ՏՀՏ

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Պարապմունք 1. /օգոստոսի 25/

Հեռավար-առցանց ուսուցման հարթակների կիրառման բազային գիտելիքների ապահովում

  • Ծանոթություն առցանց ուսուցման հարթակներին (բլոգ, MSTeams. Google Classroom, այլն)․ առավելություններ, կիրառելիություն, տեսակներ
  • MSTeams՝ կարգավորումներ, հղումներ, առաջադրանքներ, դասարաններ, խմբեր
  • Google Classroom՝ գործածման հմտություններ, առավելություններ, կիրառման մեխանիզմներ

Բլոգային-գործնական աշխատանք՝

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացի արդյունքում իրականացրեցինք՝

  1. Առցանց ուսուցման հարթակներից որևէ մեկով (MS Teams) խմբերի, դասարանների բացում մասնակիցների ավելացում: Microsoft Teams  ծրագրով է դասարանը ստեղծված:
  2. Հանդիպման կազմակերպում, հղման տեղադրում-տրամադրում։
  3. Փորձնական դասի անցկացում, ձայնագրություն։


Պարապմունք 2. /օգոստոսի 27 /

Համակարգչային սարքեր և համակարգեր

Բլոգային-գործնական աշխատանք՝

1.Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը

Համակարգչի բաղկացուցիչներն են՝ ֆիզիկական սարքավորումներն ու ծրագրերը: Սարքավորումներն են համակարգային բլոկը, մոնիտորը, ստեղնաշարը, մալուխները, տվյալների պահեստավորման սկավառակներ, դինամիկներ և տպիչները:  

Համակարգային բլոկը կազմված է հիմնական 5 սարքերից:

k3

1. Սնուցման բլոկ
2. Մայր պլատա
3. Պրոցեսոր
4. Օպերատիվ հիշողության պլատա
5. Կոշտ սկավառակ

  • Սնուցման բլոկ

Սնուցման բլոկները հիմնականում վաճառվում են համակարգային բլոկի հետ միասին: Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի : Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համակարգչի հզորությունից: Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան , ապահովում են 3վ , 5վ, 12վ — լարում : Տարբեր տիպերի մեջ հիմնական տարբերությունն այն է , որ մի մասը երկար է աշխատում մի մասը շատ արագ շարքից դուրս է գալիս : Սնուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը , սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում :

  • Մայր պլատա 

Մայր պլատան համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը, օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան միանում են նրան : Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների վրա կա ձայնային պլատա :  Լինում են մայր պլատաներ , որոնց վրա կա վիդեոքարտ , որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով :

Մայր պլատաները ըստ համակարգիչի արտադրման տարեթվի և համակարգիչի հզորության լինում են տարբեր: Համակարգչի մայր պլատան դա համակարգիչի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է : Նրան են միացված բոլոր ներքին սարքերը հատուկ միացման տեղերով՝ միակցիչներով : Տարբեր միացման տեղերը ունեն տարբեր բնիկներ :

Այս նկարում.
1-  վիդեոքարտի միացման բնիկ
2-  PSI բնիկ
3-  SATA բնիկ
4- չիփսետի բնիկներ
5-  սոկետ
6-  օպերատիվ հիշողության բնիկ

  • Պրոցեսոր

Կենտրոնական պրոցեսորը համակարգչի հիմնական պրոցեսորն է: Կենտրոնական պրոցեսորի արագությունով և հզորությունով են որոշում համակարգչի հզորությունը, արագությունը և գինը :

Այսօր աշխարհում կա պրոցեսոր արտադրող հիմնական 2 ֆիրմա(Intel) և (AMD) :
Համակարգչի կենտրոնական պրոցեսորը դա համակարգիչի սիրտն է , համակարգչի  բոլոր ինֆորմացիայի մշակումը  կատարում է նա :
Պրոցեսորը իրենից ներկայացնում է միկրոսխեմա , որի մեջ գտնվում է միլիոնավոր տրանզիստորներ : Այն տեղադրվում է մայր պլատայի վրա , սոկետի մեջ: Սոկետը դա այն բնիկն է որտեղ տեղադրվում է կենտրոնական պրոցեսորը : Սոկետները ըստ պլատայի թողարկման լինում են տարբեր :

  • Օպերատիվ հիշողության պլատա

Օպերատիվ հիշողության պլատան կարելի է անվանել նաև ժամանակավոր հիշողության պլատա:

