Պարապմունք 2

Առարկայական հեղինակային ծրագիր  

Տեսական՝ 1, գործնական պարապմունք` 4 ժամ (0, 5 կրեդիտ) 

  • Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հեղինակային ծրագրի  բաղկացուցիչները 
  • Ինչպե՞ս կազմել առարկայական հեղինակային ծրագիր 
  • Հեղինակային ծրագրի կազմում 

Հարց 1. Անդրադարձ, ծանոթություն կրթահամալիրում իրականացվող  Հեղինակային մանկավարժությանը, ծրագրերին 

Հրապարակել բլոգում, կարդալ նյութը  

Հրապարակել եմ և կարդացել եմ հետևյալ նյութը:

Հարց 2.

Կարդալ, բլոգում հրապարակել, գրավոր վերլուծել նշված հոդվածները 

Ըստ Իվետա Ջանազյանի հոդվածի  արդյունավետ եմ համարում բնագիտություն և հայրենագիտություն առարկաների դասավանդումը կրտսեր դպրոցներում: Նոր լուծումներ է առաջարկել, բնագիտություն առարկան դասավանդվել է մոդուլներով: Նորամուծությունն էր բնագիտության առարկայի նորովի կազմակերպումը, մինչ այդ չի եղել:

Բնագիտության ուսումնական միջավայրն է աստղացուցարանը, բուսաբուծության լաբորատորիան, ուսումնական ագարակը, կրթական պարտեզը: Կարևոր բաղադրիչ է նաև, որ դասարանը կիսվում է երեք խմբի և յուրաքանչյուր խումբ իր աշխատանքն է կատարում և ավելի արդյունավետ է: Նաև կարևոր բաղադրիչ է ճամփորդությամբ ուսուցումը: Պարզ նկարագրված է բնագիտության առարկան ինչ միջավայրում և ինչպես դասավանդել:

Իմ կարծիքով հետևյալ հոդվածի էությունը նա է, որ բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի խնամքի նախագծերի ձևով, սովորողի ընտրությամբ գործունեությունը՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեության խմբերով։

Երկրագործությունը, որպես կրթահամալիրյան լայն ու բազմաբովանդակ նախագիծ, իր մեջ ներառում է միջավայրի խնամք, հողի փորում, փոցխում, բույսերի տնկում, ջրում, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնացան, սերմնահավաք և այլն: Համագործակցային հոդված է, որը ներգրավեց ծնողներին, սովորողներին, դասավանդողներին և դարձավ ուսուցողական:

Այս հոդվածի իմաստը կայանում է նրանում, որ ստուգատեսը դառնում է յուրօրինակ հարթակ, որը ներգրավում է սովորողներին ու ծնողներին: Քանի որ ստուգատեսներին մասնակցում են տարատարիք սովորողներ, այստեղ կարևոր կետ էին առանձնացրել նորովի սահմանելու յուրաքանչյուր տարիքային խմբի նպատակներն ու այդ նպատակին հասնելու միջոցները:

Ձեռքբերումների շարքում ինձ համար ամենակարևորը, իհարկե, ստուգատեսի ընդլայնումն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարիքային խմբի սովորողների, դասվար-դաստիարակների և դասավանդողների մասնակցությունը: Յուրաքանչյուր  տարիքային խմբի ստուգատեսի մասնակցության նպատակն է, և խիստ անհրաժեշտ պայման է դասվարի օգնությունը, իսկ աշխատանքը կներկայացվի որպես դասարանական նախագիծ:
Սովորողները կարող են ներկայացնել նաև անհատական կամ ընտանեկան նախագծեր՝ ծնողների օգնությամբ:

Աշխատանքների հիմնական ուղղությունները շատ կարևոր են՝

  • բույսերի և կենդանիների խնամք
  • սովորողի օգտագործած խաղալիքները
  • սովորողների հավաքած մակետներն ու խաղալիքները։
  • Իմ փոքրիկ ջերմոց-լաբորատորիան
  • Բույսերի ու կենդանիների շուրջտարյա խնամքի նախագծեր
  • Իմ ստեղծած կանաչ անկյունը
  • Լաբորատոր փորձեր

Սովորողը համար իմ կարծիքով ամենալավը նա է, որ մեկ անգամ ավելի լավ է տեսնի, փորձը կատարի, քան մի քանի անգամ լսի:

