Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Պարապմունք 1. /օգոստոսի 24/

Վերապատրաստման առաջին բաղադրիչ՝
Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

ա/ ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
բ/ Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝-ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից վերը նշված հոդվածները կարդալ-ուսումնասիրելուց հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր /բլոգում/ ներկայացնում է դրա իրականացումը օրենքում /ինչպես է իրականացվում օրենքում կամ գուցե չի՞ իրականացվում, ինչ հակասություններ եք տեսնում, ինչի հետ եք համաձայն, ինչի հետ՝ ոչ, այլ․․․/։

Երեխայի կրթության իրավունքը

Ուսումնասիրելով  ՀՀ  Սահմանադրությունը  և  Երեխայի իրավունքների մասին ՀՀ  օրենքը, ինձ համար պարզ  դարձավ, որ  Սահմանադրության հոդված 38-ը  համընկնում է Երեխայի իրավունքների մասին ՀՀ  օրենքի հոդված 11-ի հետ․ «Յուրաքանչյուր ոք  ունի  կրթության  իրավունք և պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն  անվճար  է»:   Այդ  կետերը  հասկանալի  է,  բայց  կա այնպիսի  կետ, որի դեպքում  ոչ  բոլոր երեխաները   կարող  են  օգտվել համապատասխան ծառայություններից։ Օրինակ՝ նշվում  է, որ պետական  համապատասխան  մարմինները ստեղծում  են անհրաժեշտ   պայմաններ  երեխայի  անհատականության  դրսևորման, մարզական, տեխնիկական և  մշակութային-ստեղծագործական  կարողությունների զարգացման համար, բայց այդ  ծառայությունները,  իմ  կարծիքով,  ոչ  բոլորին են հասանելի, քանի  որ  դրանք լինում  են հիմնականում վճարովի, որի պատճառով  երեխայի  ծնողը  հնարավորություն  չի  ունենում  վճարել, և արդյունքում երեխան  դուրս է մնում այդ շրջանակից։
Սահմանադրության մեջ և  Երեխայի իրավունքների մասին ՀՀ  օրենքում    նշվում է անվճար  կրթության մասին, բայց  բոլորս  էլ  գիտենք,  որ  գործում  է նաև  վճարովի  կրթություն /ինչպես մեր կրթահամալիրում/, որը ոչ  բոլորին  է  հասանելի, հետևաբար Սահմանադրության մեջ և Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում պետք է խոսվի նաև վճարովի կրթության մասին։ 


Պարապմունք 2. /օգոստոսի 26/

Թեման՝  Հանրակրթության մասին ՀՀ օրենք
ա/ Տեսական մաս․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծարգրերը, հոդված 7․
բ/ Գործնական մաս․ 
Ընտրում եք հետևյալ թեմաներից մեկը․

1․ Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

2․ Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

3․ Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները․

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Վերը նշված թեմաներից մեկը ընտրելուց հետո, առանց կարդալու օրենքում թվարկված իրավունքներն ու պարտականությունները, նախ Դուք գրում եք դրանք, հետո ձեր գրածը համեմատում  օրենքի համապատասխան հոդվածի հետ /ձեր գրածներից որը կար օրենքում, որը չկար, ինչ կավելացնեիք դուք և ձեր ընդհանուր կարծիքը/

Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

Ընտրել  եմ   «Սովորողի իրավունքներն ու պարտականությունները», որի շուրջ նախ ինքնուրույն կնշեմ այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք, ըստ ինձ,  ունի սովորողը՝

  • ընտրել  ուսումնական  հաստատություն 
  • մասնակցել  դպրոցական  միջոցառումներին
  • ազատ  արտահայտել իր  գաղափարները,  կարծիքը 
  • անվճար կարողանա  օգտվել ուսումնական հաստատության  ուսումնանյութական  բազայից

Պարտականություններ՝

  • հարգանք  ցուցաբերել ուսուցչի  նկատմամբ
  • ներկա  լինել  ուսումնական պարապմունքներին
  • կատարել ուսումնական  պարապմունքի  ընթացքում  իրենց  հանձնարարված  աշխատանքները  և  այլն

Սովորողի  իրավունքները թվարկելուց  հետո   ուսումնասիրեցի   Հանրակրթության մասին ՀՀ օրենքի   հոդված  20-ը՝ «Սովորողի  իրավունքները և  պարտականությունները», որից պարզ դարձավ, որ իմ  նշած իրավունքները  կան  հոդվածում,  դրանք  են՝ 
-ընտրել  ուսումնական  հաստատությունը
-մասնակցել  դպրոցական  միջոցառումներին
-ազատ  արտահայտել իր  գաղափարները,  կարծիքները
-անվճար կարողանա  օգտվել ուսումնական հաստատության  ուսումնանյութական  բազայից:
Սովորողի  իրավունքներից  չէի  նշել  այն  կետը, որը ամրագրված է օրենքում և շատ  կարևոր է,  որի  մասին  չէի  խոսել, սակայն ուզում  եմ  առանձնացնել․ «Սովորողը  պաշտպանված  պետք  է  լինի  ցանկացած  ֆիզիկական և  հոգեբանական  ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և  այլ  աշխատողների ու  սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից,  որով  խախտվում  է սովորողի  իրավունքները,  կամ  ոտնձգություն  է  արվում  նրա  պատվին  և  արժանապատվությանը»: Իրոք, այս կետը  շատ  կարևոր  է,  քանի որ շատ  դեպքեր  կան մեր  իրական  կյանքում, երբ սովորողի  իրավունքները  ոտնահարվում  են  թե՛  ուսումնական  հաստատությունում,  թե՛ դրսում,  որը  հանգեցնում  է  նաև դժբախտ պատահարների: 