Օպերատիվ հիշողության պլատաները ըստ իրենց կոնստրուկցիայի և աշխատանքի արագության լինում են տարբեր և մեկը մյուսին չի փոխարինում: Վերջին ժամանակներում արտադրված պլատաների վրա լինում են DDR , DDR2 , DDR3 տիպի օպերատիվ հիշողության պլատաներ: Եթե հարկ լինի համակարգչի վրա ավելի մեծ հիշողություն ունեցող օպերատիվ հիշողության պլատա դնել, հարկավոր է լինել ուշադիր:

  • Կոշտ սկավառակ

Կոշտ սկավառակը համակարգչի մեջ մեծ քանակի տվյալները երկարաժամկետ պահելու միակ սարքն է:

 Կոշտ սկավառակները լինում են 3 տեսակի .
Պտտվող մագնիսական սկավառակով (ATA) և  (SATA) : Որոնք իրենց հերթին լինում են տարբեր արագությունների ըստ սկավառակի պտտման արագության : Որքան սկավառակը արագ է պտտվում այնքան արագ է աշխատում: Եվ կրիստալների հիման վրա աշխատող (SSD) : Վերջիններս աշխատում են 15 — 20 անգամ արագ , բայց ունեն որոշ թերություններ , շատ թանկ են և ունեն աշխատանքի որոշակի ժամանակ , որից հետո փչանում են :

2.Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք

Օժանդակ սարքերի դասին են պատկանում այն սարքերը, որոնք տեղադրվում են համակարգային բլոկից դուրս: Առանձին խումբ են կազմում ներածման — արտածման (մուտքի/ելքի) սարքերը, որոնք լինում են` հիմնական և լրացուցիչ կամ օժանդակ:  

Հիմնական և լրացուցիչ սարքավորումներն են մոնիտորները, ստեղնաշարը, մկնիկը, տպիչը, սկաները, բարձրախոսը,  վեբ-տեսախցիկը:

3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)

Պերիֆերային սարքավորումները բաժանվում են մուտքի, ելքի, մուտքի և ելքի սարքավորումների:

Մուտքի սարքավորումներ

Այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են տեղադրում համակարգիչ, կոչվում են մուտքի սարքավորումներ: Մուտքի սարքավորումներ են ստեղնաշարը, մկնիկը, սկաները:

  • Ստեղնաշար հնարավորություն է տալիս հրահանգներ տալ համակարգչին, թույլ է տալիս համակարգչում կատարել մուտքագրումներ. տեքստեր, թվեր և այլն :
  • Մկնիկը ինֆորմացիայի ներմուծման ունիվերսալ միջոց է: 
  • Սկաները նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան համակարգիչ մուտքագրելու համար:

Ելքի սարքավորումներ

Այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգչից կոչվում են ելքի սարքավորումներ: 
Ելքի սարքավորումներն են՝

  • Պրինտերը (տպիչը), որը տպող սարքեր է և նախատեսված են համակարգչից ինֆորմացիան թղթի վրա պատկերելու համար: 
  • Համակարգչի ձայնային և ձայնարձակման (ակուստիկ) համակարգերը (մուլտիմեդիա) ապահովում են ձայնային ինֆորմացիայի մշակում և վերարտադրում: Դրանք են` ականջակալները, բարձրախոսները, որոնք օգտագործվում են ձայնային ինֆորմացիայի արտաբերման համար։
  • Մոնիտորները, որոնք ծառայում են տեսաինֆորմացիայի մշակման համար և այն ներկայացնում են տեսողական ընկալման համար:

Մուտքի և Ելքի սարքավորումներ

Այն սարքավորումներն են, որոնք կարողանում են միաժամանակ ինֆորմացիան ներմուծել համակարգիչ և դուրս բերել ինֆորմացիան համակարգչից կոչվում են Մուտքի և Ելքի սարքավորումներ:

  • Wi-Fi ցրիչ — էլեկտրական ազդանշանների միջոցով տարածում է ինտերնետը: Որպեսզի ցրիչը ինտերնետ տարածի, անհրաժեշտ է, որ միացված լինի լարային ինտերնետի
  • Կոշտ սկավառակ (HDD) — սա համակարգչի ներքին հիշողությունն է (C և D) դիսկեր
  • Կրիչ

