Պարապմունք 4

4.Առարկայական ֆլեշմոբ  

Տեսական՝ 1, գործնական`  4 ժամ (0,5 կրեդիտ) 

  • առարկայական ֆլեշմոբեր. կազմակերպում  
  • առարկայական ֆլեշմոբերի կազմակերպման կարգ 

Հարց 1. Ծանոթություն, անդրադարձ կրթահամալիրում ֆլեշմոբերի կազմակերպմանը 

Կարդալ հոդվածները, քննարկել 

Կրթահամալիրում ֆլեշմոբների կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» մեկնարկել է 2016-2017 ուսումնական տարվանից։ Յուրաքանչյուր առարկայից ամիսը մեկ անգամ իրականացվում են ֆլեշմոբներ։ Առաջադրանքները տեղադրվում են մասնախմբի, դպրոցի կայքում:

Ֆլեշմոբներին կրթահամալիրի սովորողների մասնակցությունը կարևոր է նրանց զարգացման, ինքնակրթության հմտություններ ձեռք բերելու համար։
Սովորողները ֆլեշմոբներին մասնակցում են տնից, ընտանիքի հետ միասին, քանի որ ֆլեշմոբների նպատակը ոչ թե սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգումն է, այլ սովորողներին տվյալ առարկայով հետաքրքրելը։

Հարց 2. Առարկայական ֆլեշմոբի կազմակերպման, իրականացման ձևերի, գործիքների  յուրացում: 

Կարդալ հոդվածները, բլոգում գրել դիտարկումներ 

Եթե սովորողների համար ֆլեշմոբներն առարկան սիրելու, առարկայով հետաքրքրվելու խթան են, ապա դասավանդողների համար ֆլեշմոբների առաջադրանքների կազմումը ուղղված է մասնագիտական զարգացմանը։

Ինձ համար ֆլեշմոբ կազմելը հետաքրքիր աշխատանք է, քանի որ ընկնում ես փնտրտուքի մեջ և այնպիսի հարցեր ես կազմում, որ պարզ, գործնական լինի, սովորողն էլ հետաքրքրությամբ կատարի առաջադրանքները:

  • Մանկության խաղերը՝ բնականոն կրթության ճանապարհ-Հասմիկ Մաթևոսյան

    Մանկության խաղերը մարդու կյանքի ամենալուսավոր, պայծառ հիշողություններն են: 
    Ամենաքաղցր հիշողությունները մանկական անհոգ տարիներն են, որ չես կարող փոխարինել ոչնչով:
    Այսօր ակնհայտ երևում է, որ բակում ճչացող մանուկների խաղը պակասել է: Բակային խաղերին փոխարինում են համակարգչային խաղերը: Երեխան մնում է տանը՝ համացանցի տիրույթում, չի իջնում բակ, այնտեղ չի խաղում և ընկերներ էլ ձեռք չի բերում: Այսինքն՝ դադարում է մանկության խաղեր ունենալուց, և հետևապես՝ կորցնում է բնական ճանապարհով հմտությունների ձեռք բերել: 
    Ծնողները ավելի երջանիկ մանկություն են անցկացել, սիրով ու նվիրումով են պատմում խաղերի մասին, իսկ սովորողները ինչ հրճվանքով են լսում, սովորում և խաղում դրանք: Մասնակից ծնողները հասկանում էին, որ այն խաղային ինֆորմացիան, որը փոխանցելու են, շատ կարևոր է հատկապես իրենց երեխաների համար:
    Երևի կգա մի ժամանակ, որ բակերից կլսվի մանկան ուրախ և զրնգուն ձայները:
     
  • Երբ այլընտրանքային երաժշտությունը այցելեց ընտանիքներ-Սեդա Թևանյան 

Այլընտրանքը միշտ ուղեկցում է մեզ ուսումնական բոլոր գործընթացներում։ Ընտանեկան դպրոցները սկսեցին հանդես գալ ավելի գործուն, ինչն էլ իր հերթին բերեց նոր մոտեցումներ, գաղափարներ և առաջարկներ։ Սեբաստացիների ընտանեկան դպրոցները առցանց տիրույթում ավելի ճկուն և համարձակ դարձան և ավելի մասնագիտորեն սկսեցին մոտենալ երաժշտական յուրաքանչյուր նախագծի։ Հաղթահարվեցին խոչընդոտները, և ժամանակի ընթացքում նկատվեց, որ երաժշտական այլընտրանքի կարիք կա։ Նախագծի ընթացքում ներգրավեցին ծնողները, ընտանեկան ելույթներ ունեցան: Ընտանեկան դպրոցն աստիճանաբար ավելի հմուտ, մասնագիտացված և ինքնատիպ է դառնում։

