Առաջադրանք սովորողների համար

20210701_103018

Ուսումնական նյութ՝
Հոկտեմբերի 25-29
«Ուսումնական աշուն» նախագիծ
1.Կատարի՛ ր  բնագիտական փորձեր ընտանիքում և տեղադրիր  բլոգում տեսանյութի տեսքով: Կարող եք այստեղ էլ ուսումնասիրել:
2.Պատմի՛ր  քո աշնանային հանգստի մասին:  Պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ:

Դաս1. Հոկտեմբերի 18-ի   համար  նախատեսված  աշխատանք

1. Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:
Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝  պլաստմասսաները:
Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը: Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են:

Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:

01-11-w663.png78.png

 Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում: 

1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է: 

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»: Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:
«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր են բույսերի վնասատուների դեմ պայքարելու նպատակով օգտագործվող թունավոր նյութերը՝ թունաքիմիկատները:
Բնության պահպանությունը բոլորիս սուրբ պարտքն է, և մենք՝ մեծ թե փոքր, պարտավոր ենք խնայողաբար օգտագործել բնությունը, անաղարտ պահել այն:

Նյութի աղբյուրը՝ այստեղ:

Դաս 2.Հոկտեմբերի  22-ի համար  նախատեսված  աշխատանք 

Հարցեր՝  

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

2.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում:

Փորձերի  և  տեսանյութերի  դիտում  ամբողջ  տարվա  ընթացքում՝ սեպտեմբերից- հունիս

Բնագիտական փորձերի տեսանյութեր
Բնագիտական փորձերի ուսումնասիրում
6-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s