Անցնելով  սովորողների  պարտականություններին, նշեմ, որ  իմ  նշած երկու  կետերը  համընկնում  էին  Հանրակրթության մասին ՀՀ օրենքի   հոդված  20-ում  գրված սովորողի պարտականությունների  հետ։
 Դրանք են`
-ներկա  լինել  ուսումնական պարապմունքներին
-կատարել  ուսումնական  պարապմունքի  ընթացքում  իրենց  հանձնարարված  աշխատանքները:
 Սակայն սովորողի  պարտականությունները  ուսումնասիրելուց  հետո, ցավոք,  այդպես  էլ չգտա այն դրույթը, որ  սովորողը պետք է   հարգանք  ցուցաբերի  ուսուցչի  նկատմամբ,  իսկ մենք գիտենք, որ իրականում սովորողը շատ դեպքերում   չի  գիտակցում,  որ  իր վատ  արարքներով  ոտնահարում  է   մանկավարժական  աշխատողի  իրավունքը: 

Ուսումնասիրելով   «Սովորողի իրավունքներն ու պարտականությունները  թեման», մտածեցի  թե  սովորողը  ինչ  լայն  հնարավորություններ  ունի  ուսում  ստանալու և  քայլելու  ժամանակին  համընթաց,  քանի  որ   այսօր՝ 21-րդ դարում նրան տրված  են  բազմաթիվ  հնարավորություններ,  որ  ես, ցավոք,  չունեի  իմ դպրոցական  տարիների  ընթացքում:
 Եվ վերջում կարևոր եմ համարում նշել, որ յուրաքանչյուր  սովորող  պետք  է լավ  իմանա և՛ իր  իրավունքները, և՛ պարտականությունները: 


Պարապմունք 3. /օգոստոսի 31/

Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչ
ա/ Տեսական մաս․
Հանրակրթության պետական չափորոշիչը՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6․
Հանրակրթության պետական չափորոշչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը․

բ/ Գործնական մաս․ Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Համեմատում եք կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ, գտնում, ձեր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել

Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված

1.Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ՚
բաղադրիչներից՝ ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ,

իսկ  Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով  Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրեր,  առանց  բաղադրիչների՝   ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները:

2. Կառավարության 2021թ․ 136-ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ). իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում  գրված    է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների, այստեղ  կարողունակություններ (կոմպետենցիաներ), ակնկալվող վերջնարդյունքները բացակայում են:

Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը,   իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չգտա հանձնաժողովի, խմբերի մասին,  միայն  ասվում  է Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իմ կարծիքը Հանրակրթության պետական չափորոշչի մասին

Հանրակրթության պետական չափորոշիչը դա մի անհրաժեշտ փաստաթուղթ է, որով ըստ կրթական
աստիճանների (կարողունակություններ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության սահմանվում է ակնկալվող վերջնարդյունքներ: Լավ ներկայացվում է, Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը , որը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը:  Իմ կարծիքով  դա  շատ կարևոր  կետ է, որտեղ  շեշտը դրվում է ներառական և  որակյալ  կրթությանը:

Չափորոշիչով նաև սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում և  արժեքային բաղադրիչ: Մինչդեռ  Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում չափորոշիչները ներկայացված չէին, ներառական  և որակյալ կրթության, ինչպես  նաև գիտելիք, հմտություն, դիրքորոշում և  արժեքային բաղադրիչի մասին  կետեր չգտա  և  չես  կարողանում  ճիշտ  հասկանալ, թե ինչպե՞ս  պետք է անես և  ինչպե՞ս  պետք  է  աշխատես, որպեսզի ճիշտ արդյունքի հասնես:

Շատ  կարևոր  կետերից  է Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչի   պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի համար, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:
Չափորոշիչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։

Իմ կարծիքով չափորոշիչը  մանկավարժական աշխատողի ուղեցույցը է, որը հեշտացնում է մանկավարժի աշխատանքը,  երբ  լինում է մատչելի և նշվում է այն դրույթները և կետերը, որոնցով կարող ես առաջնորդվել, դա պարզ և մատչելի նկարագրված են Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչում,  քան Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում:


Պարապմունք 4. /սեպտեմբերի 2/

Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

ա/ Տեսական մաս․
Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

բ/ Գործնական մաս
․ Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Յուրաքանչյուր ուսուցիչ ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, որից հետո օրենքին, չափորոշչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

ՀՀԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր»ՊՈԱԿ-Ի կանոնադրությունը 
ուսումնասիրելուց, ծանոթանալուց հետո՝ hանրակրթության պետական չափորոշչին համապատասխան փոփոխություններ և առաջարկություններ չունեմ: Հստակ բոլոր կետերը նշված են կրթահամալիրի կանոնադրության մեջ և չգտա որևէ բացակայող կետ: Առաջարկություն չունեմ:

Պարապմունք 5. Նորմատիվ փաստաթղթերի որոնում

Տեսական մաս՝

ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am։ 

Գործնական մաս՝

Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փաստաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։

ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021 թվականի N1258 -Ն որոշում

Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր , Irtek.am. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք

 Arlis.am , ՀՀ Ընտանեկան օրենսգիրք

Վերապատրաստման ամփոփում-գնահատում

Մասնակցեցի Հանրակրթության բնագավառի օրենսդրության վերապատրաստմանը, հաճելի էր աշխատել վերապատրաստող մասնագետների հետ, քանի որ միշտ հասկանում էին մեզ, ժամանակին առաջադրանքներն ուղարկում էին և մատչելի բացատրված էր, հաճելի էր վերհիշել ու նորից ընթերցել օրենքները, քանի որ միշտ օրենքների իմացության կարիքն ունենք: Յուրաքանչյուր աշխատող պետք է իմանա իր իրավունքները և պարտականությունները:

Շնորհակալ եմ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s