Բնագիտական առարկաների ֆլեշմոբը կազմակերպվում է սկսված 4-12-րդ դասարանի սովորողների համար և յուրաքանչյուր տարիքային խմբում ունի իր առանձնահատկությունները: Յուրաքանչյուր ֆլեշմոբ կազմակերպվում է կրթահամալիրի օրացույցով նախատեսված օրը,  ժամը՝ 19:00:  Ֆլեշմոբը, որը հասնում է սովորողի ընտանիք, հնարավորություն է տալիս ծնողին ևս ընդգրկված լինելու ուսումնական պրոցեսում: Այսպիսով, ծնողը ոչ միայն հնարավորություն է ունենում ծանոթանալու կրթահամալիրում իրականացվող ծրագրերին, այլ նաև հետևելու սեփական երեխայի գիտելիքներին: Ֆլեշմոբի ընտանիք թափանցելու լավագույն արդյունքը կարելի է համարել այլն, երբ սովորողն ու ծնողը կատարում են համատեղ ուսումնական աշխատանք:

Հարց 3. Առարկայական ֆլեշմոբի կազմակերպման, իրականացման ձևերի, գործիքների  յուրացում: 

Ընտրել առարկայական ֆլեշմոբերի մեկ ամսվա առաջադրանքների շարք, կատարել առաջադրանքները, հրապարակել բլոգում, գրել դիտարկումներ 

Բնագիտության ֆլեշմոբ, երկրորդ մակարդակ

1. Երկրի մակերևույթի հիմնական ձևերը …… ու……. են: (Հարթավայրերն ու լեռներն):

2. Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասերը, որոնք ծովի մակարդակից մի քանի մետր բարձրության վրա են, կոչվում են ……: (Լեռներ)

3. Ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրությունը անվանում են …..: (Բացարձակ բարձրություն)

4. …. բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են …..: ( Լեռան, հարաբերական բարձրություն)

5. Երիտասարդ …. ունեն համեմատաբար մեծ բարձրություն, սրածայր գագաթներ և զառիթափ լանջեր: ( Լեռներ )

6. Պատմի՛ր և տեսանյութ պատրաստիր այդ տեղամասի մասին, որտե՞ղ դու այցելել ես:

Հարց 4. Առարկայական ֆլեշմոբի առաջադրանքների կազմում 

Կազմել առաջադրանքների փաթեթ առաջիկա ամսվա համար, փորձարկել սովորողների հետ. Առաջադրանքները, արդյունքների մասին վերլուծությունը հրապարակել բլոգում 

Բնագիտության ֆլեշմոբի համար կազմել եմ հետևյալ առաջադրանքները, քանի որ սովորողները հաճախ են բարձունք հաղթահարում, կարողանան տարբերել լեռները, հարթավայրերը, բացարձակ և հարաբերական բարձրությունները: Եթե չգիտեն էլ, կարող են համացանցից տեղեկություն դուրս բերել:

Բնագիտության ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

Առաջադրանք.

Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը ——— է, որտեղ աճում են բույսերի մեծ մասը:

Կատարենք հետևյալ փորձերն ու հետազոտությունները: Ծանոթանանք նրա բաղադրությանը, տեսնենք թե ի՞նչ նյութեր կան նրա կազմի մեջ:

Զգուշացում. Անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում փորձերն իրականացնել մեծահասակների ներկայությամբ, պատշգամբում:

1.Վերցրեք հողի մի կտոր և լցրեք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպես բացատրել դա, ո՞րն է դրա պատճառը….

Պատասխան՝

Այսինքն՝ հողում օդ կա:

2. Լավ խառնեք ջրում եղած հողը և թողեք մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք….:

Պատասխան՝

Որոշ ժամանակ անց հատակին կնստի ավազը, վրայից էլ՝ կավը:

3. Վերցրեք մի փոքր հող, լցրեք հրակայուն տարրայի մեջ և տաքացրեք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք…:

Պատասխան՝

Շուտով կնկատենք, որ ապակու վրա գոլորշի է նստել: Այսինքն՝ հողում ջուր կա:

4. Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն`…:

Պատասխան՝
Բույսերի և կենդանիների մնացորդներն են այրվում, դրա համար տհաճ հոտ է գալիս:

5. Վերլուծեք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ի՞նչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ:

Հողի կազմության մեջ մտնում են՝ ————:

Պատասխան՝ Հողի կազմության մեջ կա օդ, ավազ, կավ, ջուր, բույսերի և կենդանիների մնացորդներ՝ հումուս:

Փորձերի ընթացքը, արդյունքներն ու պատասխանները կարող եք  ներկայացնել տեսանյութի ձևով:

Բնագիտության համար շատ արդիական թեմա է հետևյալ ֆլեշմոբը: Քանի որ սովորողների հետ նախագծեր ենք իրականացնում, որ պետք է գաղափար ունենան հողի մասին: Մատչելի հարցերը ներկայացված են և սովորողը հեշտությամբ կարող է պարզել հողի բաղադրությունը: Կներկայացնեմ սովորողի աշխատանք՝ Ալեքսանդր Գևորգյան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s