Այս հոդվածը վերլուծելով հասկանում եմ, որ հիմնական շեշտը դրված է բնագիտական դասընթացի ուղղությունների վրա: Հիմնական բնագիտական միջավայրի ուղղություններն են՝

  1.  Մեր բակը՝ պարտեզ: Արդեն այս տարիքային խմբի համար ավելի ընդունելի են բակային աշխատանքները, այդ թվում՝ ծառատունկը, բույսերի խնամքը, ծառերի ոռոգումը:
  2. Շրջակա միջավայրի բարելավում:  Շրջակա միջավայր  բարելավում ասվածը տվյալ տարիքային խմբի համար կարող է ընդգրկել դպրոցական բակն ամբողջությամբ, իսկ որպես գործունեության ձև՝ կարող է կիրառվել նաև ուսումնական ճամփորդությունների ժամանակ:
  3. Կոմպոստ: Այս տարիքային խումբը կարող է մասնակցել կոմպոստի ստացման միանգամից մի քանի փուլի, այդ թվում՝ տերևների հավաքում, հատուկ հորերի փորում, ընթացքի հետևում:
  4. Ներքին հարդարման ու բարելավման աշխատանքեր: Սովորողները իրականացնում են ներքին հարդարման աշխատանքներ, աշխատանք ջերմոցներում, ծաղիկների և բույսերի խնամք, դասասենյակի, դահլիճի կանաչապատման աշխատանքներ:

4-5-րդ դասարաններում ուսպլանի կարևոր դասընթացներից է «Բնագիտություն» դասընթացը, որը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով:

Բնագիտություն ասում ենք մեկ բառով, բայց դա լայն հասկացություն է, և իր մեջ ներառում է մեր կյանքը, առօրյան և շրջակա միջավայրը:

Էկոտուրին մասնակցության և գործունեության ավելի լայն դաշտ է բացվում ավագ դպրոցի սովորողների համար: Ավագ դպրոցներում բնագիտությունը ներկայացվում է ինչպես Էկոլոգիա առարկայի ուսուցմամբ, այնպես էլ սովորողների ընտրությամբ դասընթացներով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն): Ավագ դպրոցների սովորողները կարող են օգնել կրտսեր ընկերներին: Ավագ դպրոցների սովորողների համար կարևոր նախագիծ է նաև իրենց փորձի ու հմտությունների փոխանցումը կրտսեր ընկերներին, որը կարող է իրականացվել համատեղ ուսումնական նախագծերի միջոցով:

Հարց 3. Ծանոթություն առաջատար մանկավարժական փորձին 

Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները 

Տվյալ հոդվածի հեղինակները ժամանակակից ընթերցողին մատչելի բացատրում են էությունն ու օգտակարությունը հոգեբանական «հայելու», որից ոչ բացահայտ ձևով ծագում են տրված ժանրի՝ աշխարհին հայտնի բոլոր ստեղծագործությունները։

Այսպիսով՝  կրթության հիմնական բովանդակությունը հենց գիտելիքն է անհատի՝ փորձով հարստացող գոյության մասին։ Այս բովանդակության մեջ որպես պարտադիր բաղադրիչ մտնում են կյանքի իմաստի, երջանկության բովանդակության հետ կապված պատկերացումները, փորձառությունն ու սպասելիքները, փորձառությունն ու հասկացությունները, գիտելիքն ու տգիտությունը, ճշմարիտն ու սուտը, իմաստությունն ու հիմարությունը, բարին ու չարը, ուժն ու թուլությունը, ուրախությունն ու տառապանքը, անվտանգությունն ու վախը, հավատն ու անհավատությունը, սերն ու ատելությունը, հույսն ու հուսալքությունը, գլխավորն ու անկարևորը և այլն (կեցության կենտրոնական ընդդիմությունը դիտարկելիս անհրաժեշտ է ցույց տալ դրանց բազմազանությունը և միաժամանակ դրանց համամիասնությունը)։

Մարդկանց կյանքի ուսումնասիրումը հանրակրթության անբաժանելի մասն է։ Դա համապատասխանում է դպրոցից ժամանակակից հանրության սպասելիքներին, ինչպես նաև սովորողների՝ շրջապատող աշխարհն ու ինքն իրեն հասկանալու անձնական պահանջմունքներին։

Տվյալ հոդվածի հեղինակները ժամանակակից ընթերցողին մատչելի բացատրում են էությունն ու օգտակարությունը հոգեբանական «հայելու», որից ոչ բացահայտ ձևով ծագում են տրված ժանրի՝ աշխարհին հայտնի բոլոր ստեղծագործությունները։