4.Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը

Untitled

Պարապմունք 3. /օգոստոսի 30 /

Առցանց ուսումնական նյութեր, անհրաժեշտ ծրագրեր

Բլոգային-գործնական աշխատանք․

  1. Տեքստային խմբագրիչներից որևէ մեկով տեքստի մշակում։ Տեքստային խմբագրիչ Google Docs
  2. Պատկերների խմբագրիչներից որևէ մեկով պատկերի մշակում: Պատկերը խմբագրվել է Canva առցանց ծրագրով։
    Նկարը մշակված է

վերապատրաստում

3.Տեսանյութի խմբագրիչներից որևէ մեկով տեսանյութի մշակում: Տեսանյութը խմբագրվել է  Clideo առցանց խմբագրիչով:


4.Ձայնանյութի խմբագրիչներից որևէ մեկով ձայնի մշակում։ Ձայնանյութը պատրաստվել է  AudioTrimmer  առցանց խմբագրիչով:

Պարապմունք 4. / սեպտեմբերի 1 /

Առցանց ուսումնական նյութեր, առաջադրանքներ, ամփոփումներ

  • Առցանց ուսումնական նյութերի փաթեթի (հարցում, առաջադրանք, ինտերակտիվ մոդել, ինքնաստուգում) ստեղծում
  • Հղումների տրամադրում, ամփոփումների հրապարակում

Բլոգային աշխատանք․

  1. Կազմել որևէ առաջադրանք, ինքնաստուգում
  2. Տրամադրել համապատասխան հղումը, հրապարակել ամփոփումը (հնարավորության դեպքում փորձարկել սովորողների հետ)


Պարապմունք 5 / սեպտեմբերի 3 /

Մեդիագրագիտություն և համակարգչային անվտանգություն

Բլոգային աշխատանք․

  • Որոնի որևէ տեղեկույթ, նշի աղբյուրը, բլոգում հրապարակի տեղեկույթի հավաստիության իր վերլուծությունը

ՀՀ Կառավարություն, պաշտոնական լրահոս

Լրատվական, պաշտոնական կայք է, որը ունի նաև ֆիզիկական գրանցման հասցե։

  • Նկարի որոնում, համացանցում դրա իսկության, ժամանակացույցի ստուգում

image

  • Նյութի իսկության ստուգում

Հավաստի լուրերին կարելի է հետևել պաշտոնական կայքերից։ Պաշտոնական կայքերն ինֆորմացիան տրամադրում են առաջին ձեռքից։
Կարելի է օգտվել նաև Wikipedia -յից։
Համացանցում շատ են տարածված պաշտոնական կայքերի նմանակումները։ Հարկավոր է ուշադրություն դարձնել հղումներին։ Վստահելի լրատվական կայքերն ունենում են ֆիզիկական գրանցման հասցե։

  • Կիբերանվտանգության հիմնական դրույթների վերաբերյալ հրապարակում կատարի բլոգում

Անձնական տվյալները, գաղտնաբառերը չի կարելի հայտնել այլ մարդկանց։ Կասկածելի նամակները չի կարելի բացել, պարզապես այն ջնջեք։ Եթե կասկածելի իրավիճակ է ստեղծված կամ շփոթեցնող ինֆորմացիա եք ստանում կամ հայտնվում եք երկընտրանքի առջև, մի՛փորձեք ինքնուրույն գլուխ հանել. դիմեք մասնագետների օգնությանը։

  • Համացանցային էթիկայի կանոնների ուսումնասիրություն, հրապարակում

Համացանցում աշխատելիս սովորեք հարգել այնտեղ ընդունված օրենքները. դրանք կարող են տարբեր լինել՝ կախված հաղորդակցման միջավայրից։ Ծանոթացեք համապատասխան տեղային կանոններին՝ նախքան առաջին հաղորդագրությունն ուղարկելը։

էլեկտրոնային հաղորդակցության ընթացքում բարեկիրթ եղեք, չէ որ նույնը սպասում եք հաղորդակցից։

Հետևեք ուղղագրության և քերականության կանոններին։

Այլ կայքերից վերցրած նյութերի դեպքում անպայման պետք է նշել հեղինակին և նյութի աղբյուրը:

Մշտապես պահպանեք համացանցային անվտանգության կանոնները:


Պարապմունք 6. / սեպտեմբերի 6 /


Պարապմունք 7. / սեպտեմբերի 8 /

Թեստը հանձնել եմ, 27 միավորից ստացել եմ 26 միավոր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s