Պարապմունք 3

3․ Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի  ստեղծում  

Տեսական՝ 1, գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ) 

  • Ի՞նչ է ուսումնական նյութը։ Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր 
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութեր 
  • Թեմատիկ ուսումնական նյութերի ստեղծում 

Հարց 1.

  • Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ, 
  • Ծանոթություն  Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութի օրինակներին 
  • Քննարկել. ուսումնական նյութերին տրվող պահանջներ, ում համար  են ստեղծվում ուսումնական  նյութերը,  ինչ նպատակ պիտի ունենան, ինչ  խնդիրներ լուծեն 
  • Ծանոթանալ նշված հարթակներին 

«Ուսումնական փաթեթ-» «Նախագծեր», «Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան», «Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան»  

Ուսումնասիրեցի և ծանոթացա ուսումնական նյութերին, ուսումնական փաթեթներին և նախագծերին:

Հարց 2. Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր 

Ուսումնասիրել նշված հարթակները, բլոգում հրապարակել հաջողված  նախագծերը,  հիմնավորել. 

«Ուսումնական փաթեթ-» «Նախագծեր», «Բնագիտության ընթերցարան 4-րդ դասարան», «Բնագիտության ընթերցարան 5-րդ դասարան»  

Հաջողված նախագծերից է Պարտիզապուրակային աշխատանքներ նախագիծը, որն իր մեջ ներառում է՝ գազոնի սերմնացան, թփերի և մագլցողների տնկում, ծառատունկ, ծառերի ակոսների մաքրում և պարարտացում: Այս նախագիծը ուսուցողական է, սովորողը կարող է հմտություն կամ կարողություն ձեռք բերել և կիրառել կամ օգտագործել իրենց տանը:

Ինձ համար հաջողված էր իմ նախագծերից  Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը, քանի որ իրականացրեցինք համատեղ աշխատանքներ, տարատարիք սովորողների, դասավանդողների հետ: Յուրաքանչյուր սովորող իր տարիքին, իր ուժերի սահմաններում իր մասնակցությունն է ունեցել նախագծին, և կարողացել է օգտակար լինել և հմտություն ձեռք բերել :

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ նախագիծը ներկայացրել եմ հոդվածի տեսքով:

Հարց 3. Ուսումնական նյութերի կազմում 

Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում 

Հողը ուսումնական նյութը ստեղծված է 4-րդ դասարանի սովորողների համար: Ուսումնական նյութի նպատակն է իմանալ, ո՞ր հողն է բերրի, ո՞րն է հումուսը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար: Հումուսը՝ բույսերի և կենդանիների մնացորդ է:
Ուսումնական նյութի խնդիրն է՝
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Հարց 4. Ուսումնական նյութերի կազմում 

Կազմել ուսումնական նյութեր, հրապարակել բլոգում 

  • Անհատական աշխատանքի համար 
  • Խմբային աշխատանքի համար 
  • Ստեղծած նյութերը փորձարկել դասարանում, արդյունքները հրապարակել  բլոգում 

Ուսումնական նյութերից կառանձնացնեմ հետևյալ նյութը՝

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը, սովորողներն անհատական աշխատել են և բլոգում հրապարակել: Իսկ խմբային աշխատանքները դպրոցում ենք իրականացնում՝ միջավայրի և բույսերի խնամք, և ուսումնական ճամփորդությունների ժամանակ միշտ հիշում ենք շրջակա միջավայրի խնամքի մասին:

Հարց 5. Կազմած ուսումնական նյութերի գնահատում 

Ստեղծած ուսումնական նյութերի գրախոսում. 

Բլոգում ներկայացնել փորձարկման արդյունքները (առավելությունը,  թերությունները,  բացթողումները,  զարգացումը) 

Հողը ուսումնական նյութը ստեղծված է 4-րդ դասարանի սովորողների համար: Ուսումնական նյութի նպատակն է իմանալ, ո՞ր հողն է բերրի, ո՞րն է հումուսը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Նաև պարտիզապուրակային աշխատանքներ կատարելիս սովորողը կսկսի գործիքների հետ աշխատելու կարողություն ձեռք բերել:
Սովորողը իր ընտանիք կտանի գործնական և տեսական գիտելիքներ, կարող է օգնել տատիկին, պապիկին, ծնողներին իր փոքրիկ օգնությամբ:
Սովորողը իրականացնում է փորձեր, հողի բաղադրության վերաբերյալ և տեսնում է տեսանելի աչքով և զգում, ինչպես է պղպջակներ առաջանում, ինչ տհաճ հոտ է գալիս և ինչ նյութեր է պարունակում հողը:
Սովորողի աշխատանքներից ներկայացնեմ՝ Ալեքսանդր Գևորգյան, որտեղ փորձերը կատարել է տվյալ սովորողը և բլոգում հրապարակել, որտեղ արդյունքները տեսանելի են:

Ուսումնական նյութը իմ կարծիքով հաջողված է, քանի որ սովորողները ծանոթանում են սկզբում տեսական նյութին, հետո իրականացնում են գործնական աշխատանքներ: Տեսնում են փորձնական ճանապարհով հողի բաղադրությունն ու ծանոթանում արդյունքներին: Ուսումնական նյութի զարգացումը երևում է նաև սովորողների կատարած աշխատանքներից:



Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s