բանաստեղծություններն ու երգերը անգիր չեն սովորում: Դրանք սովորողների սեփականությունն են դառնում ամենօրյա գործունեության շնորհիվ:
Ճամփորդություններն ունեն մի շարք առավելություններ. - նպաստում են հայրենաճանաչողությանը
- նպաստում են սովորողների մեդիահմտությունների զարգացմանը
- նպաստում են խմբային աշխատանքի կազմակերպմանը
- զարգանում են ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունները:
Սովորողի մոտ ավելի շուտ տպավորվում է, երբ ինքն է ինքնուրույն իրականացնում իր առջև դրված պարտականությունները:
Առաջադրանք 3․
Ընտրել նախագծերից մեկը, կարդալ, դիտարկել նախագծի համապատասխանությունը
ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգին - Ճամփորդական նախագծերի օրինակներ
Ծանոթացա նախագծերին, հետևյալ ճամփորդական նախագիծը համապատասխանում է կարգին՝
«Անկախության տոնը՝ Սուրբ Սիոնի բարձունքին. վայոց Ձոր»-Վարդան Կարապետյան, Սիլվա Հարությունյան, Իրինա Ապոյան /երկօրյա/
Առաջադրանք 4․
Կազմել ուսումնական ճամփորդության նախագիծ, հրապարակել բլոգում: Սովորողների հետիրականացնել կազմած նախագիծը՝ պլանավորումից մինչև ամփոփում։
Ճամփորդության շատ եմ մասնակցել, բայց կներկայացնեմ երկու ուսումնական ճամփորդություն՝
Իմ բույսն, իմ կենդանին նախագիծ և ամփոփում
Արատեսում. նախագիծ և ամփոփում