Այս հոդվածը, կարդալով հասկանում եմ, որ բացասական մտքեր կային, օրինակ՝ դաստիարակին ու ուսուցչին է պատկանում դատելու, մահապատժի ենթարկելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու, թույլ տալու-չտալու իրավունքը։ Ուսուցիչը փոքր, դասասենյակի մասշտաբով տնօրեն է։ Կարող է հակասեմ, բայց այժմյան սերունդը իր իրավունքներին և պարտականություններին բավարար չափով տիրապետում է, և իրենք շատ դեպքերում կարողանում են իրենց պաշտպանել և ստանում են իրենց հուզող հարցի պատասխանները և օգտվում են տրված հնարավորությունից, ինչ ապահովում է ուսումնական հաստատությունը:

Կավելացնեմ մի միտք, հիշելով Գրիգոր Տաթևացու խոսքերը, ուսանողական տարիներից հուշ մնացած. «Երեխու հոգին մաքուր մագաղաթ է, ինչ կգրես, այն կգրվի»:

Դպրոցը կոչված է սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև երեխաներին մեծերի հետ։

21-րդ դարի ուսուցիչը պետք է միշտ ինքնակրթությամբ զբաղվի, տիրապետի տեղեկատվական տեխնոլոգիաներին, հաճախակի օգտվի համացանցից: Եթե չքայլի ժամանակին համընթաց, ապա ետ կմնա մասագիտական զարգացման կարևոր փուլից:
Ինձ հետաքրքրեց կարևոր հարցերը, որ յուրաքանչյուրս կարող ենք ուղղել ինքներս մեզ.

  • իմ սովորողների բլոգներում գերակշիռ մաս են կազմում իրե՞նց ստեղծած նյութերը, թե՞ արտատպումները.
  • ուսումնական շրջանի վերջում ամփոփու՞մ եմ սովորողների ձեռք բերած  կարողությունները.
  • իմ բլոգը բացողը կարո՞ղ է այնտեղ գտնել իմ ստեղծած ուսումնական նյութերը, իմ սովորողների իրականացրած նախագծերի արդյունքները.
  • ե՞րբ է վերջին անգամ «Դպիրում» հրապարակվել իմ մեթոդական մշակումը, թարգմանությունը:

Դրանք շատ կարևոր կետեր են, ուսուցիչը ուշադիր պետք է լինի սովորողի բլոգում տեղադրված նյութերին, շատ կան դեպքեր, երբ սովորողը արտատպում է իր ընկերոջ բլոգից կամ այլ տեղից և հրապարակում իր բլոգում: Արդյունքում սովորողը կատարում է ուղղակի աշխատանք, կարող է նաև չկարդա և չծանոթանա իր բլոգում տեղադրված նյութին:

Այս հոդվածը կարևոր էր ինձ համար, քանի որ կյանքի և մասնագիտական փորձ էր ներառված, և ճիշտ տեղին: Կրթահամալիրում առաջնահերթ մանկավարժական մոտեցումներից է եղել նախագծային ուսուցումը: Իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ուսումնական առարկայական, միջառարկայական համագործակցային, միջազգային կրթամշակութային, ինչպես նաև՝ հանրային նախագծեր: Դա նաև նպաստում է, որ դասավանդողը միշտ ինքնակրթի և մասնագիտական զարգացում ապահովի:

Հարց 4. Ինչպե՞ս կազմել առարկայական հեղինակային ծրագիր։ 

Տրված հեղինակային ծրագրի  

  • կառուցվածքը դուրս բերել 
  • կառուցվածքի վերաբերյալ անել դիտարկումներ, առաջարկներ  
  • բլոգում հրապարակել ծրագրի կառուցվածը 

16. Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝

1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.

2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.

3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.

4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.

5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.

6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.

7) թեմաները և դրանց բովանդակությունը.

8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.

9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:

Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով Չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա սահմանված կարգով մշակվում են թեմատիկ և անհատական ուսուցման պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր:

Հարց 5.

Առարկայական հեղինակային ծրագրի ստեղծում 

Օգտվելով առաջարկվող ուղեցույցներից՝ կազմել որևէ թեմայի հեղինակային ծրագիր, հրապարակել բլոգում 

Առարկայական հեղինակային ծրագիր՝

Հեղինակային բնագիտությունը կրտսեր դպրոցում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s