Ուսումնական գործի կազմակերպումը բլոգներով․ 1 կրեդիտ
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 24-30
Վերապատրաստման ընթերցարան
Ծանոթանալ, անդրադառնալ բլոգի ուսումնական հարթակ և գործիք լինելուն
Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի-Անահիտ Հարությունյան
Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ-Նվարդ Սարգսյան
Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը— Աշոտ Բլեյան
մանկվարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներՍովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
Գործնական 1
Կարդալ Ուսուցումը բլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները՝
Բլոգային ուսուցումը անհրաժեշտ գործիք է հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի ու այդ ծրագրով սովորողի համար: Ուսումնական բլոգները ձևավորում են ուսուցման բաց, թափանցիկ համակարգ: Բլոգավարը ցանկացած պահի կարող է խմբագրել իր բլոգը՝ ոչինչ վերջնական և հաստատուն չէ: Յուրաքանչյուր վրիպում ուղղելի է, յուրաքանչյուր չիմացած բան՝ ենթակա յուրացման։
Հետաքրքիր է բլոգային ուսուցումը, անընդհատ զարգանալու ու առաջ գնալու հնարավորություն է տալիս: Հետաքրքիր է, որովհետև ուսուցումն անընդհատ է ու անընդմեջ, և մենք սովորելու, սովորածը միմյանց փոխանցելու, յուրացնելու, ինքնակրթությամբ զբաղվելու հնարավորություն ու ցանկություն ունենք:
Առաջարկություններ կամ նկատառումներ չունեմ:
Գործնական 2
Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը․
Բլոգս համապատասխանեցված է մանկավարժական աշխատողի բլոգի ներկայացվող պահանջներին՝ Անժելա Բլեյանի բլոգ: