Ուսումնական նախագծի կառուցվածք
Պարապմունքների ձևը՝ հեռավար (նամակագրություն, գործնական աշխատանքների հրապարակումներ բլոգներում). սեպտեմբերի 20-28
Ուսումնասիրվող նյութը․Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը:
Մեդիագրադարանից հաջողված նախագծերը դժվար էր առանձնացնել, պարզապես առանձնացրեցի Իվետա Ջանազյանի «Ծաղկատունկ-ծառատունկ» ուսումնական նախագիծը, քանի որ կրթահամալիրում ամեն տարի իրականացվում է հետևյալ նախագիծը, սովորողները նաև իրենց տանը, ընտանիքի անդամներին են ներգրավում, ծնողների հետ ծառեր, ծաղիկներ են տնկում, իրենց կատարած աշխատանքները սիրով ներկայացնում են բլոգում: Կատարարում են իրական աշխատանք և հետևում են արդյունքներին:
Գործնական հեռավար պարապմունքներ` 4 ժամ ( 0,5 կրեդիտ)
Գոծնական աշխատանք 1․ Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։
Նախագիծն ունի մի շարք բաղկացուցիչներ՝ ուղղություններ, նպատակ, խնդիրներ, ընթացք ուսումնական գործընթացում այն հնարավորություն է տալիս ուսուցչին՝ սովորողին բազմաբովանդակ գործունեության ձևերով, որի իրականացման ընթացքում էլ ունենում ենք գիտելիքների, կարողությունների, հմտությունների ամբողջական փաթեթ։ Նախագծային ուսուցման առավելությունն այն է, որ միաժամանակ կարող ենք համատեղ նախագծեր իրականացնել այլ առարկաների դասավանդողների հետ։
Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ՝
- Նախագծի անվանում
- Մասնակիցներ /տարիքային խումբ/
- Իրականացման տևողություն /ժամանակահատված/
- Իրականացման վայր
- Նպատակ, խնդիրներ
- Անհրաժեշտ նյութեր /գործիքներ, պիտույքներ/
- Նախապատրաստական աշխատանք
- Ընթացք
- Օգտագործվող գրականության ցանկ, հղումներ
- Ակնկալվող արդյուքներ, ամփոփում /ստեղծված նյութերի հրապարակում, հանրայնացում/
Նախագիծ հասկացությունը սիրում է հստակություն՝ համակարգ:
Անհրաժեշտ է հստակեցնել ուսումնասիրման թեման. պարզ է, որ յուրաքանչյուր անհատ՝ դասավանդող, սովորող, նույն թեմայի տակ տարբեր մոտեցումներ, տեսանկյուններ կարող է ներկայացնել: Աշխատանքի պլանավորումը նույնպես կարևոր փուլ է. այս փուլում կարող են աշխատել դասավանդողը, դասավանդողն ու սովորողը, սովորողները:
Գնահատելիս պետք է հիշել, որ նախագիծն ուսումնական է. սովորողը նախագծի միջոցով սովորում է, հարկ չկա համեմատություններ անելու. պետք է տեսնել կոնկրետ սովորողին, կոնկրետ ջանքը, կոնկրետ արդյունքը:
Գործնական աշխատանք 2․
Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։
Կազմել եմ և իրականացրել եմ հետևյալ նախագիծը՝
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ
Գործնական աշխատանք 3․
Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները
Ինձ համար հաջողված էր Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը, քանի որ իրականացրեցինք համատեղ աշխատանքներ, սովորողների, դասավանդողների հետ:
Թերությունների կամ բացթողումների մասին չեմ կարող խոսել, քանի որ տարատարիք սովորողների հետ եմ իրականացրել, յուրաքանչյուր սովորող իր տարիքին, իր ուժերի սահմաններում իր մասնակցությունն է ունեցել նախագծին, և կարողացել է օգտակար լինել և հմտություն ձեռք բերել :
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը ներկայացրել եմ հոդվածի տեսքով: