Առարկայական բաղկացուցիչ

Առարկայական բաղկացուցիչ՝ 45 ժամ։

  1. Դասավանդվող առարկան և ուսումնական բնագավառը՝ ըստ  հանրակրթության  պետական չափորոշչի  Գործնական պարապմունք` 4 ժամ  (0, 5 կրեդիտ)

Պարապմունք 1.

Առարկան` բնագիտություն

Համեմատություններ՝ նմանություններ, տարբերություններ.  

  • հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի և չափորոշչում ներկայացված  հենքային  ուսումնական պլանի, 
  • առարկայական ծրագրի գնահատում՝ չափորոշչում ներկայացված սովորողի  արդյունքների  գնահատման սկզբունքների,  
  • առարկայական ծրագրի չափորոշչով սահմանված հանրակրթության  հիմնական  ծրագրերի բովանդակության  բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն,   դիրքորոշում,  արժեքային բաղադրիչ: 

Գործնական 1.

 Անդրադարձ հանրակրթության պետական չափորոշչին

Կարդալ Հանրակրթության պետական չափորոշիչ, քննարկել՝  համապատասխանություն, անհամապատասխանություն, հիմնավորել 

Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված ՝

1.Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից՝ ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ,

իսկ  Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով  Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրեր,  առանց  բաղադրիչների՝   ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները:

2. Կառավարության 2021թ․ 136-ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ). իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում  գրված   է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների, այստեղ  կարողունակություններ (կոմպետենցիաներ), ակնկալվող վերջնարդյունքները բացակայում են:

Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը,   իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չգտա հանձնաժողովի, խմբերի մասին,  միայն  ասվում  է Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իմ կարծիքը Հանրակրթության պետական չափորոշչի մասին

Հանրակրթության պետական չափորոշիչը դա մի անհրաժեշտ փաստաթուղթ է, որով ըստ կրթական
աստիճանների (կարողունակություններ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության սահմանվում է ակնկալվող վերջնարդյունքներ: Լավ ներկայացվում է, Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը , որը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը:  Իմ կարծիքով  դա  շատ կարևոր  կետ է, որտեղ  շեշտը դրվում է ներառական և  որակյալ  կրթությանը:

Չափորոշիչով նաև սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում և  արժեքային բաղադրիչ: Մինչդեռ  Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չափորոշիչները ներկայացված չէին, ներառական  և որակյալ կրթության, ինչպես  նաև գիտելիք, հմտություն, դիրքորոշում և  արժեքային բաղադրիչի մասին  կետեր չգտա  և  չես  կարողանում  ճիշտ  հասկանալ, թե ինչպե՞ս  պետք է անես և  ինչպե՞ս  պետք  է  աշխատես, որպեսզի ճիշտ արդյունքի հասնես:

Շատ  կարևոր  կետերից  է Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչի   պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի համար, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
Չափորոշիչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։

Իմ կարծիքով չափորոշիչը  մանկավարժական աշխատողի ուղեցույցը է, որը հեշտացնում է մանկավարժի աշխատանքը,  երբ  լինում է մատչելի և նշվում է այն դրույթները և կետերը, որոնցով կարող ես առաջնորդվել, դա պարզ և մատչելի նկարագրված են Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչում,  քան Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում:

Գործնական 2.

Անդրադարձ/ ծանոթություն հեղինակային ծրագրի ուսումնական պլանին 

Կարդալ, հեղինակային կրթական ծրագրի  ուսումնական պլան, նշումներ  կատարել՝  համապատասխանություն, անհամապատասխանություն 

Հեղինակային կրթական ծրագրում կան կետեր, որ չկան հանրակրթական պետական չափորոշչում, թվարկեմ դրանք՝

Ուսումնական պլանը « Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ( այսուհետ՝ Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից:

Ուսուցումը կազմակերպվում է դպրոցի ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական, ուսումնական նախագծերով:

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից: Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ:

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանի համաձայն բնագիտությանը շաբաթական հատկացվում է 2 ժամ: Ուսումնական պլանի պարզաբանումներում գրված է. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:

Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:

Հեղինակային կրթական ծրագրում կան կետեր, որոնք համապատասխանում են հանրակրթական պետական չափորոշչին՝

 Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպականիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։

Առարկայի ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված նորմատիվ փաստաթուղթ է, որը ներառում է ուսումնական առարկայի (դասընթացի)՝

1) ուսուցման նպատակը՝ ըստ կրթական աստիճանների.

2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.

3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.

4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.

5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.

6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.

7) թեմաները և դրանց բովանդակությունը.

8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.

9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը:

Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով Չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա սահմանված կարգով մշակվում են թեմատիկ և անհատական ուսուցման պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր:

Գործնական 3.

Պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի  ուսումնական պլանների  համեմատություն: 
Նշել պետական չափորոշչի և հեղինակային կրթական ծրագրի  ուսումնական պլանի  նմանությունները և  տարբերությունները 

Պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների նմանությունը կայանում է նրանում, որ չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար: Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։

Իսկ պետական չափորոշչի և հեղինակային ծրագրի ուսումնական պլանների տարբերությունը կայանում է նրանում, որը նաև արտացոլված է ուսումնական պլանի պարզաբանումներում. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:

Սովորողի ընտրությամբ շաբաթական 4 ժամով՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն:

Բնագիտության ուսուցումը իրականացվում է ճամփորդությունների, ստուգատեսների, ֆլեշմոբների, նախագծերի իրականացմամբ:

Գործնական 4.

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված  հանրակրթության  հիմնական  ծրագրերի բովանդակության  բաղադրիչներին  (գիտելիք, հմտություն , դիրքորոշում,  արժեքային բաղադրիչ): 

Կարդալ, նշել ընդհանրական բաղադրիչները և կոնկրետ  առարկայով պայմանավորված  բաղադրիչները

 Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերի և դրույթների համաձայն:

 Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են:

Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։

 Հանրակրթական պետական չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:

Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ). բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է, որը միտված է բնագիտամաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը և կիրառմանը, ինչպես նաև հետազոտական, դիտարկման և վերլուծական հմտությունների, խնդիրների լուծման, տրամաբանական, քննադատական և ստեղծագործական մտածողության, նախաձեռնողականության, հաղորդակցության և թվային գրագիտության հմտությունների զարգացմանը, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաների կիրառմամբ.

1․ Տարրական շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար. (գիտելիք, հմտություն)

10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.(հմտություն)

13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.  (գիտելիք, հմտություն)

2․ Հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

4) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ. (հմտություն)

9) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար. (գիտելիք, հմտություն)

10) ներկայացնի գիտության նվաճումների՝ տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը բնության, մարդու և հասարակության վրա.(դիրքորոշում)

11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը. (գիտելիք, հմտություն)

17) նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը. (գիտելիք, հմտություն)

3․ Միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

 Հանրակրթական միջնակարգ ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

6) վերլուծի բնական համակարգերի փոխկապակցվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն. (դիրքորոշում)

9) նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ. (գիտելիք, հմտություն):

10) բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար. (գիտելիք, հմտություն):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s